SmartArmenia About

Այստեղ հավաքվում են կրեատիվ ինդուստրիայի հայալեզու պրոֆեսիոնալներ՝ բարձրաձայնելու այն ամենը, ինչի մասին չպետք է լռել։

Արդյո՞ք լռում էին։

Այո, պատահել է։

Քանի որ

  • միասին հավաքվել են ոչ հաճախ,
  • հազվադեպ են հետաքրքրվել այլ քաղաքներից կոլեգաների աշխատանքներով,
  • չեն պատմել գալիք պրոյեկտների մասին՝ վախենալով դրանք ձեռքից բաց թողնել,
  • չեն ցանկացել սխալներ թույլ տալ բոլորի առջև։

Իսկ ի՞նչի մասին խոսել.

  • պրոյեկտների և պրոյեկտների հետ կապված հարցերի,
  • բարդ առաջադրանքների և լուծում առաջարկող խորհուրդների,
  • ինքնակրթման և կարգապահության,
  • տեխնոլոգիական նորույթների,
  • շուկաների դինամիկայի և շատ այլ բաների։

Խոսքը սրա մասին է։

Ի՞նչու այստեղ։

Ապակենտրոնացված շփումը սոցիալական ցանցերում, խակատոններում, պորտֆոլիո-ռեվյուներում, միթ-ափներում և հազվադեպ երեկույթներում միշտ էլ օգտակար է։

Բայց ավելի լավ է ունենալ ընդհանուրից իմաստուն գաղափարներ քաղելու հնարավորություն, քանի որ դա.

անվճար է,

մշտապես հասանելի է,

թույլ է տալիս րոպեների ընթացքում ստանալ խելացի խորհուրդ։

Համբերությունը, միմյանց նկատմամբ ուշադրությունը և մշտական շփումը ամրապնդում են Community-ի ներքին կապերը, հարստացնում այն, ինչի շնորհիվ նույնիսկ ոչնչի մասին սովորական խոսակցությունները կախարդական ձևով վերածվում են օգտակար հղումներով և պրոյեկտներով լի հանրագիտարանի։

Մեր նպատակներն ազնիվ են, հասկանալի և հասանելի։

1. Մենք պատրաստ ենք օգնել միմյանց ավելի շատ ու ավելի լավ։

Մասնակիցների միջև վստահելի և ընկերական հարաբերությունները երկարաժամկետ համագործակցության, փոխադարձ օգնության և գիտելիքների փոխանակման հիմքն են։ Մենք համոզված ենք, որ ժամանակակից IT-community-ն կարող է լինել ավելի բաց և կհասնենք դրան խոսքով և գործով, եթե նույնիսկ սկսենք քչից և փոքրից։

2. Մենք շփվում ենք գիտակցման բարձր մակարդակում։

Մեր գործունեությունը կոնստրուկտիվ է։ Մենք ուզում ենք, որ մարդիկ փոխվեն որակապես, որպեսզի զարգացնեն իրենց պահանջմունքները և վերաբերմունքն աշխարհին՝ բարձրանալով մեկ մակարդակից մյուսը։
 
Մենք ժամանակ չենք վատնում դատարկախոսության և պարծենկոտության վրա. մեր շփումն ուղղված է մասնակիցներից յուրաքանչյուրի զարգացմանը։ Մենք հարգանքով ենք ընդունում մեկս մյուսին։
 
Մի կողմ թողեք սոցիալական ցանցերը պարապ թերթելը. շփում՝ նշանակում է գործողություն։ Մենք ձևավորում ենք կոմունիկացիոն նոր միջավայր, որտեղ խոսում ենք ըստ էության, և ոչ ոք և ոչինչ չի կարողանա թուլացնել մեր վճռականությունը։
 
Օքեյ, bro, բայց միայն քեզ։

Ցաքուցրիվ փակցված լայքերին փոխարինելու են գալիս խելամտորեն դրված աստղիկները և իմաստալից էմոջիները։

3. Մենք սովորում ենք մեր սխալների վրա։

Կարևոր է չմեծամտել, այլ անել այն, ինչ հարկավոր է։ Պրոյեկտներ, որոնք պատասխանում են ժամանակակից հասարակության բարդ հարցերին։ Նոր էսթետիկայի և digital natives-ի աշխարհում չպետք է մոռանալ հին ու բարի հումանիզմի մասին։
 
Այստեղ մենք պլանավորում ենք քննարկել և գործարկել այնպիսի պրոյեկտներ, որոնք կբարելավեն մեր ինդուստրիաներում կրթության որակը, կլուծեն հարցեր և խնդիրներ գիտելիքների հարակից բնագավառներում։ Մենք նաև պատրաստվում ենք հանրային քննարկման բարձրացնել հասարակական նշանակություն ունեցող նախաձեռնությունները։

4. Մենք մտածում և գործում ենք գլոբալ։

Մեկ տարածությունում միաժամանակ հավաքվում են երկրագնդով ցրված մարդիկ, որոնց միավորում է աշխատանքի նկատմամբ սերը, կատարելագործվելու ձգտումը և մի քանի լեզուների իմացությունը։

Խոսելով այդ բոլոր լեզուներով՝ մենք ստեղծում ենք կոմունիկացիոն ընկերական միջավայր, որտեղ յուրաքանչյուրն ունի կարծիք հայտնելու, ռացիոնալ քննադատելու իրավունք և հնարավորություն՝ ներկայացնելու սեփական հմտությունները և նախնական աշխատանքի արդյունքները։

Մենք ներդնում ենք մեր ուժերը, գումարը և նյարդերը գլոբալ տնտեսության մեջ և մշակութային միջավայրում։ Մենք բաց ենք արտաքին աշխարհից community եկող գաղափարների համար և, աշխատելով որպես «մտքի ֆաբրիկա», ստուգում ենք հետաքրքիր պրոյեկտների ռելեվանտությունն ու դիմացկունությունը։

Ի՞նչի ենք մենք ձգտում։

Բոնուս բոլոր նրանց համար, ովքեր կարդացին մինչև վերջ։

Ժամանակն է համարձակ քայլ անել դեպի հաջողությունը.

SmartArmenia պրոյեկտի հիմքի վրա մենք ստեղծում ենք վիրտուալ community-ի նախատիպ, որին մասնակցելն ավելի օգտակար է, քան հանրային սոցիալական ցանցերում հավաքվելը։ Մենք կհարմարեցնենք «խաղահրապարակը» այն գաղափարների թեստավորման համար, որոնք կարող ենք միասին ստեղծել և առաջ տանել։

Մենք փնտրում ենք միանման արժեքներով և տարբեր կենսագրություններով մարդկանց։ Գնահատելով ընկերական ոգին, արկածների շունչը, ազատությունը, արդյունավետությունը, փոխադարձ հարգանքը՝ նույնն ակնկալում ենք մասնակիցներից։ Մենք միավորում ենք Թիմը գնահատող, միասին ապրել և աշխատել կարողացող մարդկանց, որոնք պատրաստ են ունենալ այս արկածը։ Մեզ համապատասխանում են միայն նրանք, ովքեր եռանդով են վերաբերվում իրենց գործին և սիրում են այն, ինչ անում են։

Առջևում կլինեն շտկման կարիք ունեցող բազմաթիվ սխալներ և այդ ճանապարհին ձեռք բերված հիանալի բացահայտումներ։

Միացեք։