էսօր քաղաքս լուռա
ինչ-որ բան կա օդում
քաղաքականությու՞ն
վթա՞ր
հարսանի՞ք
թաղու՞մ
պատերա՞զմ
չգիտեմ՝
ինտերնետ չեմ մտել
հեռուստացույց էլ չունեմ
ռադիոն ինտերիերի մասա դարձել
թերթերն էլ՝ փաթեթավորման նյութ
վեր ընկա ուժասպառ
նստարանին անունդ է գրած
իմ սիրուն քաղաք
թույլ տուր
կամաց փչեմ
վերքիդ
