Milena Varderesyan
Jul 22, 2017 · 3 min read

Շոկոլադը՝ աստվածային ըմպելիք

Մեր թիմից բացի, վստահ ենք, որ շատերն են սիրում շոկոլադ։ Դեռ հին ժամանակներից, որպես «աստվածային ըմպելիք» հայտնի՝ շոկոլադի դրական ու բացասական ազդեցություները բացահայտելու համար կատարեցինք փոքրիկ ոսումնասիրություն։ Մեր առաջին քայլը շոկոլադի գործարան այցելելն էր, իսկ մեր մյուս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել սննդաբանից և հոգեբանից։

Շոկոլադի ծնունդը

Շոկոլադը ծագում է մայաներից: Մ․թ ա․7-րդ դարում մայաները շարունակում էին իրենց բուրգ-դղյակներում երկրպագել կակաոյի աստծուն։ Ավելին, կակաոն համարվում էր ծառերին աճող հարստություն, որի պտուղներին վերագրում էին ամեն տեսակ բուժիչ և նույնիսկ միստիկական հատկություններ։ Մոնտեսումա ցեղապետն իր ոսկյա բաժակով օրական մոտ 5 անգամ իրեն թույլ էր տալիս երկրի երեսին վայելել երկնայինը՝ «շոկոլադ» ըմպելիքը։

Շոկոլադի հայրենիքը համարում է Կենտրոնական կամ Հարավային Ամերիկան։ Գերմանիայի կայսր Կարլ V-րդի կառավարութունը ցանկանում Էր այս ապրանքի համար պետական մենաշնորհ սահմանել։

«Արկոլադ»-ի գործարանում մենք ականատես եղանք թե ինչպես են կակաոյի հումքից ստանում շոկոլադ։ 2004թ․-ից հիմնադրված արտադրության նպատակն է քաղցրասերերին ներկայացնել թարմ շոկոլադ։

Գործարանի աշխատակցուհի Անահիտ Անանյանի փոխանցմամբ՝ «Եվրոպայում

Տարածված է հատով շոկոլադի գաղափար, որը փորձել ենք վերարտադրել։ Արդեն 13 տարի լինելով շուկայում՝ դարձել ենք ճանաչելի»։

Շոկոլադի հումքը ստանում են Եվրոպայից։ Նաև փաթեթավորման բարձիկները և թղթերը, որոնք միայն սննդի համար են նախատեսված։ Շոկոլադում, որպես միջուկ օգտագործվող, չրերն ու ընկույզներն էլ հայկական արտադրության են։ Մեր զրուցակիցը պատմում է, որ արտադրության համար ուսումնասիրվել է Եվրոպայի հայտնի շոկոլադագործ ընկերությունների ողջ պատմությունը, որն էլ հարմարացվել է իրենց գաղափարներին։

Արտադրության գործընթացը տևում է մի քանի ժամից մինչև մի քանի օր։

Մի քանի խորհուրդ

Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի փոխանցմամբ՝ շոկոլադ օրական թույլատրելի չափաբաժինը 40–50 գրամ է։

Սննդաբանը նշում է, որ շոկոլադը ունի այսպիսի դրական և այսպիսի բացասական կողմեր։

Երջանկության հորմոնի աղբյուրը

Աշխենի հետ զրույցում նա պատմեց,որ շոկոլադը ունի հակաընկճախտային ազդեցություն, քանի որ այն մեծացնում է սերոտոնինի և էնդորֆինի արտադրությունը ուղեղում, այլ կերպ ասած խթանում է երջանկության հորմոնների արտադրությունը:

Ըստ մեր զրուցակիցի շոկոլադը հանդիսանում է էներգիայի մեծ աղբյուր,մարդու տոնուսն է բարձրացնում, քանի որ իր մեջ պարունակում է կոֆեին, ֆենիլէթիլամին:»

Մեզ հարցերին պատասխանեց <<Հորմոնիա>> հոգեբանական կենտրոնի հոգեբան Աշխեն Մկոյանին։

ԹՈՓ 5

1.Լուվրի ստորգետնյա առևտրական ցուցասրահում «քաղցր օրերի» շրջանակներում ցուցադրվում են հագուստներ՝ կարված շոկոլադից։

2․Կոմպոզիտոր Մոցարտը շոկոլադը հավերժացրեց իր Cose Fan Tutte օպերայում։

3․Ճապոնացիները 20 կգ-անոց շոկոլադե սալիկի վրա վերարտադրեցին Մոնա ․ Լիզայի պատկերը, որն ի տարբերություն օրիգինալի, խոստանում է ․ ․ ․ ․ բավարարել ոչ միայն գեղագիտական ճաշակը։

4․Կակաոն երկարացնում Է կյանքը։

5․Շոկոհոլիկ բառը գալիս է շոկոլադ և ալկոհոլիկ բառերից։ Շոկոհոլիկը այն մարդն է ով շատ է սիրում շոկոլադ։

Շոկոլադը կախվածություն է առաջացնում։

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade