7 աշխարհի ամենաերջանիկ օրերը 2 պարբերությամբ

Դեռ 17 տարիս չլրացած ինձ հնարավորություն ընձեռնվեց լքել մայր հայրենիքը ՄԻԱՅՆԱԿ և մի շաբաթ ապրել մեր եղբայր ազգ — վրացիների երկրում։ Չեմ ասում, որ բոլորովին մենակ էի, չէ։ Գնում էի հայաստանի խմբի հետ։ Ընդ որում, ինձ հետ էր նաև իմ հին ծանոթը՝ Արթուրը։ Ճիշտն ասած, եթե չլիներ նա, ես երևի չէի էլ գնա, քանզի պապաս ինձ այդքան “մենակ” բաց չէր թողնի։ Բայց բախտն ինց ժպտաց և ես սկսեցի իմ ճամփորդությունը ՝ հետևում թողնելով դպրոցական զզվելի առօրյան։

Առավոտ յոթին պետք էր Երևանից մեկնեինք Թիֆլիս, հետո՝ Ռուստավի՝ մեր ծրագրի կազմակերպման վայրը։ Հա, պատմեմ մի քիչ պրոյեկտի մասին։ Հինգ երկրներից Ռուստավիում են հավաքավելու գրաֆֆիծի մասնագետներ (ինչպես հետագայում պարզվեց՝ մարդիկ, որոնք գոնե կարող են մատիտ բռնել), որոնք մեկ շաբաթվա ընթացքում պետք է ստեղծեին մի քանի գրաֆֆիծի հասարակական, սոցիալական խնդիրների շուրջ։ Նպատակը մեկն էր՝ ժողովրդի ու կառավարության ուշադրությունը դարձնել դեպի այն խնդիրները, որոնք շտապ լուծման կարիք ունեն։ Ոնց որ նպատակին հասանք։
Հա, ուրեմն արթնացա առավոտյան, կիսաքնած հավաքվեցի ու իջա բակ։ Էլի բախտի բերմամբ, պետք է հավաքվեինք մեր տան մոտ գտնվող շենքի առջև(ուրեմն կարելի էր մի քիչ շատ ժամանակ նվիրել քնելուն)։ Հասա այնտեղ դեռ յոթը չլրացած, բայց բոլորն արդեն այնտեղ էին։ Նստեցինք մեքենան ու շարժվեցինք։ Ծանոթացանք։
Ուրեմն սենց՝ ես էի, Տաթևը, երկու Արթուրները և Տիգրանը։ Բոլորն, բացի ինձանից, 23 + էին։ Առաջին բանն, որ անցավ գլխովս այն էր, որ այնտեղ կմնամ մենակ․ ով պետք է ՝ շփվի 17 տարեկան, “փոքրիկ” աղջկա հետ։ Լիքը բախվել եմ այդ խնդրի հետ, մի քիչ էլ շփվող չեմ (կներեք, ՉԷԻ) , ահավոր վախենում էի, որ շփման պակաս կունենամ․․․նորից։ Բայց, ինչպես արդեն գիտենք, բախտն այս դեպքում իմ կողմից էր։ Մատներս չեմ կարողանում կառավարել, ուզում եմ միանգամից գրել ինչքան լավ էր ամեն ինչ անցել։Բայց ամեն ինչ իր հերթին։ Շնչում եմ։ Արտաշնչում։

