94 ամյա հերոսը

Հերոսը, ում մասին ես գրում եմ, իմ պապիկն է, ով մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին։ Ես, այս նախագիծը պատրաստելով, իմացել եմ շատ հետաքրքիր պատմություններ


Ես շատ եմ սիրում հետաքրքրվել պատմությունով, ավելի շատ սիրում եմ ուսումնասիրել պատերազմները։ Իմ պապիկն ինձ շատ լավ պատմում է այն պատերազմների մասին, որոնց մասին հարցնում եմ նրան։ Նա ինձ այնպես է պատմում, որ այդ պատերազմները ֆիլմի պես իմ աջքի առաջ են գալիս։ Արձակուրդներին գնում եմ պապիկիս մոտ և նա ինձ ավելի ու ավելի շատ պատմություններ է պատմում և իմ սերը դեպի պատմությունն էլ ավելի է մեծանում։
Հայրենական մեծ պատերազմը տեղի է ունեցել 1941–1945 թվականներին։ Պատերազմում երկու կռվող կողմներն էին Ֆաշիստական Գերմանիան և Խորհրդային Միությունը։ Հայաստանը մտնում էր Խորհրդային միության 15 պետությունների մեջ։

1942 թվականի դեկտեմբերի 2-ին պապիկս պատերազմ գնաց։ Նա պատմում է, որ այդ ժամանակ 18 տարեկան էր: Նա ասում է, որ զինկոմիսարյատից նրան կանչել են և “ կուկուշկա ‘’ գնացքով տարել Թիֆլիս՝ ծառայելու: Պապիկս այնտեղ ծառայեց 6 ամիս՝ 120- երորդ դեվիզիայում:

Պապիկս պատմում է, որ 1943 թվականի մայիսի 10-ին գեներալն եկավ և ասաց, որ`«ով ուզում ա գնա կռիվ ՝աջ կողմում կանգնի, իսկ ով ուզում ա գնա զորագունդ՝ ձախ կողմում: Պապիկս ասաց՝
«Լավ կլինի գնամ կռիվ, քան զորագունդ, որովհետև զորագնդում մեզ շատ էին տանջում»:

Պապիկս ասում է, որ գյուղից եւս 4 տղա կային, որոնցից երկուսը գնացին կռիվ, իսկ երկուսը՝ զորագունդ: Պապիկս ասում է, որ ֆաշիստները հարձակվեցին ու ռմբակոծեցին գնացքը, որով 1200 հոգի զորագունդ էին ուղևորվում։ Հարձակումից հետո հետո գնացքում մարդ չմնաց: Պապիկս ասում է՝ «Կռիվ գնացողների բախտը բերեց»։

Կռիվ գնացողները մեկնեցին Արմավիր, որտեղից էլ պիտի գնային կռիվ: Պապիկս ասում է, որ նրանք այնտեղ մնացին 1 ամիս, որտեղ նրանց չէին կերակրում, իսկ հացը ստանում էին կողկի գյուղից: Այդտեղից նրանք գնացին Կիև և ազատագրեցին այն: Եվ պապիկս ասում է, որ Կիևի ազատագրման համար մեդալ է ստացել:
Կիևի ազատագրման համար մեդալը

Պապիկս ասում է, որ գնացել են և ազատագրել նաև Վինեց քաղաքը։ Հետո, գյուղերը վերցնելով, գնում են Մեսարաբիա: Այնտեղի բենդերները շատ կոպիտ ազգ էին: Նա ասում է, որ այդտեղ բենդերն են նռնակ նետել և իրենց գեներալը մահանցել է:

Պապիկս ասում է, որ իրենց դևիզիան նոր գեներալ է գալիս` ում դիմում էին Ժուկով։ Այդ գեներալն ասում էր՝ «Երբ բենդերները ձեռքերը բարձրացնում են՝ անպայման խփեք նրանց»: Այդտեղից ել դեվիզիան գնում է Լեհաստան:

1944 թվի փետրվար ամիսն էր շատ ցուրտ: Պապիկս ասում է՝ «Մեր դևիզիան առաջ էր գնում, բայց գերմանացիները դիմադրում էին»:

Պապիկս ասում է, որ այդտեղ գերմանացիները ռմբակոծում էին։

«Մեզ սովորեցրել են, որ երբ ռումբը պայթում է՝ պետք է մտնել այդ պայթյունից առաջացած փոսը: Մենք մի քանի հոգով մտնում ենք փոսի մեջ և այդտեղ պայթյունի բեկորների հետևանքով իմ 2 ձեռքը և կողքս վիրավորվում է և ես ստանում եմ կանտուզիա»:

Պապիկս պատմում է.

«Մենք այդ փոսում մնում ենք 5 օր, բայց մեր դևիզիան առաջ է շարժվում, բայց մենք չէինք կարողանում գնալ, որովհետև վիրավորված էինք: 5 օրից հետո հոսպիտալից գալիս են և մեզ տանում են հոսպիտալ: Այդտեղ ինձ բուժում է մի բուժքույր, ում անունն էր`Անյա»։

Պապիկս ասում է․

«Այդտեղ մնացել եմ 6 ամիս և բուժվել: Բուժվելուց հետո ինձ ասում են, որ գնամ տուն, բայց ես ուզում էի մինչև վերջ կռվել: հետո ինձ համոզում են և ես ասում եմ, որ միայն Անյաի հետ եմ գնալու և նրանք համաձայնվեցին: Դրանից հետո ինձ տվեցին 5 ամսվա ուտելու բան, իսկ Անյաին 1 ամսվա: Դրանից հետո մենք Բաքույով գալիս ենք գյուղ։ Ես Անյաին ծնողներիս հետ եմ ծանոթացնում , հետո հայրս մի գառ է մատաղ անում և ամբողջ գյուղին բաժանում: Իսկ ես Անյաին ուղարկում եմ Կիեվ: Հետո ես գյուղում անասնաբուժություն եմ սովորում և 3 տարի սովորելուց հետո գնում եմ մեր գյում անասնաբույժ աշխատում»։

Իրականում պապիկիս ծոռն եմ։ Նա 94 տարեկան է, բայց ամենայն մանրամասնությամբ հիշում է ամեն մանրուք։ Պապիկս 20-ից ավելի ծոռ ունի։ Պապիկս իմ մտերիմ ընկերներից մեկն է ու, դե իհարկե, իմ հերոսը։

Հեիղնակ՝ Ռոբերտ Մանգասարյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.