Ավելի լավ է ուտել մոր ձեռքով պատրաստված հացի փշուրը, քան ռեստորանի դելիկատեսները․․․Դանիել Հարությունյան
Feb 25, 2017 · 2 min read
Դանիելը հիմնականում ֆոբիաներ չունի, սակայն երբ ջախջախվեց Սոչի ուղևորվող ինքնաթիռը, սկսեց վախենալ բարձրությունից։

Առաջին անգամ սիրահարվել է դպրոցում։ Նրան գերել է իրենց դասարան նոր եկած աղջիկը իր նրբությամբ ու համեստությամբ։ Սակայն ամիսներ անց կոտրել է երիտասարդի սիրտը իր անմիտ քայլերով։
Շատ է սիրում երաժշտություն լսել, նկարել և գրքեր կարդալ։ Սակայն չկա մի երգիչ, որ ցանկանա հանդիպել նրան։Հիմնականում սիրում է թութակներ նկարել:



Շատ կցանկանար զբաղվել լողով, որ ինչպես վարվել է Շավարշ Կարապետյանը տարիներ առաջ, նույն կերպ փրկեր մարդկանց, և հերոսի կոչում ստանար։
Դանիելը ծնվել է Արագած-Ավան գյուղում, ունի շատ-շատ հիշողություններ գյուղի հետ կապված։

