Երազանքը միշտ իրականանում է

Սաթենիկն ապրում է Վանա լճի մոտ մի տանը։ Նա արմատներով հայ է, բայց չի կարողանում խոսել հայերեն․ նա խոսում է թուրքերեն։ Նա ուսումնասիրել է հայոց պատմուտյունը և գիտի հայերի բոլոր պատերազմների մասին։

Մի օր՝ վաղ առավոտյան, նրա մեջ առաջանում է ցանկություն նայել Վանա լճին և երևակայել։Նա նայում է կապուտաչյա լճին և այնտեղ տեսնում է շատ թափված արյուն, որը կապույտ լիճը դարձնում է կարմիր։

Սաթենիկն այնտեղ տեսնում է շատ ճակատամարտեր։ Նա հիմա ցանկանում է գնալ անցյալ և այնտեղ կռվել թուրքերի դեմ հայերի հետ՝ իր ամբողջ գերդաստանով, որպեսզի հիմա կարողանար խոսել իր հարազատ լեզվով։

Նա այնքան է ուզում գնալ Հայաստան և բնակվել այնտեղ մինչև խոր ծերություն, նա այնքան է ուզում խոսել հայերեն, որ ամեն օր գնում է Ախթամար եկեղեցին և աղոթում Աստծուն, որպեսզի տա նրան հայերեն խոսալու ունակությունը։

Նա ամեն օր երազներում տեսնում է, որ արդեն Հայաստանում բոլոր տեր հայրերի հետ հայերեն է խոսում։

Մի օր նա արթնանում է և գնում խանութ՝ գնելու թեյ։ Վճարելու ժամանակ նա հայերեն ասում է․

-Ի՞նչ արժի թեյը։

նրա բախտը բերում է, որ վաճառողուհին նույնպես հայ է և տիրապետում է հայերենին։ Նա պատասխանում է․

-Քո համար անվճար է։

Սաթենիկը գնում է Ախթամար եկեղեցին, շնորհակալություն հայտնում Աստծուն և մյուս օրը մեկնում է Հայաստան, որպեսզի կատարի իր բոլոր երազանքները։

Like what you read? Give Robert Mangasaryan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.