Ամենատարածված ու ժամանակակից երգի ժանրերը

Շատերս սիրում ենք լսել տարբեր ժանրերի կատարումներ, բայց քչերը գիտեն իրենց սիրած ոճի պատմությունը, թե ինպես է այն առաջացել և ով է դրա հեղինակը։


Սկզբում երգերը չունեին ժանրեր, ամեն երկիր ուներ իր յուրահատուկ երաժշտության տեսակը։ Շուտով հայտնվեցին երգի ժանրերը, դրանք շատ բազմազան են և յուրաքանչյուրի մասին անհնար է խոսել, այդ պատճառով որոշեցի առանձնացնել երեք անենատարածված և ժամանակակից ժանրերը։ Դրանք են՝ ռոքը, ռեփը և փոփը:


Երևանում տեղի ունեցած մի շարք համերգների քարտեզը

Ժանրերի հավատարիմ երկրպագուները

Յուրաքանչյուր ժանրի վերաբերյալ հավաքել եմ որոշակի նյութ, նաև ներկայացրել տվյալ ժանրի հավատարիմ երկրպագուին՝ ֆենին։

Երաժշտության ժանրերի մասին հարցման արդյունքները

Առաջին Ժանր՝ Փոփ

Փոփ երաժշտությունը հանրամատչելի երգի ժանր է, որը ձևավորվել է 1950-ականներին՝ բխելով ռոքնռոլից։ Փոփն իր մեջ այլ երաժշտական ոճերից բաղադրիչներ ունի: Փոփ երաժշտությունն ամեն երկրի համար հատուկ է: Փոփի ֆաներն բազմազան են, նրանցից է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատող՝ 
 Գրիգոր Աթանեսիանը.

Գրիգոր Աթանեսիան

Գրիգորը ծանոթացել է փոփ երաժշտության հետ դեռ 13 տարեկանում: Այս պահին նա լսում է հիմնականում Taylor Swift, Rihanna, Justin Bieber և Ivan Dorn կատարողներին: Գրիգորին դուր են գալիս փոփ երգերը, քանի որ նա կարծում է, որ փոփ երաժշտությունն ամենուր է:

Երկրորդ ժանր՝ Ռոք

Ռոք երաժշտությունը ծագում է 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլ և ռոքաբիլլի ժանրերից, որոնք ձևավորվել են բլյուզի, քանթրի երգերի և այլ ուղղությունների ազդեցության տակ։ 1960-ականների երկրորդ կեսում ռոք երաժշտությունը խառնվեց ֆոլկի, բլյուզի, ջազի և էլեկտրոգործիքային էմբիենթի հետ՝ սկիզբ դնելով համապատասխանաբար ֆոլկ-ռոք, բլյուզ-ռոք, ջազ-ռոք ֆյուժն և փսիխեդելիկ ռոքժանրերին։ 1970-ականներին ձևավորվեցին սոֆթ ռոք, գլեմ ռոք, հևի մետալ, հարդ ռոք, պրոգրեսիվ ռոք և փանկ ռոք երաժշտական ժանրերը: Այդպես ռոքը բաժանվեց ենթաճյուղերի և շատ սիրվեց հասարակության կողմից: Հիմա Ռոքը համարվում է ամենատարածված և ժամանակակից ժանրերից մեկը: Ինձ հաջողվեց վերցնել հարցազրույց ԹՈՒՄՈ-ի մարզիչ Մարիամ Փիրիջանիանից, ով Ռոք երաժշտության մեծ ֆան է.

Մարիամ Փիրիջանիան

Մարիամը դեռ 11 տարեկան էր՝ երբ նա իմացավ ռոք երաժշտության մասին: Մարիամը եղել է այնպիսի ռոք խմբերի համերգներին ինչպիսին են՝ SOAD-ը և Dogma-ն: Մարիամն ասում է, որ չկա ինչ-որ պատճառ, ինչի համար կսիրեր ռոքը: Մարիամի սիրելի Ռոք խմբերից են օրինակ՝ SOAD-ը, Metallica-ն, Pink FloydLed Zeppelin-ը և Dogma-ն: Մարիամը նույնիսկ մասնակցել է X-Factor նախագծին։ Ահա և դրա մասին պատմող տեսանյութը, որը վերցված է X-Factor նախագծի Diary-ից:

Երրորդ ժանր՝ Ռեփ

Երաժշտության այս ժանրը մոտ է խոսակցական տոնին և զարգացել է 1970-ականների վերջին Նյու-Յորքում ռեփը ընդհանրապես կարդացվում է երաժշտության ծանր բիթերի տակ։ Ռեփ կատարողներին անվանում են ռեփերներ կամ ավելի ընդհանրացած տեսքով MC: Ռեփ բառը անգլերենից թարգմանած նշանակում է խոսել, ասել։ Որոշ ժամանակ անց ռեփով հետաքրքրվեցին համարյա բոլորը, մարդիկ սկսեցին կազմակերպել ՌԵՓ-Պայքարներ, որի ընթացքում երկու ռեփերներ իրար հետ մենամարտում էին՝ միևնույն ժամանակ պահելով նաև երաժշտական ռիթմը և բառերի հանգավորվածությունը։
 Ռեփի բազմաթիվ երկրպագուներից մեկը, ով նույնպես հանդիսանում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատող՝ Խաչատուր Հայրապետյանն է.

Խաչատուր Հայրապետյան

Խաչատուրը ռեպ երաժշտություն սկսել է լսել դեռ 5 տարեկանից: Նրա սիրելի Ռեփ երաժիշտներն են՝ Kendrick Lamar-ը, Pusha T-ն, Tyler The Creator-ը, Asap Rocky-ն և Kanye West-ը: Նա սիրում է բազմազան երգեր, այդ պատճառով ռեփը դուր է գալիս նրան, քանի որ այն ասոցացվում է ցանկացած երաժշտության հետ՝ նաև այն պատճառով, որ ռեփ երաժշտության մեջ էմոցիաներն համեմատաբար ավելի լավ են արտահայտված:

Հեղինակ՝ Բաբկեն Ամիրջանյան

Show your support

Clapping shows how much you appreciated Serge Amirdjanyan’s story.