✅«Գրադարանի իրավունքների օրինագիծ»-ն ընդունվել է Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի կողմից 1939թ. հունիսի 19-ին։ Այն դիտարկվում է որպես ԱՄՆ սահմանադրության «Խոսքի, խղճի ազատության, մամուլի, ցույցեր կազմակերպելու իրավունքի» մասին առաջին ուղղման գրադարանային «մեկնաբանություն»։
✅Հետագա տարիներին քաղաքական իրողություններով և ոլորտի զարգացմամբ պայմանավորված այն բազմաթիվ փոփոխություններ է կրել։ Վերջին փոփոխությունն արվել է 2019թ., երբ տեքստում ավելացվեց 7-րդ՝ գաղտնիության իրավունքի մասին հոդվածը.
✅ «Բոլոր մարդիկ, անկախ ծագումից, տարիքից, աշխարհայացքից կամ տեսակետներից, գրադարանից օգտվելիս ունեն գաղտնիության իրավունք: Գրադարանները պետք է տեղեկացնեն և պաշտպանեն անհատների գաղտնիությունը՝ պաշտպանելով գրադրանից օգտված բոլոր անձանց տվյալների գաղտնիությունը՝ ներառյալ անձնական նույնականացման տվյալները»։

--

--

Հայաստանի ազգային գրադարան

National library of Armenia Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական էջը Հասցե՝ Տերյան 72 Հեռ.՝ (060) 62 35 16 ներք. (0) info@nla.am