Ես հարցազրույց եմ վերցրել Գրիգոր Աթանեսյանից: Նա ԹՈւՄՈ-ում մեր նոր մեդիաի դասընթացավարն է:Նրա հետ զրուցել եմ ԹՈՒՄՈ-ի ճաշարանում:Սկզբում մի քիչ կաշկանդվում էի, բայց հետո ապշեցի նրա տված պատասխաններից:

Ձեր սիրելի գրողը, գիրքը, երգը, երգիչը կամ երգչուհին:

Սիրած գրքեր և գրողներ շատ ունեմ, չեմ կարող կողմնորոշվել, իսկ ահա ամենասիրած երգը դա Սևակ Ամրոյանի «Ախպերս ու ես» երգն է.այն լսելիս շատ եմ հուզվում:

Ինչպիսի՞ ուտելիք եք նախընտրում, կամ սիրում:

Նախընտրում եմ կալորիական ուտելիք, իսկ սիրում եմ խորոված, սպաս, ժենգյալով հաց և այլն:

Ֆոբիա ունե՞ք, եթե այո, ապա ինչպիսի՞:

Փոքր ժամանակ շատ եմ ունեցել, բայց հիմա կարծում եմ ոչ:

Ինչպիսի՞ ֆիլմեր եք դուք սիրում:Վերջին անգամ ո՞ր ֆիլմն եք դիտել:

Տարբեր ֆիլմեր եմ սիրում, իսկ վերջին անգամ անգլիական սերիալ եմ նայել։

Ազատ ժամանակ ինչո՞վ եք սիում զբաղվել:

Սիրում եմ և գիրք կարդալ, զբոսնել, քանի որ անծանոթ քաղաքներում շատ հետաքրքիր տեսարժան վայրեր կան:

Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

Ես վախենում եմ հիմմարներից, քանի որ նրանցից շատ բան կարող սպասել:

Ձեր սիրելի գույնը:

Իմ սիրելի գույնը կապույտն է :

Ձեր կարծիքով ի՞նչն գեղեցկացնում կնոջը է, իսկ տղամարդուն:

Դժվար է ասել, թե ինչն գեղեցկացնում կնոջը, իսկ այ տղամարդուն գեղեցկացնում այն, որ նա լինի հաստակաշի, ուշադրություն չդարձնի հիմմարություններին:

Դուք սիրու՞մ եք կենդանիներ:Ո՞րն է ձեր սիրելի կենդանին:

Այո շատ եմ ես սիրում կենդանիներ, իսկ իմ ամենասիրելի կենդանին դա շունն է:

Դուք սիրու՞մ եք ճամփորդել:Ո՞ր երկրում եք եղել վերջին անգամ:

Այո շատ եմ սիրում, իսկ վերջին անգամ եղել եմ Հունաստանում:

Դուք սիրու՞մ եք մեքենաներ, իսկ վարել կարողանու՞մ եք:

Սիրում եմ եմ և վարել նույնպես կարողանում, իսկ իմ սիրած մեքենան դա джип вранглер-ն է։

Ինչու՞ եք դուք ընտրել լրագրությունը:

Զարմանալի կթվա, բայց այն շատ հետաքրքիր էր:

Ումի՞ց եք վերջին անգամ հարցազրույց վերցրել:

Վերջին անգամ հարցազրույց եմ վերցրել դերասան Պյոտր Ֆյոդրըվից:

Լրագրությունից բացի ուրիշ մասնագիտություն կընտրեի՞ք:

Եթե ոչ լրագրությունը, ապա անպայման կընտրեի գիտությունը:

Առանց լրագրողների դուք պատկերացնու՞մ եք մեր ապագան:

Ոչ շատ ձանձրալի կլինի:

Եթե դուք հայտնվեիք անմարդաբնակ կղզում, ի՞նչ կվերցնեիք ձեզ հետ:

Երևի շատ-շատ ուտելիք և գրքեր:

Ինչպիսի՞ մարդկանց դուք չեք սիրում:

Ճիշտն ասած չեմ մտածել, բայց երևի հիմմարներին:

Ի՞նչ կփոխեիք երկրում մեր, եթե հնարավորություն ունենաիք:

Հիմնականում կոռուպցիան:Բայց դա մի օրում իրականացնել չի լինի:

Առանց ինչի՞ դուք մեր ապագան չեք պատկերացնում:

Երևի առանց համացանցի:

Կցանկանաի՞ք ճամփորդել ժամանակում

Այո շատ լավ կլիներ:Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես են ապրել մեր նախնիները:

Հեղինակ․Միրա Թովմասյան

Like what you read? Give Mira Tovmasyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.