Փաստեր Ժաննա Աթանեսյանի մասին, որոնք պետք է իմանալ

«Կյանքում ուզում եմ հասնել այնպիսի բանի, որ իմ ազդեցությունը թողնեմ աշխարհում»։

Ժաննա Աթանեսյանը ծնվել և մեծացել է ՌԴ-ում, մի քանի տարի է, ինչ տեղափոխվել է Հայաստան։ Չնայած տարիքին, նա արդեն հասցրել է շատ հաջողությունների հասնել։ Նա այդ ամենին հասել է մեծ աշխատանքի շնորհիվ։ Հաջողության ճանապարհին եղել են նաև դժվարություններ։ Դեռ փոքր տարիքից Ժաննան հետաքրքրվել է անիմացիայով, այն բնագավառով, որով էլ ուզում է շարունակել հետագայում։ Մասնակցելով մրցույթների, նա աշխատել է որոշակի գիտելիքներ ձեռք բերել անիմացիայի ոլորտում։ Դա նրան հաջողվել է, Ժաննան աչքի է ընկել իր տաղանդով և բարձր ցուցանիշներ գրանցել։

Շրջապատում Ժաննան աշխույժ է, ուրախ, միշտ փորձում է օգնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Իր կողքին ցանկանում է տեսնել այնպիսի ընկերներ, ովքեր դրական մարդիկ են և երբեք իրենց հույսը չեն կորցնում։

«Եթե չհասնեմ նրան, ինչին ձգտում եմ, նորից կփորձեմ, քանի որ հասնելը նրան, ինչի մասին երազում ես, ամենակարևորն է»։ Փորձը և չհուսահատվելը հաջողության հասնելու նախապայմաններն են։

Ժաննան ոգեշնչվել է հայտնի դերասան և ռեժիսոր Թոմ Հենքսի փորձով, ով չունենալով շատ հնարավորություններ, հասել է ամեն ինչի։

Ինչպես նշեցինք, Ժաննան ծնվել և մեծացել է իր հայրենիքի սահմաններից դուրս, բայց դա նրան չի խանգարել լինել հայրենասեր։ Մեծ ջանքերով նա փոքր տարիքում սովորել է իր մայրենի լեզուն, իսկ այն, ինչը որ բաց է մնացել նա դեռ կհասցնի լրացնել։

«Ես միշտ պատրաստ եմ թողնել ամեն ինչ և նորից սկսել»։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.