«Ես ուզում եմ ապրել Գյումրիում»․անկեղծ զրույց Սիրեկան Ավագյանի հետ

Սիրեկանը որպես հասուն մարդ հստակ պատկերացում ունի իր ապագայի մասին՝ «Իմ ունեցած գիտելիքները կուզենամ ավելի խորացնել, և դառնալ ծրագրավորող»։

Ազատ ժամանակը Սիրեկանը հիմնականում անցկացնում է համակարգչի մոտ, զբաղվում է ծրագրավորմամբ, խաղերի ստեղծմամբ և սոցիալական ցանցերի միջոցով զրուցում է իր ընկերների հետ։

Չնայած որ Սիրեկանին դեռ վաղ է մտածել ամուսնանալու մասին, նա արդեն պատկերացնում է իր ապագա կնոջը․ «Կուզենայի որ իմ կինը լինի կրթված, լավ մայր, խնամված ու բարեհոգի»։

Երբ խոսք գնաց իր ապագա մասնագիտության մասին, նա նշեց, որ իր մասնագիտության որոշումը իրեն հեշտ չի տրվել․ «Իմ ամենաբարդ կայացրած որոշումը եղել է իմ մասնագիտության ընտրությունը»։

Երբ հարցրեցի նրան, թե որտեղ նա կուզենա շարունակել իր կյանքը բարձրագույն ուսում ստանալուց հետո, նա առանց մի վայրկյան մտածելու ասաց․ «Ես ուզում եմ ապրել Գյումրիում, որովհետև իմ բարեկամությունը այս քաղաքում է»։

Սիրեկանը լինելով պոզիտիվ և անկաշկանդ մարդ՝ խոսեց իր կյանքում գործած սխալների մասին և նշեց, թե ինչպես կուզեր ուղղել իր սխալը։ «Վաղ հասակում ընկերոջս գնացել էինք զբոսնելու՝ առանց տանեցիներին զգուշացնելու, և մի քանի տղաների հետ կռիվ եինք արել, հանկարծակի իմ հորեղբայրը ինձ նկատել էր կռիվ անելուց և ինձ ու իմ ընկերոջը տարել էր տուն։ Ինձ վրա շատ բարկացան և որոշ ժամանակով սահմանափակեցին իմ ազատությունը։ Եթ հնարավորություն ունենայի ուղղելու իմ սխալը, կզգուշացնեի տանեցիներին, որ ես գնում եմ զբոսնելու»։

Իմ վերջին հարցին՝ «Ի՞նչ կանես, եթե առավոտյան արթնանաս ու պարզվի, որ Երկիր մոլորակի վրա միակ կենդանի մարդը դու ես», Սիրեկանը մի փոքր մտածելուց հետո պատասխանեց․ «Քանի որ իմ դեմ սահմանափակումներ, չկան ես կսկսեմ ճանապարհորդել ամբողջ աշխարհով»։

Like what you read? Give Ռոբերտ Ղազարյան a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.