Հովհաննեսի հումորային պատմությունը

Նրա առաջին խոսքերը այսպես են սկսվում՝ «ԵՍ ԽԵԼԱՑԻ ԵՄ արտահայտությունը հենց ինձ համար է ասված, ես դրանում ոչ մի կասկած չունեմ»։

Հարցին թե ինչու՞ է այդքան վստահ,պատասխանեց․ «Երազում ինձ այդպես են ասել»։

Դպրոցում իրեն համարում են «Կոմիկ», քանի որ շատ ծիծաղելի բաներ է ասում։ Ապագայի պլաններ դեռ չի կազմում, առավել ևս՝ մեծանալով, նա իրեն հայր չի պատկերացնում․ «Ամուսնանալու մասին դեռ վաղ է խոսել, իսկ ինչ վերաբերում է լավ հայր լինելուն, ես անպայման կլինեմ լավ հայր՝անկախ հանգամանքներից»։

Կյանքում՝նա, շարժվում է միմիայն առաջնորդող խոսքերով․նրա առաջնորդող խոսքերն են․ «Ես գիտեմ,որ ոչինչ չգիտեմ»։Փորձեցի պարզել, թե նա ինչպե՞ս է ընկալում վերոնշյալ խոսքերը, բայց նա դժվարացավ պատասխանել։

Շատ անգամեր է օգնել իր ընկերներին, հարազատներին դուրս գալ անախորժ իրավիճակներից, և ես հարցրեցի արդյո՞ք նա էլ է հայտնևել անախորժության մեջ, նա դժվարացավ պատասխանել, բայց ի վերջո ասաց․ «Մի անգամ փողոցով քայլելիս,ավտոմեքենայից կանչեցին,ես մտացեծի որ ինձ են կանչում և մոտեցա, բայց կանչում էին այլ մարդու:Մի ամբողջ օր մտածել եմ այդ մասին, և դա ինձ շատ մեծ ցավ է պատճառել»:

Նա իր միակ և ճիշտ ընկերոջը համարում է շանը․ «ընկերացել եմ շատ պատահական կերպով,փողոցում ինձ մոտեցավ մի շուն,ես նայեցի նրա աչքերի մեջ,և հասկացա որ նա է իմ ընկերը», հարցին թե ի՞նչ զգացողություն ունեցավ այդ ժամանակ,պատասխանեց․ «միակ զգացողությունը՝թախիծն էր»։

Զարամանալիորեն, նա իրեն ավելի շատ նմանեցնում է ոչ թե մարդու, այլ կենդանու, հարցին թե նա իրեն որպես մարդ ինչպես է գնահատում,պատասխանեց.«Ես ավելի շատ նման եմ ոչ թե մարդու, այլ կենդանու»: Միևնույն ժամանակ ցանկանում է իր հնարավոր մասնագիտությունների շարքում դասել՝զինվորականի մասնագիտությունը, և նա շատ է կարևորում հայրենիք հասկացությունը․«Մեռնել հանուն հայրենիքի, քանզի սա մեր հիմնական գերխնդիրն է»։

Ի վերջո, նա շատ հեռու է քաղաքականությունից,բայց միևնույն ժամանակ այն հարցին, թե ի՞նչը կփոխեիր երկրում,եթե մեկ օրով լինեիր նախագահ, պատասխանեց. «Եթե մեկ օրով երկրի նախագահն լինեի,միակ բանը որ կփոխեի երկրի ներկայիս նախագահին պաշտոնանկ անելն է»:

Եվ վերջում, նա ընդհանրապես չի վախենվում աշխարհի վերջից,այդ ամենը փաստում է հետևյալ խոսքերը. «Եթե իմանայի որ աշխարհում միայն ես եմ մնացել,կմիացնեի բարձր ռոք երաժշտություն և կսկսեի խելագարի պես պարել»:

Like what you read? Give Sokrat Aleksanyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.