Կարլեն Ձվակերյան․«Կյանքի կարևոր պայմաններից է կրթություն ունենալը»

Կարլենը ազատ ժամանակ զբաղվում է արկածային գրքեր կարդալով, նաև շատ է սիրում ընտանի կենդանիների։

Մենք Կարլենին հարցրեցինք իր ամենատպավորված պատմության մասին և ստացանք պատասխան՝ կապված իր շան հետ։

«Ամենատպավորված դեպքը իմ կյանքում կապված է իմ շան հետ: Նրա անունը Մոսիկ էր: Նա կորել էր, մի քանի օր հետո իմացանք, որ սատկել է»։

Կարլենը մի քիչ անհանգստացած էր, և մենք հարցրեցինք նրան՝

ո՞ր դեպքերում է նա անհանգստանում։

«Ես անհանգստանում եմ, երբ ինչ-որ բան է պատահում իմ ընտանիքի կամ ընկերների հետ»,-ասում է Կարլենը։

Ի՞նչ կաներ Կարլենը, եթե լիներ ՀՀ նախագահ։

«Եթե լինեի ՀՀ նախագահ, ապա կավելացնեի

աշխատատեղեր, կբարձրացնեի աշխատավարձերը»:

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչն է կարևոր Կարլենի համար։Նա մեզ հակիրճ պատասխանեց «Ամեն ինչից վեր կրթությունն է»:

Կարլենին հարց ուղղվեց նաև անցյալի մասին, թե ինչ կփոխեր նա անցյալում։

Նա պատասխանեց, որ «Անցյալում չէր փոխի ոչինչ»:

«Կյանքն անիմաստ կլիներ առանց ընկերների»:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.