Հարցազրույց Գրետա Դավթյանի հետ

Գրետա Դավթյանը մասնագիտությամբ բժիշկ-կոսմետոլոգ է: Կրթություն ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Կլինիկական օրդինատուրա ` Մաշկաբուժության և վեներոլոգիա, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում: ՀՀ “Ավանդական բժշկության” համալսարանի ընդհանուր բժշկությունում:

Գրետա Դավթյանը մեզ պատմեց թե ինչպես է կատարվում դաջվածքի հեռացումը լազերի միջոցով:

Տիկին Սուրենովնան ասաց, որ տարիներ առաջ դաջվածքը վերացնելու մասին անգամ խոսք գնալ չէր կարող, իսկ այժմ գիտությունը այնքան է զարգացել, որ մենք կարող ենք լազերի օգնությամբ այն հեռացնել: Դաջվածքի հեռացումը կատարվում է լազերային ճառագայթման օգնությամբ: Լազերային ճառագայթը ուղղորդվում է դաջվածքի գունակի վրա, և ինչքան մուգ ու որակով է գունակը, այնքան հեշտ է այն հեռացնել: Գունակն իրենից ներկայացնում է մանր միկրոմոլեկուլաներ: Լազերային ճառագայթը թափանցելով մարմնի շերտեր քայքայում է գունակն ավելի մանր միկրոմոլեկուլաների, որոնք էլ օգնում են արյան ավշին ներծծվել օրգանիզմ: Լազերային ճառագայթն արագացնում է մարմնի ֆիզիոլոգիական գործառույթը: Պրոցեդուրան կախված է նաև գունակի որակական առանձնահատկությունից: Գրետա Սուրենովնան նշեց, որ դաջվածքի բացասական ազդեցությունը մարդ ստանում է դաջվածք կատարելու պրոցեդուրայի ընթացքում: Այսինքն շատ հնարավոր է, որ ասեղը մարմնի շերտ անց կացնի ինֆեկցիաներ: Եվ ոչ ստերիլության արդյունքում մարդու օրգանիզմում կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ: Հիմնականում տարածված են «Հեպոծիտ » և «Կապույտ հիվանդություն» հիվանդությունները: Հիմնականում վտանգավոր են թևատակի, ականջի ետևի, կրծքավանդակի և այլ նուրբ տեղերի վրա կատարվող դաջվածքները:Տիկին Գրետան ասաց,որ և դաջվածք անելուց, և դաջվածքը հեռացնելուց հետո անհրաժեշտ է հատուկ խնամք: Պետք է հաճախ օգտագործել հատուկ քսուկներ և այլն: Տիկին Գրետան վերջում խորհուրդի կարգով ավելացրեց, որ դաջվածքը մարդու կյանքի ուղղեկից է և անելուց առաջ պետք է լավ մտածել:

Ավելացնեմ, որ տիկին Գրետան բավականին հաճելի և բարի կին էր, հարցերի դեպքում կարող եք դիմել իրեն, այցելելով Ավանտա բժշկական կենտրոն: Հասցեն` Հր. Քոչար 15:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.