Ի՞նչ է Բարեկանդանը
<<Նկարը>>
Այս տարի Բուն Բարեկենդանը նշվելու է փետրվարի 26-ին։ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, բարի կյանք։ Հնում նշանակել է ուրախություն։ Հնում մեծ տոնախմբություն է եղել Բարեկենդանի օրը․տղամարդիկ դադարել են աշխատանքը, կանայք սկսել են համեղ ուտելիքներ պատարստել և ամբողջ բարեկամությունով հավաքվել են քեֆ անելու։
Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց ամաչելու ասում էր իր խոսքը: Բացի խնջույքից նաև ազատության օր էր։
Ի՞նչ սովորույթներ կային Բարեկենդանի տոնին
<<Նկարը>>
- Սովորաբար, երբ հավաքվում էին խնջույքը նշելու,ամենասկզբում երգում էին այս քառատողը՝
Ահա եկավ հայոց ազգին օրերը, Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան, Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր։
- Ամենավերջում մեկ սպիտակ ձու էին ուտում և ասում․
Բերան կողպենք սպիտակ ձվով
Բերան բացենք կարմիր ձվով։
Ի՞նչն է հաջորդում Բարեկենդանին
<<Նկարը>>
Բարեկենդանի հաջորդ օրից սկսվում է Մեծ Պահքը, այսինքն մարդիկ իրենց կամքով պետք է հրաժարվեն կենդանական,մսային որևէ ուտեստներից, միայն սնվեն բուսականով։ Բացի այդ, պետք է նաև հոգևոր մաքրվեն, սխալներ չգործեն, ազատվեն վատ ցանկություններից, կախվածություններից։ Պահքը տևում է 48 օր ՝ Բարեկենդանից մինչև Ս․Զատիկ հարության տոն։ Զատիկին ուտում են կարմիր ձու և այն սովորույթի համաձայն «բերան բացում կարմիր ձվով»։
Բարեկենդան 2017
Արարատյան Հայրապետական Թեմը կազմակերպել է միջոցառում, որպեզսի ժողովուրդը նշի տոնը, վերապրի ազգային սովորույթները։
Կազմակերպվել է երթ՝ Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակից ոտքով դեպի Ազատության հրապարակ /Օպերա/։ Թմբուկներով, երգի ու պարի խմբերով, ազգային տարազներով, տիկնիկներով ու պաստառներով քայլելու են երիտասարդները։ Նրանց կարող է միանալ յուրաքանչյուր ցանկացող՝ միայն թե չմոռանա դիմակը, քանի որ երթը դիմակներով է։
Բաժանելու և վաճառվելու են ազգային, տոնին բնորոշ ուտելիքներ՝ հալվա, գաթա և այլն։ Լինելու են խաղեր և մրցույթներ՝ ժամանակը էլ ավելի հետաքրքրացնելու համար։ Ամբողջ ընթացքում դուք կլսեք այս խոսքը․ «Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է»
