Մոտ երկու տարի է, ինչ հաճախում եմ Դիլիջանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Գոշ գյուղում եմ ապրում: Մի անգամ հեռուստացույցով լսեցի Թումոյի մասին: Երկար ժամանակ ուզում էի Թումո հաճախել, սակայն ոչ մի ստույգ տեղեկություն չունեի, կենտրոնի մասին պատկերացումներս այլ էին:

Մեզ մոտ՝ Գոշում, տրանսպորտի խնդիր կա: Վերջապես մեր գյուղում Թումո հաճախել ցանկացող երեխաների խումբ ձեւավորվեց, լուծվեց նաեւ տրանսպորտի հարցն ու 2015 թվականի մարտի 6-ին ես առաջին անգամ եկա Թումո:

Թումոն յուրահատուկ ու տարբերվող մի աշխարհ է, որտեղ յուրաքանչյուր օրս հետաքրքիր ու ուսումնառատ է անցում: Այնքան ուրախ եմ, որ ես էլ Թումո ընտանիքի մի մասնիկն եմ դարձել՝ թումոցի եմ:
Ավելի լայն մտահորիզոն ունենալու հնարավորություն
Թումո Դիլիջանը կենտրոնը բացվեց 2013 թվականի հունվարի 26-ին՝ Կենտրոնական բանկի աջակցությամբ։ Այս պահին Դիլիջանի Թումո են հաճախում 400-ից ավելի ուսանողներ, որոնց թվում են Դիլիջանի, հարեւան շրջանների ու գյուղերի պատանիները։
Թումո Դիլիջանի անձնակազմը

Թումո Դիլիջանի ղեկավարը Արման Հայրապետյանն է: Թումոյում վաղուց է հայտնվել՝ սահմանամերձ գյողերի երեխանների համար նախագիծ էր իրականացնում՝«Սահմանամեձ 12 գյուղերից 70 երեխաների բերում էինք Թումո Դիլիջան», պատմում է նա ու հավելում, որ ուրախ էր սկսել աշխատել Թումո Դիլիջանում արդեն որպես ղեկավար:

Պետք է սովորեցնենք սովորել
Թումո Դիլիջանը ընդանուր կարգախոս չունի, բայց շարժվում է այս փիլիսոփայական մտքով՝«Պետք է սովորեցնենք սովորել»:

Արմանը նշում է՝ցանկանում է, որ երեխաներն ավելի ակտիվ, պահանջկոտ լինեն ու ձգտեն կյանքից ավելին ստանալ։

Թումո Դիլիջանի ղեկավար Արման Հայրապետյանը

Տարածաշրջանի հետ կապված Թումոյի յուրաքանչյուր կենտրոն իր յուրահատկություններն ունի: Դիլիջանի մասնաճյուղի յուրահատկություններից մեկն այն է, որ սա ամենափոքր կենտրոնն է: Արման Հայրապետյանը նշում է, որ աշխատում են անել հնարավորինս ամեն ինչ՝ մյուս կենտրոնների հետ համաչափ քայլելու համար:

Թումոյի բոլոր, այդ թվում նաեւ Դիլիջանի կենտրոնը, շեշտը դնում են ուսանողներին անհատական մոտեցում ցուցաբերելու վրա՝ «Օգնում ենք յուրաքանչյուր ուսանողի բացահայտել իր տաղանդները, զարգացնել դրանք, չվախենալ երազել ու կարողանալ նոր տեխնալոգիաների միջոցով իրականություն դարձնել բոլոր նպատակները»:

Ստելլա Մկրտչյան. «Պետք է սիրել այն, ինչ անում ես»

Ստելլան ինֆոդեսքի պատասխանատուն է՝ Դիլիջանի Թումոյի ամենահին աշխատակիցներից է:

Թումոյում մոտ 4 տարի Թումոյում աշխատելու մասին խոսելով Ստելլան ասում է` «Պետք է սիրել այն, ինչ անում ես, պետք է ճիշտ ուղիներ գտնել` ոպեսզի աշխատանքն արդյունավետ լինի»:

Ստելլա Մկրտչյան
Թումոյում Ստելլան ամենից շատ սիրում է ուսանողների հետ աշխատելը: Նա նշում է, որ իրենց հետ հետաքրքիր է, ամեն օր նոր բաներ է սովորում, տեսնում, զգում ուսանողների նպատակները, ձգտումներն ու դա նրա համար իսկապես ոգեշնչող է:
«Թումոյի աշխատակիցների հարաբերությունները միմյանց հանդեպ շատ դրական են, թե աշխատանքի ընթացքում, թե կենտրոնից դուրս», պատմում է Ստելլան ու հավելում, որ միակ բանը, ինչ կփոխեր Դիլիջանի կենտրոնում տարածքն է, որը կընդլայներ:

Թումո Դիլիջանի առաջին ուսանողներից Արենը

Արեն Զարգարյանը Թումո Դիլիջան հաճախող առաջին ուսանողներից է՝ կենտրոնի պաշտոնական բացումից մի քանի օր անց:

Թումոյի մասին Արենն իմացել է կենտրոնը ներկայացնող միջոցառման ժամանակ` «Մինչ Թումո հաճախելը տարբեր կարծիքներ էի լսել կենտրոնի մասին, բայց ինքս վստահ էի, որ այն մի հաստատություն է, որը կօգնի պատանիներին հասնել իրենց երազանքներին»:

Արեն Զարգարյանը

Այս տարիների ընթացքում Արենը մասնակցել է տարբեր դասընթացների և իրեն իսկական Թումոցի է համարում:

Արենն ասում է, որ չի փորձում որեւէ կոնկրետ ոլորտում մասնագիտանալ` յուրաքանչյուրից փորձելով քաղել առավելագույն արդյունքը։ Բայց ամենից շատ հավանել է նոր մեդիա դասընթացը, որն իր մասնակցած դասընթացներից ամենահետաքրքիրներից է։

«Կցանկանայի, որ Թոմոյի երեխաներն ավելի ակտիվ լինեն, իսկ կենտրոնի տարածքը մեծանար», նշում է Արենը:

Զարգացնել ու ընդլայնել կենտրոնը
Թումո Դիլիջանի ղեկավար Արման Հայրապետյանը նշում է, որ աշխատակազմի նպատակը մեկն է՝ զարգացնել կենտրոնը, ընդլայնել այն ու ավելի շատ պատանիներ ներգրավել՝ հնարավորություն ընձեռնելով նրանց սովորել այստեղ:

«Թումոն մեր ուսանողներին, նախ և առաջ, տալիս է ավելի լայն մտահորիզոն ունենալու հնարավորություն: Այստեղ ուսումնասիրում ենք տարբեր ոլորտներ՝ տեխնոլոգիաներ ու արվեստ: Արդյունքում ուսանողները խորանում են ոլորտներից մեկում, մասնագիտանում ու նոր հմտություններ ձեռք բերում», պատմում է Արմանը:

Հեղինակներ՝ Սերինե Սարգսյան

Արսեն Մինասյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.