Ժենգյալով հացը ոչ միայն ուտեստ այլ՝ մշակութային արժեք

Ես Միրան եմ, ԹՈՒՄՈ-ի ուսանողներից մեկը: Շատ եմ սիրում ժենգյալով հաց, ավելին՝ այն իմ սիրելի ուտեստն է, դրա համար էլ նյութս ամբողջությամբ նրա մասին է լինելու։

Ժենգյալով հաց, ղարաբաղյան, ինչպես նաև Կապանի և Գորիսի խոհանոցների ուտեստներից է, որը բաղկացած է կանաչիներից ու (ժենգյալով) լցված հացից։ Որոշ շրջաններում այն նաև կոչվում է պինջարով հաց, հացի, օգտագործած պինջարի (եղինջի) շնորհիվ։

Ժինգյալով հացը մոտ 25 տեսակի կանաչիներով պատրաստաված տափակ բլիթ է։

Ժենգյալով հաց


Ժենգյալով խմորը պատրաստվում է հացից, աղից և ջրից։ Հացի մեջ տեղադրվող կանաչիները կոչվում են ժենգյալ, որոնք կարող են տարբերվել ըստ թխվելու շրջանի և ճաշակի։

Ժենգյալով հացում օգտագործվող կանաչիներից են կանաչ սոխը, կանաչ սխտորը, գինձը, կարմանտյուկը կամ կնձմնձուկը, ճռճռուկը, թրթնջուկը(կամ թթվաշը), ծտապաշարը, դաղձը, եղինջը, մանուշակի ծաղիկները , գառնականջը կամ թթվառվույտը, խազազը կամ վայրի անսովոր սոխը , անանուխը, մշակովի դաղձը, բաղբակը, մոխրաթալը, սինձը, պտուտկունը, պուտը կամ կակաչը, կտավատի երիտասարդ տերևները , տեսնը կամ հասկադաղձը, խաղողի երիտասարդ տերևները, տոպը կամ ալպիական կակաչը, սիմսիմոկը, ուտիմ տիտիմը, պառավապորտը, առոք-փառոքը։

Նախքան կանաչիները հացի մեջ տեղադրելը, նրանք մանր կտրատվում են, և նրանց ավելացվում է աղ, ձեթ և պղպեղ։

Պատրաստման ամբողջ գոծընթացն իրակնացվում է տարեց, փորձառու կանանց կողմից, ովքեր պատրաստման սեփական գաղտնիքներն փոխքնցում են իրենց աղջիկներին ու հարսներին։ Բարակ շերտով բացված խմորը լցոնում են գրեթե 25 տեսակի մանր կտրատված վայրի կանաչիներից բուսական յուղով պատրաստված միջուկով։

Ժենգյալով հացը՝ սաջին եփելիս


Կտրատված կանաչին ավելացվում է խմորին,որի եզրերը փակվում է, ապա այն թխվում է կրակին դրված «սաջ»կոչվող երկաթե կտորի վրա։
Ժենգյալով հացը կարելի է մատուցել կարմիր գինու, գարեջրի, կամ թանի հետ։

Հայ նշանավոր մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը հետևյալ բանաստեղծությունում ներկայացրել է ժենգյալով հացի բաղադրատոմսը ՝
Քաղեմ, հնդրեմ, փնջեմ, կտրեմ,
Տատիս ճանաչ մի բուռ կանաչ,-
Կնձմնձուկ ու թրթնջուկ,
Սպանախ, սինձ, սամիթ ու գինձ,
Առոք-փառոք, սոխ-ճռճոռոկ,
Պտուտկուն, պուտ, պառավապուրտ։
Ձեթը շաղեմ ու շաղախեմ,
Խմոր հունձեմ, գնդեր թրծեմ,
Գնդեր հարթեմ, կանաչ լցնեմ,
Տեփեմ,
Ծեփեմ,
Բովին եփեմ…
Դառնա թխած,
Շահած-պահած
Ժենգյալով հաց

Վերևի նկարում տիկին Զոյան է։ Ժենգյալով հացի պատրաստմամբ զբազվում է արդեն 15 տարի։Իմ հարցին, թե որն է նրա ժենգյալով հացի պատրաստման գաղտնիքը, նա այսպես պատասխանեց․«Մատաղ ինիմ ոչ մի գաղտնիք չկա, բայց եթե լիներ հաստատ չէի ասի»։

Եթե հնուց ժեգյալով հաց պատրաստել են Ղարաբաղում և Հայաստանի որոշ շրջաններում (Կապան, Գորիս), ապա այսօր արդեն այն անպակաս է ամբողջ հայության ավանդական սեղաններից: Հայերը միշտ էլ կարողացել են օգտվել հայրենի դաշտերի պարգեւած բարիքներից: Դուք էլ հավաքվեք ողջ ըտանիքով եւ տոնի վերածեք ժենգյալով հացի պատրաստումը: Ձեզ բարի ախորժակ:

Հեղինակ Միրա Թովմասյան։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.