Նա դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հարցազրույց Լևոն Սարգսյանի հետ

«Փոքր ժամանակ սիրել եմ կռվել բայց երբեք չէի մտածել այս սպորտաձևով զբաղվելու մասին»,- ասում է Լևոն Սարգսյանը։

Նաև սիրում է զբաղվել համակարգչով, ուզում է ուսումը շարունակել Ճարտարապետական համալսարանում որպես ծրագրավորող։

Լևոնը անցած տարի մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և գրավել 1-ին տեղը։ Նաև ունի բազմաթիվ մեդալներ։ Մի փոքր պատմեց իր ապրումների մասին, երբ իմացավ, որ պետք է մեկնի Եվրոպա, Ֆրանսիա՝ մրցմանը մասնակցելու համար, և ինչն էր հաջողության գրավականը։

«Երբ ես իմացա, շատ ուրախացա, բայց ունեի անհասկանալի վախ, երևի առաջին անգամ էի մասնակցում Եվրոպայի առաջնությանը դրա համար։ Հաջողության գրավականը, իմ կարծիքով, կամքի ուժն ու աշխատասիրությունն է։ Եվ դա միայն սպորտում չէ, ամեն տեղ էլ պահանջվում է շատ աշխատասիրություն լավ արդյունքի հասնելու համար։ Երբեք մի հանձնվեք, լինի դա սպորտ թե ուրիշ ոլորտ», — ամփոփեց Լևոնը։

Like what you read? Give Taron Holikyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.