Գյուղը համայնքի ղեկավարի աչքերով

  1. Քանի տարի է որ համայնքի ղեկավար եք?

Ես արդեն 15 տարի համայնքի ղեկավար եմ:

2. Բացի համայնքի ղեկավար լինելուց ուրիշ ինչ մասնագիտությամբ եք զբաղվել?

Բացի համայնքի ղեկավար լինելուց ես զբաղվել եմ մանկավարժությամբ,ես եղել եմ ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

3. Բացի համայնքի ղեկավար լինելուց ուրիշ ինչով եք զբաղվում?

Այժմ բացի համայնքի ղեկավար լինելուց զբաղվում եմ բանջարաբոստանային կուլտուրաներ մշակելուվ:

4. Ապագայում ինչպիսին եք պատկերացնում գյուղը?

Ապագայում ես գյուղը պատկերացնում եմ ավելի զարգացած:

5. Ինչ խորհուրդ կտաք ապագա սերնդին?

ապագա սերնդին ես խորհուրդ կտամ լավ սովորել և դառնալ գյուղին պիտանի մարդ:

6. Որն եք գերադասում աշխատել սովորած մասնագիտությամբ, թե որպոս համայնքի ղեկավար?

Աշխատել սովորած մասնագիտությամբ:

7. Ինչ եք կարծում ապագա սերունդը գերադասում է ապրել գյուղում թե քաղաքում?

Իհարկե գյուղում:

8. Հիմնականում ինչով են զբաղվում գյուղացիները?

Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ:

9. Վերջին տարիներին ինչ փոփոխություններ են կատարվել գյուղում?

Գյուղ տանող ճանապարհը 2010–2011թթ.-ին վերականգնվեց բարերար Կարեն Կարապետյանի կողմից:2012թ. գյուղի տարածքում տեղադրվել է հեռուստաաշտարակ և վերականգնվել է ակումբի շենքը:

10. Քանի բնակիչ ունի գյուղը?

Կա 49 ընտանիք 209 բնակչով:

11. Քանի տարեկան էիք որ մասնակցեցիք Արցախյան պատերազմին?

Երբ մասնակցեցի Արցախյան պատերազմին դեռ 20 տարեկան էի:

12. Որտեղ է հիմնված Հաղորտի գյուղը?

Հաղորտին հիմնված է Մարտունի-Ննգի ճանապարհի ձախ կողմում արևելահայաց լանջի վրա: Հեռավորությունը Մարտունի շրջկենտրոնից կազմում է 22կմ, իսկ Ստեպանակերտից 35կմ:

13. Հաղորտու գյուղի դպրոցում քանի աշակերտ է սովորում?

Հաղորտու գյուղի դպրոցում սովորում է 26 աշակերտ, 6-ուսուցիչ և 8 ուսուցչուհի:

14. Ինչով է պայմանավորված արտագաղթը գյուղում?

Արտագաղթը գյուղում պայմանավորված է աշխատանքի սակավությամբ:

15. Դուք համարում եք ձեզ հաջողակ և սիրված ղեկավար?

Այո, իհարկե, քանզի արդեն 16 տարի ղեկավար եմ:

16. Ներկա սերունդը ունի այն համարձակությունն ու խիզախությունը ինչպիսին ձեր սերուդը?

Այո, իհարկե, ներկայիս սերունդը ավելի խիզազ ու համարձակ են:

17. Իսկ գյուղում կա բուժկետ և խանութ?

Գյուղում կա բուժկետ որտեղ աշխատում են 2 բուժքույր և 3 խանութ- կրպակ:

18. Ինչով է ապահովված համայնքը?

Համայնքը ապահովված է անլար հեռուստակապով, հեռուստատեսային և ինտերնետ կապերով:

19. Դեռ որքան կպահպանվի հայի կերպարը?

Հայի կերպարը պահպանվում և պահպանվելու է դարերից դար:

20. Կպահպանվի արդյոք խաղաղություն Արցախ աշխարհում?

Ես որպես համայնքի ղեկավար միանշանակ վստահ եմ, որ կպահպանվի խաղաղություն Արցախ աշխարհում:

Like what you read? Give Tatev Qaramyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.