Թե ինչպես սկսվեց Ստարտափը, և որտեղից ուր հասանք

Լավ, սկսենք: Համուզված եմ, որ համարա բոլորդ արդեն հասկացաք, թե որն է այսօրվա մեր փոքրիկ միջոցառման նպատակը: Այն, որ այսօր դուք կարող եք ներկա գտնվել ԱՍՔ-ի մրցանակների հանձնման արարողությանը, արդեն բազում դրական երևույթների ապացույց է:

Մայիս ամսին՝մասնակցության հայտերի շրջանի ավարտի ժամանակ, երբ հասարուկության մեծամասնությունը տառապում էր ներքաղաքական խնդիրներով, էլեկտրոէներգիայի թանկացմամբ, կենսաթոշակային համակարգով և այլն, մենք ստացանք մոտավորապես 70 հայտ: Մինչ դրան անցնելը,Կցանականյի շնորհակալություն հայտնել Լույս հիմնադրամի հիանալի թիմին այս տարվա մրցույթի սկզբնական քայլերը և խթանումը իրականացնելու գործում մեծ ներդրում ունենալու համար:

Եթե միջինում վերցնենք, որ յուրաքանչյուր խմբում կա 3 մասնակից, շատ կոպիտ հաշվարկներով ստանում ենք մոտ 200 անհատի, ովքեր ցանկանում են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ովքեր ուզում են կոնկրետ սեգմենտների խնդիրները լուծել և հասարակույթան տարբեր շերտերի կարիքները և պահանջմունքերը բավարարել: Կարծում եմ, որ դա արդեն մի մեծ նվաճում է յուրաքանչյուրիս համար:

Հայտերի ընդունման շրջանի ավարտը համընկավ StartUp Cup Global-ի կանոնադրության փոփոխությունների հետ, և այդ փաստը մեզ թույլ տվեց ամբողջ ամառ կենտրոնանալ հայտերի մանրամասն ուսումնսիրման վրա:

Արդյունքում, սեպտեմբերի սկզբին մասնակիցները ստացան մի հետաքրքիր նամակ, որը նրանցից 50-ին հրավիրում էր EXTREME BUILD-A-BUSINESS WEEKEND-ին, որը տեղի էր ունենալու Ayb Դպրոցում: Դպրոցը միշտ աջակցել է Ծրագրին, որի համար կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել:
Այդ 2 օրվա ընթացքում լավագույն 50 մասնակիցները հնարավորթյուն ունեցան աշխատելու 25 մենթորի հետ, որոնք իրենց գիտելիքով և փորձով բոլորի գաղափարները և մոդելները ճիշտ ճանապարհնի վրա դրեցին և համապատասխան խորհուրդներ տվեցին: Այս ընթացքում ընտվեցին լավագույն 25 մասնակիցները և մրցույթը շարունկեց իր ընթացքը:

Այդ միջոցառումից հետո թիմի մյուս անդամների հետ հաջորդ փուլի կազմակերպչական աշխատանքներն էինք անում, երբ նամակ ստացանք Ավստրալիահայ Շահե Մոմջյանից, որը ցանկանում էր մասնակիցների հետ մանրամասն քննարկել արդյունավետ բիզնես ներկայացում անելու բոլոր մանրուքները: Նա հանդիպեց մասնակիցների հետ և ապահովեց նրանց ամենաակտուալ գիտելիքներով:

Համոզված եմ, որ շատերդ կհիշեք հոկտեմբերի առաջին շաբաթ և կիրակի օրերը, երբ ցերեկային ժամերին քաղաքի գլխավոր փողոցները փակված էին: Մինչ ամբողջ քաղաքը պատրաստվում էր Երևանյան կիսամարաթոնին, մեր լավագույն 25 մասնակիցները պատրաստվում էին իրենց պաշտոնական ելույթին: Քանի որ այդ օրերի ընթացքում Երևան էին ժամանել բազում արտասահմանյան գործարարներ, նրանցից շատերը հանդես եկան որպես ժյուրիի անդամներ: Նրանք մեծ հաճույքով լսեցին մասնակիցների հակիրճ ներկայացումները և հարցերի պատասխանները: Արդյունքում ընտրվեցին լավագույն 12 մասնակիցները:

Նրանք կրկին հանդիպում ունեցան մենթորների հետ և այս անգամ արդեն աշխատեցին սեփական սպոռողներ ունենալու կոնկրետ գործիքների վրա: Այնուհետև Բեսթ Վեսթերն կոնգրես հյուրանոցում ընտված 12 մասնակիցնեը ներկայացրին իրենց վերանայված բիզնես մոդելները, և ընտրված լավագույն 7 մասնակիցները անցան հաջորդ փուլ: Վերջապես,Նոյեմբերի 23-ին Ucom-ի Ամիրյան մասնաճյուղում տեղի ունեցավ ծրագրի վերջնական փուլը, իսկ թե ինչ եղավ հետո, կիմանաք քիչ անց: