ՆԵԼԼԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Արև Պետրոսյան. «Եկեք ապրենք ավեստով»

Կան մարդիկ որոնք կարծում են, որ նորաոճ նկարչություն գոյություն չունի, կան մարդիկ որոնք կարծում են,որ նորաոճ նկարչությունը անիմաստ բան է և ոչ մի անգամ չի դառնա արվետ և կան մարդիկ որոնք ստեղծում են նորաոճ նկարչություն և դարձնում են այն արվեստ: Նման մարդկանց շարքին է պատկանում Արև Պետրոսյանը, ով հասել է մեծ հաջողությունների միայն իր աշխատանքի շնորհիվ: Այսօր նա շատերի համար օրինակ է:

հեղինակ`Nelli Hovhannisyan

Հայ նկարչուհի-ձևավորող Արև Բենիկի Պետրոսյանը ծնվել է մայիսի 6-ին։ Արև Պետրոսյանը սկսել է նկարել փոքր հասակից:

Արևի խոսքերով `

Հենց սովորեցի բռնել մատիտ նկարեցի իմ առաջին նկարը:

2015 թվականին Արևը ստացավ ՀՀ վաստակավոր նկարչի կոչում:

Արև Պետրոսյանը քանդակագործ Բենիկ Պետրոսյանի և ջութակահար, մանկավարժ Ալիս Ադամյանի դուստրն է: Արևը ունի երկու եղբայր, որոնք նույնպես շարունակել են արվեստի ուղղով՝ քանդակագործ Արեգ Պետրոսյանը և ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյան:

Արևը շատ ջերմ հարաբերություններ ունի իր ընտանիքի հետ: Արևի հայրը` Բենիկ Պետրոսյանը մահացավ 57 տարեկանում: Բոլոր հոգսերն ընկան Ալիս Ադամյանի ուսերին: Սակայն Արևի մայրը`Ալիս Ադամյանը կատարեց իր պարտականությունները և մեծացրեց երեք հրաշալի երեխա:

Արևի հոր մահից հետո ստեղծվեց «Բենիկ Պետռոսյան» հիմնադրամը, որի տնօրենը դարձավ Արև Պետրոսյանը։

Հիմնադրամը բացվել է 20 տարի առաջ և գործում է մինչ օրս։ Բենիկ Պետրոսյանը նշանավոր քանդակագործ էր, ով ահռելի մեծ ժառանգություն է թողել։ Այդ իսկ պատճառով,Արևի ընտանիքը ստեղծեց «Բենիկ Պետռոսյան» հիմնադրամը։ Հիմնադրամի նպատակն է գերագույն թանգարանի ստեղծումը։ Այդ թանգարանը Արևի պատկերացմամբ պետք է լինի Երևանի նշանավոր վայրերից մեկը:

Արևի խոսքերով՝

Մինչև թանգարանի ստեղծումը մենք բացեցինք մեր կայքը,ստեղծեցինք ալբոմը և նկարահանեցինք բազմաթիվ ֆիլմեր: Իհարկե, հիմնադրամի բացմանը մեծ դեր է խաղացել նաև մշակույթի նախարարը,սակայն հիմնականում հիմնադրամով զբաղվում է մեր ընտանիքը:

Արևը 2015 թվականին բացեց իր ցուցասրահը՝ AREV ART GALLERY

Արևի մտքին բավականին վաղուց կար ցուցասրահ բացելու գաղափարը,սակայն

Արևի խոսքերով՝

Մտքերը գալիս և գնում էին, չէին կենտրոնանում:

Արևը երեք տարի առաջ կայացրեց ցուցասրահ բացելու որոշումը: Ամենադժվարը որոշումն էր, քանի որ բացումը տևեց ընդամենը մեկ օր: Արևը գտավ հրաշալի տարածք և հասկացավ, որ այդտեղ պետք է լինի ցուցասրահը:

Արևը հիշում է յուրաքանչյուր հաճախորհդին և ոչ մեկին չի առանձնացնում: Նա համարում է, որ գնողին մոռանալը նույնն է ինչ մոռանալ, թե որ երկրում է ապրում քո երեխան:

Ես հարցաքննել եմ մարդկանց որպեսզի իմանամ, արդյոք շատերը գիտեն ո՞վ է Արև Պետռոսյանը:Ուրախությամբ հայտնում եմ հարցաքնման արդյունքը:

Ես շատ ուրախ եմ, որ շատերը գիտեն Արև Պետրոսյանին: Քանի որ, հարցաքնման մասնակցել են հիմնականում երիտասարդները, հնարավոր ՝ պնդել, որ նոր սերունդն էլ է ծանոթ Արևի արվեստի հետ:

Չնայած, որ Արևը շատ է ճանապարհորդում նա միշտ վերադառնում է Հայաստան: Արևը շատ հայրենասեր մարդ է և երբ ես հարցրեցի Արևին, թե մտածել է նա արդյոք հեռանալ Հայրենիքից նա հարցին պատասխանեց գլոբալ:

Արևի խոսքերով՝

Որևէ կապ չունի, թե ես որտեղ ինչքան ժամանակով կմնամ,բայց Հայաստան ասվածը իմ տունն է, իմ ծննդավայրը, իմ սերը և իմ հիշողությունը: Իմ շրջապատը, իմ ընկերները, բոլորն այստեղ են: Իմ համար Հայաստան ետ չգալը նույնն է ինչ օրվա ընթացքում ջուր չխմել:

Արևին պետք չեն հարմարություններ ստեղծագործելու համար:Նա համարում է, որ մարդը կարող է ստեղծագործել ամենուր եթե ունի տաղանդ և ամենակարևորը աշխատասիրություն:

Արևի խորհուրդը սկսնակ նկարիչներին՝

Անմոռաց նկարել,ապրել, սիրել, լինել երջանիկ, տեսնել կյանքը, զգալ քամին, սիրել մարդկանց և շատ հարցեր տալ:

Ինչքան հրաշալի է, որ նման մարդիկ գոյություն ունեն: Արևը մեր երկիրը լուսավորում է իր աշխատանքներով և օրինակ է ծառայում բոլորի համար:

Մաղթում եմ Արևին ավելի մեծ հաջողությունների հասնել և իրականացնել իր բոլոր երազանքները:

Իսկ ձեզ խորհուրդ եմ տալիս այցելել ցուցասրահը: Արևի աշխատանքները դժվար է նկարագրել, իրենց պետք է տեսնեք սեփական աչքերով:

հեղինակ՝ Նելլի Սարգսյան

Like what you read? Give Nelli Sargsyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.