Ինչպես է կարող տիեզերագնացի կյանքը ներկայացնել մեր բոլորիս կյանքը։ Օր 2

<<Լուսին>> ֆիլմը դիտելուց հետո եկա այն մտքին, որ շատերիս օրերն են դարձել կրկնօրինակված՝ բոլորս նույն օրակարգով ենք ապրում, որոշումներ ենք ընդունում այդ ամենը փոխելու մասին, սակայն հաջորդ օրը կրկին ընկնում այդ նույն վիճակի մեջ։

Ֆիլմի հերոսը աշխատում էր լուսնային կայանում, որտեղ մաքուր էներգիա էին գտնում և ուղարկում մեծ սրվակներով դեպի Երկիր մոլորակ։ Այդ կետնրոնը աշխատացնելու համար հարկավոր է միայն մեկ մարդ, ով ընթացիք գործերը կաներ և վերջում էլ պարբերաբար կուղարկեր այդ սրվակները դեպի մոլորակ, որին աջակցում էր Գերտի ռոբոտը։

Հերոսը՝ Սեմը, արդեն ավարտում էր իր 3 տարվա ժամկետը և 2 շաբաթից պետք է վերադառնար Երկիր։ Նա ամեն օր նայում էր իր ընտանիքի նկարներին և պատկերացնում, թե ինչպես է գրկելու իր նորածին աղջկան։ Այդ 3 տարվա ընթացքում ռադիո-ճառագայթային ֆոնի խախտման պատճառով Երկրի հետ կապ հաստատելը դժվարացել էր, և նա ուղղակի պարբերաբար տեսա-նամակներ էր ստանում իր ընտանիքից, սակայն կարծես թե իր ուղարկված հարյուրավոր նամակները տեղ չէին հասնում։

Արդեն քիչ էր մնացել ժամկետի ավարտին, սակայն Սեմը երեկոյան բազմոցի վրա մի աղջկա տեսավ, որը հետո անհետացավ։ Այնուհետև լուսագնացի մեջ դեպի լուսնային քարահավաքի ճանապարհին, որպեսզի վերցներ էներգիայով լի սրվակը և ուղարկեր Երկիր մոլորակ, նա կրկին մարդ տեսավ, այդ քարերի կույտի մեջ հստա տեսավ մարդու ուրվագիծ։ Ուշադրությունը շեղելով, սակայն, նա չնկատեց, թե ինչպես էր մոտեցել քարահավաք մեքենային և հարվածը անխուսափելի էր։

Նա արթնացավ բուժկետում, և Գերտին պատմեց, որ Սեմը վթարի մեջ է եղել, երբ հասել է Լուսին՝ իր աշխատանքը սկսելու համար, սակայն այդ ընթացքում ստանալով գլխավոր կենտրոնից կարգադրությունները՝ չի կարող նրան շենքից դուրս թողնել գնալ։ Սեմը տարօրինակ գաղտնիություն է զգում և միաժամանակ տեսնում է, որ քարահավաքներից մեկը լռիվ կանգնած վիճակում է, ու որոշում է գոյություն չունեցող խնդիր ստեղծել և պարտադրված դուրս գալ դեպի մակերևույթ։

Հասնելով այդ կանգնած քարահավաքին, նա նկատում է դրա մեջ խրված մի մեքենա, որում գտնում է իրեն նման մեկի մարմինը։ Նա շտապում է դեպի բուժկետ և հանելով այդ մարմնի տիեզերական կլոր դիմակը՝ տեսնում է իրեն․տեսնում է հին Սեմին։

http://www.overduereview.com/

Հին և Նոր Սեմերը հանդիպում են, և պարզ է լինում ամենադաժանը։ Լուսնային կետնրոնի ներքևի հարկում դեռ կան հարյուրավոլ Սեմերի մարմիններ, որոնք քնեցված են և սպասում են արթնացվելուն։

Գերտին ուղղակի նրանցից մեկին էր արթնացնում, երբ նախորդի 3 տարին վերջանում էր։ Հին Սեմի առողջությունը գնալով վատանում է, և նա հասկանում է, որ մոտենում է իր 3 տարվա վերջը և ինքը պարզապես պետք է այդպես փչանա և ժամկետի վերջում մահանա։ Իսկ այդ ժամանակ Երկիր մոլորակից գալիս է փրկակար մի խումբ, որը պետք է վերանորոգեր քարահավաքը և եթե տեսներ երկու Սեմի, ապա նրանց կսպաներ։ Արդյունքում Նոր Սեմը հրամայում է Գերտին մեկ այլ Սեմի արթնացնել, Հին Սեմը համաձայնվում է մնալ այդ վթարված լուսագնացի մեջ(ինչպես որ առաջ էր), որպեսզի եկող աշխտանակիցները չհասկանան, թե նա ինչ է ծրագրում։ Նոր Սեմը , ջարդելով ալիքներին խանգարող ալեյավաքը, էներգիայի սրվակների տեղափոխման տիեզերանավի մեջ վերջին վարկյանին շարժվում է դեպի Երկիր Մոլորակ։ Հին Սեմը իր վերջին կուտակած ուժերն է սպառում է տեսնեում է, սլացող բեռնափողադրող տիեզերագնացին։

Մեր օրերը կլոնավորված են ընթանում։

Մենք որոշումներ ենք ընդունում և հետ կանգում մեր որոշումներից մի քիչ աշխատելուց հետո ու եթե չփոխենք կյանքի ընթացքը ինչպես Հին ու Նոր Սեմերը, ապա կնմանվենք Հին Սեմից առաջ և Նոր Սեմից հետո եկող բոլոր մնացած Սեմերին, ովքեր կարծում են, որ իրենց 3 տարին կավարտեն և կգնան իրենց ընտանիքի մոտ, որը սակայն իրական Սեմ Բելլ-ի ընտանիքն է։