Միշտ շարժվել առաջ և հասնել բոլոր նպատակներին․․․

Դիանան Շիրակի մարզի Գյումրի քաղաքից է, դպրոցական է, այս տարի կավարտի 9-րդ դասարանը, զբաղվում է պարով։ 
Ապագայում ցանկանում է դառնալ դերասանուհի և հայտնի պարուհի։

Դիանան այլ նպատակներ էլ ունի․-«Ուզում եմ նաև ստանալ բարձրագույն կրթություն, ցանկանում եմ սովորել Շիրակի Պետական համալսարանի «Հոգեբանություն» բաժնում»։

Դիանան, որքան էլ, որ զարմանալի թվա չունի երազանքներ, նա սիրում է իր առջև նպատակներ դնել և ամեն գնով հասնել դրանց։
Ազատ ժամանակը հիմնականում անցկացնում է պարելով և գրքեր կարդալով, նախընտրում է ժողովրդական ոճի պարեր, իսկ գրքեր ընտրելիս ուշադրություն է դարձնում բովանդակությանը, կարդում է դրամաներ։

Նա մեզ պատմեց իր առաջին ելույթի մասին,-«Երբ, որ առաջին անգամ մտա պարի խմբակ և տեսա, թե որքան լավ են պարում աղջիկները, մի փոքր հիասթափվեցի, մտածեցի, որ չեմ կարողանա ես էլ նրանց հետ մասնակցել առջևում կայանալիք համերգին, չէ, որ նրանք ավելի փորձառու էին։
Ամբողջ օրը պարապում էի, նույնիսկ դպրոց չէի գնում։ Համերգին մնացել էր երկու շաբաթ։ Պարում էի առանց հանգստանալու։ Համերգից երկու օր առաջ վերջապես հասա լավ արդյունքի։
Ելույթի օրը շատ անհանգիստ էի, մինչև վերջ էլ մտածում էի, որ ոչինչ ինձ մոտ չի ստացվի, բայց անհանգստությունս իզուր էր, ելույթից հետո բոլորը մեզնից էին խոսում, թե ինչքան լավ ենք պարել, բոլորը հիացած էին մեզնով․․․
»։

Դիանան ավարտեց իր խոսքը հետևյալ կերպ․-«Ես հասա իմ նպատակին և բոլորին խորհուրդ կտամ միշտ շարժվել առաջ ու կցանկանամ, որ հասնեն իրենց բոլոր նպատակներին»։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.