Ինչպիսինն են ԹՈՒՄՈ-ի ուսանողները ԹՈՒՄՈ-ից դուրս

Ռուզաննայի հետ ես ծանոթ էի նույն ուսումնական հաստատությունից, և որպես ինձ հետաքրքրող անձնավորություն հենց նրանից էլ վերցրեցի հարցազրույցս։ Երբ իմացավ հարցազրույցի մասի բավականին հետաքրքրված էր, այդ պատճառով հարցազրույցն անցավ հետաքրքիր։

Ես Ռուզաննային սկսեցի հարցեր տալ երազանաքներից, քանի որ դեռ մեր ծանոթության առաջին օրվանից նա խոսում էր երազանքներից և նպատակներից։

Այդ հարցին նա պատասխանեց․«Նպատակս այն է, որ բարձր առաջադիմությամբ ավարտեմ ուսումս, ունենամ լավ աշխատանք, որպեսզի իրագործեմ երազանքս՝ ճամփորդեմ աշխարհով մեկ»։

Իմ հաջորդ հարցը եղավ կանքի կարգախոսի մասին, և նա ասեց իր կյանքի կարգախոսը․ «Պետք է հավատաս քո ուժերին, եթե ցանկանում ես հասնել նպատակներիտ»։

Երբ սկսեցինք խոսել տարիքից ես հարցրեցի, թե քանի տարեկան է և իր կարծիքով ո՞րն է նրա այս տարիքի առանձնահատկությունը, նա պատասխանեց․«Ես 16 տարեկան եմ, իմ կարծիքով այս տարիքի առանձնահատկությունն այն է, որ հենց այս տարիքում ենք զգում կյանքի դժվարություններն ու դիմադրում փորձություններին, հենց այս տարիքում է ձևավորվում մարդու հոգեբանությունը»։

Նա ասաց որ դպրոցում ունի բավականին բարձր առաջադիմություն, և կփորձի պահպանել այն։ Նաև ավելացրեց որ շատ ժամանակ է տրամադրում ուսմանը և չի կարող շատ ուշադրություն դարձնել իր սիրելի զբաղմունքներին։ «Ազատ ժամանակ դիտում եմ ֆիլմեր, լսում բարձր երաժշտություն, քանի որ այդպես կտրվում եմ առօրյա հոգսերից»։

Հետո սկսեցինք խոսել Ամանորից, և ես տվեցի իմ վերջին հարցը, թե ո՞ր երկիրը կնախընտրեր Ամանորն անցկացնելու համար, նա պատասխանեց՝ «Եթե հնարավորություն ունենայի ապա Ամանորը կանցկացնեի Կորեայում ընկերուհուս հետ, քանի որ իմ և նրա գլխավոր երազանքը Կորեայում ապրել և սովորելն է, ինձ թվում է զվարճալի կլիներ այնտեղ անցկացնել մյուս Ամանորը»։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.