Շոկոլադը՝ աստվածային ըմպելիք

Մեր թիմից բացի, վստահ ենք, որ շատերն են սիրում շոկոլադ։ Դեռ հին ժամանակներից, որպես «աստվածային ըմպելիք»։ Հայտնի է շոկոլադի դրական ու բացասական ազդեցություները բացահայտելու համար կատարեցինք փոքրիկ ոսումնասիրություն։ Մեր առաջին քայլը շոկոլադի գործարան այցելելն էր, իսկ մեր մյուս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել սննդաբանից և հոգեբանից։
Շոկոլադի ծնունդը
Շոկոլադը ծագում է մայաներից: Մ․թ ա․7-րդ դարում մայաները շարունակում էին իրենց բուրգ-դղյակներում երկրպագել կակաոյի աստծուն։ Ավելին, կակաոն համարվում էր ծառերին աճող հարստություն, որի պտուղներին վերագրում էին ամեն տեսակ բուժիչ և նույնիսկ միստիկական հատկություններ։ Մոնտեսումա ցեղապետն իր ոսկյա բաժակով օրական մոտ 5 անգամ իրեն թույլ էր տալիս երկրի երեսին վայելել երկնայինը՝ «շոկոլադ» ըմպելիքը։
Շոկոլադի հայրենիքը համարում է Կենտրոնական կամ Հարավային Ամերիկան։ Գերմանիայի կայսր Կարլ V-րդի կառավարութունը ցանկանում Էր այս ապրանքի համար պետական մենաշնորհ սահմանել։
«Արկոլադ»-ի գործարանում մենք ականատես եղանք թե ինչպես են կակաոյի հումքից ստանում շոկոլադ։ 2004թ․-ից հիմնադրված արտադրության նպատակն է քաղցրասերերին ներկայացնել թարմ շոկոլադ։
Գործարանի աշխատակցուհի Անահիտ Անանյանի փոխանցմամբ՝ «Եվրոպայում
Տարածված է հատով շոկոլադի գաղափար, որը փորձել ենք վերարտադրել։ Արդեն 13 տարի լինելով շուկայում՝ դարձել ենք ճանաչելի»։
Շոկոլադի հումքը ստանում են Եվրոպայից։ Նաև փաթեթավորման բարձիկները և թղթերը, որոնք միայն սննդի համար են նախատեսված։ Շոկոլադում, որպես միջուկ օգտագործվող, չրերն ու ընկույզներն էլ հայկական արտադրության են։ Մեր զրուցակիցը պատմում է, որ արտադրության համար ուսումնասիրվել է Եվրոպայի հայտնի շոկոլադագործ ընկերությունների ողջ պատմությունը, որն էլ հարմարացվել է իրենց գաղափարներին։
Արտադրության գործընթացը տևում է մի քանի ժամից մինչև մի քանի օր։
Խորհուրդներ սննդաբանից և հոգեբանից

Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի փոխանցմամբ՝ շոկոլադ օրական թույլատրելի չափաբաժինը 40–50 գրամ է։
Երջանկության հորմոնի աղբյուրը
Աշխենի հետ զրույցում նա պատմեց,որ շոկոլադը ունի հակաընկճախտային ազդեցություն, քանի որ այն մեծացնում է սերոտոնինի և էնդորֆինի արտադրությունը ուղեղում, այլ կերպ ասած խթանում է երջանկության հորմոնների արտադրությունը:

Ըստ մեր զրուցակիցի շոկոլադը հանդիսանում է էներգիայի մեծ աղբյուր,մարդու տոնուսն է բարձրացնում, քանի որ իր մեջ պարունակում է կոֆեին, ֆենիլէթիլամին:» «Հորմոնիա» հոգեբանական կենտրոնի հոգեբան Աշխեն Մկոյանին ։
ԹՈՓ 5
1.Լուվրի ստորգետնյա առևտրական ցուցասրահում «քաղցր օրերի» շրջանակներում ցուցադրվում են հագուստներ՝ կարված շոկոլադից։
2․Կոմպոզիտոր Մոցարտը շոկոլադը հավերժացրեց իր Cose Fan Tutte օպերայում։
3․Ճապոնացիները 20 կգ-անոց շոկոլադե սալիկի վրա վերարտադրեցին Մոնա Լիզայի պատկերը, որն ի տարբերություն օրիգինալի, խոստանում է բավարարել ոչ միայն գեղագիտական ճաշակը։
4․Կակաոն երկարացնում Է կյանքը։
5․Շոկոհոլիկ բառը գալիս է շոկոլադ և ալկոհոլիկ բառերից։ Շոկոհոլիկը այն մարդն է ով շատ է սիրում շոկոլադ։
Շոկոլադը կախվածություն է առաջացնում։