Թե ինչպե՞ս է 16 տարեկան Աննա Գասպարյանը ուզում փոքրանալ

Ես երբեք չեմ մտածել, որ ես մեծ եմ, ես միշտ հոգով փոքր եմ, միշտ նայել եմ դիսնեյի մուլտֆիլմերը։ ՛՛Դիսնեյի մուլտֆիլմերը, թե հերոսները, և թե ուրիշ ընկերությունների հերոսներ միշտ տարածում են բարություն, իրական աշխարհը ևս դարձնելով լի բարությամբ”։ Միշտ երազել եմ, որ ես դառնամ փոքրիկ մի աղջնակ և փոքրիկ աղջնակ էլ կմնամ։ Սիրում եմ ոչ միայն ՛՛Դիսնեյ՛՛՛ընկերության մուլտֆիմերին, այլ սիրում եմ նաև Լեոպոլդին, քանի որ նա աշխարհում տարածում է բարություն։ 
 Ես շատ կուզեի, որ ունենայի մի ձեռնոց, որով կկարողանայի աշխարհը մաքրել չարությունից, փոխարինելով բարությամբ, սիրով ու փոխադարձ հարգանքով:

Ես միշտ փոքրիկ ժամանակ չարաճճիություններ եմ արել։ Մի անգամ հիշում եմ՝ ես և ընկերուհիս դասից եկանք մեր տուն, քանի որ, մենք դասեր չունեինք մտածեցինք, թե ինչով զբաղվենք և ընկերուհիս ասեց, որ հոգի կանչենք։ Մենք անջատում էինք տան բոլոր լույսերը, և սկում էինք պատկերացնել, որ հոգին մեզ եկավ հյուր, մենք նրան տարօրինակ հարցեր էինք տալիս․․․։
 Բայց երբ դա կրկին շարունակվեց մայրիկս իմ վրա բարկացավ, ասելով ՝ որ ես այդպիսի բաները էլ չպիտի անեմ։

՛՛Մանուկ հասակում ես անտարակույս հավատացել եմ բոլոր հրաշքներին, այդ թվում ևս ամանորյա ամենամեծ հրաշքին ՝ Ձմեռ պապի գալստյանը։ Ութ տարի առաջ, երբ ես հասկացա, որ իրականում գոյություն չունի Ձմեռ Պապ ես այդ տարի շարունակեցի ուզել նվեր, իմանալով որ իրականում նա իմ հայրիկն էր ՛՛։ Այդ տարում էլ ունեցա իմ ամենահավատարիմ ընկերոջը՝ իմ արջուկին։ Նա ամեն վայրկյան ամեն րոպե իմ կողքին է։
 “Ես հազվադեպ եմ մնում տանը մենակ։ Տանը մենակ մնացել եմ փոքր տարիքում երբ դրսում արդեն մութ էր և գրեթե գիշերում էր։ Բայց ես փոքր տարիքից եղել եմ անվախ և ոչնչից չեմ վախեցել մինչ դեռ ունեցել եմ շատ ստեղծագործ միտք, ուստի ՝ պատկերացրել եմ անիրական դեպքեր որոնք ամեն վայրկյան կարող էին տեղի ունենալ’’։
 Իմ ամենա-ամենասիրելի վայրը իմ տատիկենց տունն է որտեղ փոքր-ինչ հեռու կա փոքրիկ, հանգիստ մի անտառ, ուր ամեն գնալուցս անպայման գնում եմ ՝ զբոսնում և հանգստանում:
 Նաև Ես շատ եմ սիրում կարդալ գրքեր։ Շատ գրավել է Շառլոթ Բրոնտեի “Ջեյն Էյր” վեպը։ Եթե գիրքը հետաքրքիր է, ապա բոլոր ժանրերն էլ նախընտրում եմ և կարդում։

Like what you read? Give Սեդա Սահակյան a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.