Մարդը պետք է մնա պատմւթյան վառ էջերից մեկում Վիտալի Բալասանյան:

Ես Սուրեն Հայրիյանն եմ՝ 15 տարեկան։ Սովորում եմ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանում, հաճախում եմ Թումո ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոն:

Վիտալի Բալասանյանի մասին կենսագրություն

Ես՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանս, ծնվել եմ 1959 թ. մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի Հնարապետության Ասկերան քաղաքում։

1976թ. ավարտել եմ Ասկերանի միջնակարգ դպրոցը, 1990թ.՝ Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ տնտեսագետի մասնագիտությամբ:

1977–1979թթ. ծառայել եմ խորհրդային բանակում։

1976–1990թթ. աշխատել եմ Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկությունում՝ տաղավարի վարիչ, արտադրության պետ՝ փոխտնօրեն:

1990թ. ընտրվել եմ Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։

1992թ. օգոստոսին նշանակվել եմ ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996–1998թթ.՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998–1999թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

2000թ. մարտին ինձ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

2000–2005թթ. եղել եմ «Արցախի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ։

Ընտրվել եմ ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

2005թ. խորհրդարանական ընտրություններում ընտրվել եմ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ Հանդիսացել եմ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Պատգամավորական գործունեությունս իրականացրել եմ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։

2007–2010թթ. աշխատել եմ ԼՂՀ նախագահի խորհրդական։

2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել եմ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Դաշնակցություն» խմբակցության անդամ եմ։

2011 թվականից «Հավատք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ։

Պարգևատրվել եմ ԼՂՀ 1-ին աստիճանի «խաչ» շքանշանով, ՀՀ մի շարք շքանշաններով և մեդալներով, իսկ 2002թ. սեպտեմբերին արժանացել եմ ԼՂՀ բարձրագույն՝ «Արցախի հերոս» կոչման` պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։

Անկուսակցական եմ։

Ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ։

Վիտալի Բալասանյանը

Ինձ միշտ հետաքրքրում էր Վիտալի Բալասանյանի կյանքի պատմությունը, նաև նրա՝ պատերազմին մասնակցելու մասին։ Գնացի Վիտալի Բալասանյանին հյուր և նա ինձ սկսեց պատմել Արցախյան պատերազմի մասին:


Ղարաբաղյան հարցը վերսկսվել է 1988 թվականին՝ փետրվարի 22-ին։ Աղդամի բազմահազարավոր ամբոխը հարձակվեց Ասկերանի հարակից գյուղերի վրա: Այն շարունակվեց մինչև 1991 թվականը:

Միաժամանակ, այդ պահին, բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանում, Սումգայիթում, Բաքվում, Կիրավոբադում և այլ բնակավայրերում։

«Հակարակորդը էթնիկական զտում էր իրականացնում», պատմում է Վիտալի Բալասանյանն ու հավելում, որ 1991 թվականի օգօստոսին, խորհրդային Ադրբեջանը հռչակվեց անկախ, որին չմասնակցեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ ժողովուրդը։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ հարձակողական պատերազմ:


1994 թվականի մայիսի 12-ին կնքվեց զինադադարի պայմանագիրը, սակայն պատերազմը չավարտվեց, այլ փոխեց մարտական բնույթը։ Ադրբեջանի սահմանին շարունակվում էր պատերազմը:

2016 թվականի ապրիլի տվյալներով Ադրբեջանը բազմիցս խաղտել է հրադադարի ռեժիմը՝ գործի դնելով դիվերսիոն հետախուզական խմբեր և օգտագործելով տարբեր տրամաչափի զենքեր, այդ թվում նաև հրետանի։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ին վերսկսվեց հարձակողական պատերազմը։

«Ինձ համար պատերազմը չէր ավարտվել: Ես միշտ զգում էի, որ Ադրբեջանը սպասում է հարմար պահի՝ սկսելու հարձակողական պատերազմ», ասում է Վիտալի Բալասանյանը։

Life Panorama

Նա նաև պատմում է, որ քանի որ ադրբեջանը, վերջին պահին, զորք էր բերել, հեռահար հռթիռներ և ժամանակակից տեխնիկա հանել, իհարկե իրավիճակը մտահոգոիչ էր։

«Ինձ համար առաջնային էր խաղաղ բնակչության պատսպարվելը և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին տարհանման հարցի լուծումը, քանի որ չէր բացառվում, որ կարող է դրա անհրաժեշտությունը լինել», հիշում է նա։

