Հարցազրույց Դանիել Հարությունյանի հետ։Մեջբերում Թումանյանից։

  • Երբ եկա Թումո, նպատակս էր դառնալ ծրագրավորող, սակայն հիմա միտքս փոխվել է, և ցանկանում եմ դառնալ բանկի հաշվապահ կամ դեսպան, ուզածիս հասնելու համար պիտի սովորեմ հնարավորինս լավ …
  • ես հիմնականում ֆոբիաներ չունեմ, բայց երբ Սոչի ուղևորվող ինքնաթիռը ջախջախվեց, սկեցի վախենալ բարձրությունից, սակայն ոչ թե իմ այլ կողքինիս համար։
  • Դպրոցում հայտարարեցին, որ մեր դասարան նոր սիրիահայ աղջիկ է գալու, ես նրան տեսնելուց անմիջապես հետո սիրահարվեցի նրան: Նա ինձ դուր եկավ իր համեստությամբ, խելացիությամբ ու նրբությամբ: Սակայն ամիսներ անց նա ինձ հիասթափեցրեց իր արարքով: Ես նրանից այդպիսի բան չէի սպասում։
  • Կանեմ մեջբերում Թումանյանից՝

“Ինչան ցավ եմ տեսել ես,

Նենգ ու դավ եմ տեսել ես,

Տարել ,բերել ու սիրել

Վատը լավ եմ տեսել ես”

Այս քառատողով եմ նկարագրում կյանքս…

  • Ընկերության մեջ չեմ սիրում նախանձ, կամ երբ մի ընկերը երկրորդին տեսնելիս մոռանում է առաջինին, իմ համար դա արդենընկերություն չէ։
  • Շատ եմ սիրում երաժշտություն լսել, նկարել և գիրք կարդալ ազատ ժամանակ, սակայն չկա մի երգիչ/ուհի, որ ցանկանամ տեսնել նրան։
  • Շատ կուզեի զբաաղվել լողով, որ ինչպես վարվել է Շավարշ Կարապետյանը տարիներ առաջ, նույն կերպ ես փրկեի մարդկանց, և հերոսի կոչում ստանամ։
  • Ապրում եմ Արագած Ավան գյուղում, ունեմ շատ-շատ հիշողություններ գյուղիս հետ կապված։
  • Իմ համար ավելի հաճելի կլինի ուտել մայրիկիս պատրաստած հացի փշուրը, քան ռեստորանի պատրաստած դելիկատեսները։
  • Կցանկանայի ավելացնել, որ ձեր հարցազրույցից նույնպես գոհ եմ, և հաստատ ինձ մոտ կտպավորվի այն, շնորհակալություն:
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.