Երկու բևեռների արանքում։

Մարդիկ սիրում են կյանքը բաժանել․ լավ և վատ, բարի ու չար, լույս կամ մութ։ Այդպես են սովոր, այդպես էլ սովորեցնում են ։ Երկու բևեռ , երկու ծայրահեղություն։ Պարզապես մոռանում են՝ սևն էլ ունի երանգներ, վատն էլ ՝ համեմատության աստիճան։

Հունիս 2, 2002

-Բարև՛, մամ։ Ես այն փոքրիկ կյաքն եմ, որ ապրում է քո մեջ։Այստեղ լավ է, լուսավոր ու տաք։ Դուք սա դրա՞խտ եք անվամնում։ Մնաց երկու ամիս, մամ, շուտով կհանդիպենք։

Հուլիս 12, 2002

-Մամ, պապ, այսօր մեզ սովորեցնում էին ձեր աշխարհում ապրելու գաղտնիքներին։ Ասում են, մարդիկ այդտեղ մեր հրեշտակներին չեն նմանվում։ Չունեն թևեր, թռչել չգիտեն, լույս չեն տալիս ու հաճախ էլ միայն չար են լինում։ Եթե այդպես է՝ ես չեմ ուզում գալ այդ աշխարհ։ Եթե այդպես է՝ ինչու եմ ես տեսնում քո թևերը։

Օգոստոս 5, 2002

-Այսօր այստեղ արևոտ է, ինչպես երեկ։ Վաղն էլ երևի արև կշողա։ Մամ, այսօր նոր ընկերներ գտա։ Գիտես, բոլոր ընկերներս արդեն անուն ունեն։ Ինձ էլ անուն տվեք, մամ։

Սեպտեմբեր 22,2002

-Մամ․․․ պապ․․․ Այսօր ես չծնվեցի։ Ներեք ինձ, ես շատ էի ուզում ապրել, բայց սև հագած պարոնը ինձ հանդիպեց փողուցում, երբ քայլում էի դեպի ձեզ։ Ես վախենում եմ այդ աշխարհից, որ դուք Երկիր եք կոչում։ Մա՞մ, ինչու են ջրի կաթիլներ փայլում քո աչքերում։ Դուք սա արցու՞նք եք անվանում։ Գիտես մամ, սև հագած պարոնն ասաց, որ ավելի լավ կլինի,եթե մնամ այստեղ՝ դրախտում։ Մամ, ուզում եմ դու էլ գաս իմ մոտ՝ դրախտ, որովհետև այստեղ արցունէներ չկան։ Այստեղ մարդիկ միայն բարի են լինում։

Մարդիկ սիրում են կյանքը բաժանել։ Երկբևեռ է կյանքը։ Բայց երկու բևեռներից յուրաքանչյուրն էլ ունի հազար երանգ ու նախշ։Նույնիսկ Մահը, որից մսրդիկ սարսափում են, ունի իր մեջ հազար երանգ։ Անկուսակցական է, անաչառ։ Կարող է լինել և բարի,և չար։ Բայց, ոմանց համար ավելի հաճախ փրկության է նման։ Լավ և վատ, բարի ու չար, լույս կամ մութ, փրկություն թե մահ։ Այդ մենք ենք ընտրում։ Կյանքը երկբևեռ է, բայց մարդիկ հազարերանգ են ստեղծվում։

Հունվար 5, 2003

-Կարոտում եմ քեզ, մամ։ Բայց մի վախեցիր, այստեղ լավ է, ինձ բարի հոգի է խնամում,որ այնքան նման է քեզ։ Մամ, բայց ինչու ես այլևս չեմ տեսնում քո թևերը։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.