Interview with Luiza Hambardzumyan

Լուիզայի մասին, նրա հետաքրքրությունները․
-Մեծ հետաքրքություն ունեմ լեզուների հանդեպ։ Կարծում եմ, որ բավականին լեզվաընդունակ եմ և ապագայում հնարավոր է, որ հենց այդ ոլորտով էլ շարունակեմ։ Ինչ վերաբերվում է հոբբիներին ապա պաշտում եմ լսել երաժշտություն, այն ինձ հանգստացնում է ցանկացած ժամանակ։

Կյանքի հերոս․
-Գալ Գադոտը ինձ համար հանդիսանում է որպես հերոս, մարդ որին հանդիպելու համար ես պատրաստ եմ գրեթե ամենին ինչ անել, Batmen v Superman ֆիլմից ավելի ոգեշնչվեցի նրանով։

Որպես՝ լիդեր․
-Ինչ վերաբերվում է իմ բնավորությանը ապա կարող եմ ասել, որ իմ ամենաուժեզ հատկություններից մեկը դա լիդերական կարողությունն է։ Դասարանում լինելով որպես ավագ ձգտում եմ պահպանել համերաշխություն։

Անմոռանալի օր կյանքում․
-Ինձ համար կյանքում կա մի օր որը ես երբեք չեմ կարող մոռանալ։ Դա իմ ծննդյան տարեդարձի օրն էր, երբ ես դառնում էի 12 տարեկան։ Երբ մտա դասարան բոլոր դասընկերներս մեծ բացականչությամբ դիմավորեցին ինձ՝ փուչիկներով, նվերներով, և բարձր տրամադրությամբ։ Բայց սա դեռ ամենը չէ, ես շատ սիրում եմ թութակներ, և պատկերացնում եք մի քանի րոպե անց ընկերներից մեկը՝ Լևոնը մեկ տուփ ձեռքը ներս մտավ։ Երբ ես այն բացից այնտեղ տեսա երկու թութակներ։ Անբացատրելի զգացում է կյանքում ստանալ անակնկալ կերպով այն ինչին դու վաղուց սպասել ես։

Կյանքի նոր փուլ, մանկությունից անցում դեպի հասուն աշխարհի, որը կոչվում է՝ դեռահասություն։
Ի՞նչ է նշանակում լինել դեռահաս պատմում է մեզ Լուիզան․
-Դեռահաս լինել ինձ համար նշանակում է կյանքի վերաբերվել ավելի պատասխանատվությամբ։ Դժվարություններ լինում են այդ տարիքային շրջանում հատկապես շուտ եմ հիասթափվում և նյարդանյանում, բայց լսելով հանգստացնող երաժշտություն միանգամից վերականգնում եմ ուժերս։

Շրջագայել աբողջ աշխարհով․
-Իմ նպատակներից մեկն է շրջագայել ամբողջ աշխարհով, հատկապես մեծ ցանկություն ունեմ լինելու՝ Իսպանիայում, քանի որ նրանց մշակույթը շատ եմ սիրում։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.