Վոլեյբոլ՝ ավելին քան սպորտ

Saten Yepiskoposyan
4 min readApr 22, 2017

--

Վելեյբոլ:

Մարզախաղ գնդակով՝ 6-ական մարզիկից կազմված երկու թիմի միջև։ Վոլեյբոլը սկզբնավորվել է 1890-ական թվականներին՝ ԱՄՆ-ում։ Հետագայում անցել է Ճապոնիա, Չինաստան, Ֆիլիպիններ։ Եվրոպայում վոլեյբոլ նախապես տարածում է գտել Չեխոսլովակիայում (1907 թ)։ 1947 թ կազմավորվել է վոլեյբոլի միջազգային ֆեդերացիա (ՖիՎԲ), որը միավորում է 148 երկիր (1985)։ ՖԻՎԲ-ի պաշտոնական մրցաշարերն են․ կանանց և տղամարդկանց աշխարհի (1949 թ) և մայրցամաքների (Եվրոպայինը՝ 1948 թ), աշխարհի գավաթի (1965 թ), ակումբային թիմերի Եվրոպայի գավաթի (1961թ) մրցումները։

Օլիմպիական խաղերում ընդգրկված է 1964թ․-ից։ ԽՍՀՄ-ում Վոլեյբոլի առաջին կանոնները հաստատվել են 1926թ․-ին։ Պաշտոնական առաջին առաջնությունը անցկացվել է 1933 թվականին (քաղաքների հավաքականների միջև), 1938 թ ակումբային թիմերը խաղարկում են երկրի առաջնությունը։ Վոլեյբոլի ԽՍՀՄ ֆեդերացիան ՖիՎԲ-ի անդամ է 1948 թվականից։ ԽՍՀՄ վոլեյբոլի կանանց հավաքականը աշխարհի 1952, 1956, 1960, 1970 թվականների առաջնությունների և 1968, 1972, 1980 թվականներ Օլիմպիական խաղերի հաղթող է, տղամարդկանց հավաքականը հաղթել է աշխարհի 1949, 1952, 1960, 1962, 1978 թվականների առաջնություններում և 1964, 1968, 1980 թվականների Օլիմպիական խաղերում։ Սովետական մարզիկները բազմիցս նվաճել են նաև ակումբային թիմերի Եվրոպայի չեմպիոնների գավաթը։

Վոլեյբոլը մասսայական սպորտաձև է: Սիրողական վոլեյբոլի ժամանակ այդքան էլ չի պահանջվում մեծ ֆիզիկական ուժ, ինչը չենք կարող ասել պրոֆեսիոնալի վերաբերյալ:

Վելեյբոլը Հայաստանում:

ՀՍՍՀ-ում հանրապետական առաջնություն անցկացվում է 1925 թվականից։ Զբաղվողների թիվը 68 հզ․ է (1984)։ Երևանում գործում է վոլեյբոլի մասնագիտացված դպրոց (1972 թվականից)։ «Արծաթե գնդակ» համամիութենական պատանեկան մրցաշարում (1968 թ.) Իջևանի թիմը գրավել է առաջին տեղ։ 1976 թվականի Օլիմպիական խաղերի կանանց մրցաշարի մասնակից էր Ն․ Մուրադյանը, տղամարդկանց ՍՍՀՄ հավաքականի կազմում Ս․ Փլավչյանը 1982 թ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ ՀՍՍՀ-ում կա վոլեյբոլի միջազգային կարգի 2 և համամիութենական կարգի 18 մրցավար (1985 թ)։

Վոլեյբոլի ֆեդերացիայի տեղանքի քարտեզ։

Հարցազրույց Կարեն Ասմարյանի հետ:

Կարեն Ասմարյանը Հայաստանի Վոլեյբելի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է: Ինչպես նա նշեց հարցազրույցում Հայաստանը գտնվում է վոլեյբոլի նոր զարգացման փուլում: 2013թ.-ից փոխվեց ֆեդերացիայի նախագահը, ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, և դրանից հետո Հայաստանի թմերն ավելի շատ սկսեցին մասնակցել միջազգային առաջնություններին:

2015 թվականից հայերը սկսեցին խաղալ լողափնյա վոլեյբոլ Եվրոպայի առաջնություններում: Արդեն 2016թ.-ից արդեն ունեինք ռեյտինգային միավորներ, այդպիսի բան դեռ չէր եղել: Դա մեզ մեծ հնարավորություն է տալիս հետագայում մասնակցել օլիմպիական խաղերին:

Բախտի բերմամբ ես իմ հարցազրույցը կայացրեցի հենց տղաների առաջնության ժամանակ, որտեղ Կարեն Ասմարյանի թիմը 3–2 հաշվով պարտվեց։ Սակայն վստահ եմ, որ Կարենի թիմը ոչնչով չէր զիճում իր հակառակորդին, և միայն մի քանի միավոր կորցնելու պատճառով պարտվեց։

Հայաստանը ունի լավ թիմեր ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում` Սիսիանում, Արցախում, Եղեգնաձորում և այլն: Պարզապես մարզադահլիճները, ընդհանրապես սպորտի վիճակը դեռ թույլ չի տալիս մարզիկներից պահանջել ավելին, բայց ինչպես նշել էր Կարեն Ասմարյանը Հայաստանը ունի լավ մարզիկներ, ովքեր արդարացնում են մեր սպասելիքները: Արդեն իսկ 2017 թվականին մեր մարզիկները մասնակցելու են պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական առաջնությանը Էստոնիայում:

Կարեն Ասմարյանը նաև նշեց, որ կա խնդիր բանակի հետ կապված, այսինքն տղա երեխաները կանգնում են երկընտրանքի առաջ` կամ բանակ պիտի գնան, կամ էլ պիտի ընդունվեն բարձրագույն հաստատություն և շարունակեն վոլեյբոլը:

Ներկա դրությամբ բոլոր շրջանների վոլեյբոլի պատանիների թմերը հավասար ուժերի վրա են, բոլորը հավասար կերպով պայքարում են իրենց միավորների համար: Անգամ 2 շաբաթ առաջ խաղերը վերջացրել են գիշերվա 12:00-ին: Դա վկայում է, որ մարզիկները ջանասիրաբար են աշխատում:

Վերջին մրցաշարում տղաների վոլեյբոլում առաջին տեղ գրավեց Արաբգիր համայնքը, իսկ աղջիկների վոլեյբոլում առաջինն էր Խաղային մարզաձևերի օլիմպիական մարզադպրոցի թիմը, սակայն Կարեն Ասմարյանի կարծիքով 1–3 տեղ գրաված թմերը հավասար էին:

Կան մարզիչներ, ովքեր լինելով 70-ն անց դեռ շարունակում են մարզել երեխաներին, Կ. Ասմարյանի կարծիքով նրանք բացահայտ վոլեյբոլի սիրահարներ են: Կարեն Ասմարյանը նաև նշեց, որ ամենայն հնարավորությամբ փորձում են կապը պաշտպանել մարզերի և Արցախի հետ:

Հայաստանում ամեն կերպ փորձում են զարգացնել վոլեյբոլը, պատանիներն ու մանուկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում վոլեյբոլի հանդեպ: Նրանք ջանասիրաբար պարապում են ու ժամանակ են տրամադրում իրենց սիրելի սպորտին: Ինչպես շախմատն ու ֆուտբոլն է ակտուալ Հայաստանում, այնպես էլ փուրձում են վոլեյբոլը ակտուալ դարձնել: Վոլեյբոլի մեջ ինչպես Երևանը, այնպես էլ մարզերն ու Արցախը մեծ հաջողություններ ունեն:

Հետագայում պլանավորվում է մասնակցել օլիմպիական խաղերին:

--

--