«Լսելով առաջին կրակոցները՝ արագ տեղյակ պահեցի մեր գնդի նախկին զինծառայողնե-րին և ասացի, որ տեղեկացնի Ասկերանի նախկին զինծառայողնե-րին, որպեսզի գունդը արագ հասնի զորամաս, ստանա համապատասխան միջոցները և զորամասի հրամանատարության հրամանի համաձայն՝ զբաղեցնի մարտական դիրքերը։ 6-ից 8 ժամ հետո, անձամբ տեսա և տեղյակ պահեցի, որ բոլորը գտնվում են դիրքում և մարտունակ վիճակում են», պատմում է Վիտալի Բալասանյանը։

Նա վստահեցնում է, որ զինծառայողներին ամենից շատ անհրաժեշտ է բարոյահոգեբանական, մարտական բարեխոսություն՝ «Ինչը կարճ ժամանակ անց տեսան և զգացին»:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ դա կարող ենք գրանցել առաջին հաղթանակը: Եվ իմ հորդորն է բոլորին, որպեսզի լսեն Արցախի պաշտպանության բանակի հրամանը։ Մենք դրա ականատեսը եղանք», նշում է Վիտալի Բալասանյանը։

Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյանին հարցրեցի՝ հոգու խորքում արդյոք ունեինք վախ, որ թշնամին կկարողանա ներխուժել մեր քաղաքը:

«Երբևիցէ այդպիսի մտահոգություն, կամ վախ ու անհանգստություն չեմ ունեցել։ Մեր զորքերն այսօր ավելին ունեն, շատ կազմակերպված են, համալրված բոլոր տեսակի միջոցներով։ Պաշտպանողական բանակը կարող է վարել թե պաշտպանողական և թե հարձակողական մարտ»:

Նա նաև հիշում է, որ , 90-ականների պատերազմի տարիներին դեռ նոր էին կազմավորվել։ «Մարդկանց քանակով և զենք զինամթերքով շատ թույլ էինք համեմատ մեր հակառակ կողմին։ Ճիշտ է սկզբնական շրջանում մենք ունեցանք մարտ, բայց կարճ ժամանակ հետո անցանք հարձակողական մարտի և 1994 թ մայիսին գծեցինք այն սահմանը»։

Վիտալի Բալասանյանն ասում է՝ «Ադրբեջանը երբևիցե չի հանգստանալու նախ՝ մի քանի պատճառներով։ Սահմանում պահում է լարվածություն, որպեսզի աշխարհին ցույց տա, թե կարող է Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծել։ Ըստ ինձ , եթե կրկնվեն ապրիլյան դեպքերը, վստահ եմ, որ պաշտպանության բանակն իր ժողովրդի հետ միասին կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Հարձակողականի տակ կդրվի ադրբեջանի լինել չլինելու հարցը: 2-րդը Ա դրբեջանը ունի ներքաղաքական լուրջ խնդիրներ թե սոցիալական, թե միջազգային առումներով, որովհետև Ադրբեջանն անընդհատ անհանգիստ է պահում սահմանի լարվածությունն, ինչը վախն է առաջացնում»։

Վիտալի Բալասանյանն իր կոչն է հղում երիտասարդներին՝ «Դուք մեր ապագան եք, ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեք ցանկացած հարցին։ Խնդրում եմ, որ ամեն մի երիտասարդ իր ուրույն լուման ներդնի ի շահը պետական իշխանությանը, ժողովրդի պաշտպանությանը և պետք է սիրի իր հայրենիքը։ Մարդու կյանքը շատ կարճ է, դրա համար պետք է նմանվել հայ երիտասարդներին, որպեսզի մնան պատմության վառ էջերից մեկում, կամ եթե ոչ ապա աղբանոցում։ Մենք ժամանակին, 1988-ին դեռևս լինելով Ձեր նման, մեր վրա վերցրեցինք մեծ պատասխանատվություն։ Դա մեր ժողովրդի անվտանգությունն էր և այն տարածքի պաշտպանությունը , որը հետագայում կոչվեց հայրենիք: Եվ հպարտ եմ իմ սերնդակիցների հետ միասին՝ չնայած մեզ բախտ վիճակվեց մասնակցել նման սրբազան գործի։ Կարող եմ մի բան ասել, որ երիտասարդությունն այսօր կարող է ավելին անել, քան մենք։ Երախտապարտ կլինենք ձեզ սիրելի երիտասարդներ, որ դուք կարող եք անել ավելին»։
Lragir AM
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.