Անցնեմ թեմային։

Ամեն օրվա մասին առանձին գրել չեմ կարող, այդքան ժամանակ ոչ ես ունեմ գրելու, ոչ դուք ՝ կարդալու:
Բայց կարճ կանենք այսպես։
Մի քանի մասնակիցներից պարզեցի, թե որոնք են եղել պրոեկտի ամենահիշվող և , իրենց համար ամենակարևոր պահերը։ Կգրեմ դրանց մասին, միաժամանակ Ձեզ ծանոթացնելով մասնակիցների հետ։
Մեր հայկական թիմը
Լուսի Մասլիկովան, կամ, ինչպես բոլորը նրան կոչում էին ՝ Լալան, իմ միակ հասակակիցը, եկել էր հեռավոր Չեխիայից, գրավելու Վրացիների սրտերը իր ծիծաղով և աշխարհը իդեալական պատկերացնելու ունակությամբ։ Լալայի հետ են կապված իմ ամենաերջանիկ, ամենառիսկային և ամենածիծաղալի պահերը։ Ստանալով ազատություն, միշտ չես կարողանում այն ճիշտ կառավարել։ Ես ու Լալան դա հասկացանք։ Բայց իրականում ամեն ինչ շատ լավ էր անցել։
Ու, ինչպես հետագայում պարզվեց, Լալայի համար ամենաանմոռանալի պահը մեր cultural evening — ն էր։ Բացատրեմ դա ինչ է, որ դուք հասկանաք նրա ՝ դրանով հիանալու պատճառը։
Երեկոյան , Էկունան ( նույն Եկածերինան, Կածյան ու Կածեչկան)՝ պրոյեկտի կազմակերպիչը, եկավ և տեղեկացրեց որ մի ժամից պետք է ներկայացնենք ամենս մեր երկրի մշակույթը, բարքերը, ու վոոբշե, ամեն ինչ։ Դեռ Ստեփանակերտ էի, երբ ենթադրեցի, որ դա կարող է պատահել, այդ իսկ պատճառով վերցրի ինձ հետ ղարաբաղյան գինի, չիր ու լիքը բուկլետներ մեր երկրի մասին։ Մնացածները վերցրեցին օղի, կոնյակ, բաստուրմա ու , իհարկե, լավաշ։
Սեղանը պատրաստ էր։
Նույն ձևով ներկայացավ Բելառուսը, Չեխիան, Լատվիան ու Վրաստանը։ Ցավոք, Շվեդները այդպիսի մանրամասնությունների մասին չէին մտածել, ուստի երեկոյան ներկայացրեցին միաակ շվեդական ապրանքը, որ իրենց հետ ունեին՝ սնուսը : Ինչ է սնուսը։ Պատմեմ։ Դա ծխախոտատիպ, խոտատիպ, թմրանյութանման կանաչ, զզվելի հոտով, բայց թույն էֆֆեկտով (ինչպես ինձ ասել են) տաբակի տեսակ էր, որը դնում ես շրթիդ տակ ու 20 րոպե պահում։ Ծխախոտից 17 անգամ ուժեղ է, բայց թմրանյութ չէ։ Լեգալիզվացած է սնուսը ամենուր, բայց վաճառվում է միայն սկանդինավյան թերակղզում։ Վերցրի և սկսեցին բոլորին հյուրասիրել։ Իհարկե, ես մերժեցի, բայց ոչ իմ կամքով։
Ուրեմն, ինչպես նկատեցիք, խմիչքն ու մնացած հյուրասիրություններն անպակաս էին։ Չասեմ, թե ինչպես էինք գովազդում Հայաստանն ու Ղարաբաղը, սովորեցնում պարել հայկական քոչարի, ինքներս պարում վրացական, շվեդական, Լատվիական պարեր։ Հատկապես ծիծաղելի էի (կրկին) ՇՎեդիայի թիմի պարը։ Գորտի տեսք ես ընդունում, շրջան կազմում գրատախտակի վրա մի անկապ նկարի շուրջ ու մանկական ՝ գորտի մասին երգի տակ ցատկոտում յուրօրինակ ձեվով։ Ու իրենք դա անում են ամեն տարի, ամռանը, մեծ ու փոքր, ամբողջ ազգով։
Լավ պատճառներ են հենց էտ օրը սիրելու համար, չէ՞։
Անցնենք հաջորդին ՝ Նիկային, իմ body-ին։ Համընդհանուր շրջան էինք կազմել ու պետք է հայցքներ նետեինք տարբեր մարդկանց։Երբ միանգամից 2 հոգի նայում են իրար աչքերի, որեմն պետք է իրաի body դառնան՝ լինեն միշտ իրար հետ, օգնեն ու այլն։ Ես էլ ահավոր վատ եմ տեսնում՝ նայում եմ մարդկանց ու մենակ իրենց դեմքի ուրվագիծն եմ տեսնում։ Երկար անկապ նայելուց հետո, գլուխս թեքեցի կողքիս կանգնած տղային։ Նույն պահին ինքնել թեքվեց դեպի ինձ։ Իրար էինք նայում, դեռ չհասկանալով, ինչ է պատահել, (ոնց ենք մենք բան վոոբշե տեսնում)։ Հետո ջոկեցինք,ինչը ինչումնա, սկսեցինք մի լավ ծիծաղել։ Պարվեց, ինքնել է վատ տեսնում ,էլի երկար մարդկանց նայելուց հետո հիասթափվեց, շրջվեց դեպի ինձ և օ աստվածներ։ 2 բան չտեսնող մարդ գտան իրար։

Body-ս վրացի էր։ Ապրում էր հենց Ռուստավիյում, դրա համար միշտ հեծանիվով էր գնում գալիս։Հարցիս․ թե որն էր ամենահիշվող պահը, Նիկան տխուր սմայլիկներ ուղարկեց։ 21 տարի է ապրում էր Ռուստավիյում, 10 տարի է հեծանիվով էի շարժվում քաղաքում, բայց առաջին անգամն է, որ իրեն մեքենա խփեց։ Խեղճ Body-ս։ Բայց բախտը բերեց, վատ բան չպատահեց։

Իսկ եթե լրջով, ապա ամենալավ պահը զեբրա նկարելու ժամանկ էր, երբ կանգնած էինք ճանապարհի մեջտեղում ՝ կեղտոտ, գույնզգույն ներկերով գունավորված, հոգնած, սոված, մեքենաները մեզնից կես մետր հեռավորության վրա գնում գալիս են բարձր արագության վրա, իսկ մենք մինչև վերջին շունչ պարում էինք Էնդիյի գժոտ երաժշտության տակ։ Ու մայրամուտ էր։ Ու երկինքը ահավոր սիրուն էր։ Ու մենք ահավոր երջանիկ էինք։

Երևի կհամաձայնվեմ Նիկայի հետ, կարելի է ասել, ամենալավ պահերից էր ծրագրի։ Բայց և ոչ միակը։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.