Վարդուհի Կողպեցյանի օրագիրը

Գյումրի, 21 Հունվարի, Թումո կենտրոն

Ահա և այս կենտրոնից է սկսվում մեր ծանոթությունը։

Վարդուհին Շիրակի մարզի Գյումրի քաղաքից է։Նա 18տարեկան է, սովորում է Գյումրու բժշկական քոլեջի առաջին կուրսում:

« Ընտրել եմ դեղագործությունը։Ծնողներս են ընտրել,որ ես դառնամ դեղագործ,ճիշտ է սկզբում այնքան էլ չէի սիրում այս մասնագիտությունը,բայց հիմա կարծիքս փոխել եմ »

« Ես այնքան էլ շատ բան չեմ հիշում մանկությունիցս »ահա և այս խոսքերով է սկսում Վարդուհին։Իր մեջ տպավորվել է այն պահը երբ բոլորից թաքուն «գողացել էր» տատիկի պատրաստած ազնվամորու մուրաբան, թաքնվելով մահճակալի տակ ամբողջությամբ կերել էր, իսկ ծնողները անհանգստանում էին, թե իրենց չարաճճի աղջնակը կորել է։

Կյանքում առաջնակարգ է համարում սիրելն ու սիրված լինելը։

Երբ խոսեցի երազանքների մասին, նա ասաց,որ աշխատում է ընդհանրապես չերազել,այլ նպատակներ դնել իր առջև և իրականացնել դրանք։

« առաջինը ցանկանում եմ երկրիս խաղաղություն,

Երկրոդը երազանքներիս իրականացում,

Իսկ երրորդը ընտանիքիս առողջություն »։Ցանկություն, որ յուրաքանչյուր հայ կցանկանա իր ազգին ու ընտանիքին։

Ազատ ժամանակը հիմանականում անցկացնում է ընկերների հետ,սիրում է պարել, երաժշտություն լսել։« Ինձ նաև շախմատն է հետաքրքրում, շախմատում ունեմ առաջին կարգ և ես հպարտանում եմ դրանով »։

« Ամենածիծաղելի ցանկությունը, բոլորին դուր գալու ցանկությունն է.. »որպես վերջնաբան ասում է Վարդուհի Կողպեցյանը։

Like what you read? Give Օֆելյա Գաբրիելյան a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.