Իզաբելա Գրիգորյանը որպես վառ անհատականություն

Իզաբելան վառ անհատականություն է, հարցերին պատասխանում է կարճ բայց հետաքրքիր, այն հարցին, թե կփորձի խախտել օրենքը հանուն արդարության, նա անմիջապես պատասխանեց․ «Այո արդարությունը պետք է լինի ամենա կարևորը մարդու համար»։

Քանի որ առաջիկայում արձակուրդներ էին ինձ հետաքրքրեց, թե որտե՞ղ է ցանկանում անցկացնել արձակուրդները, նա պատասխանեց․ «Կանաչապատ անտառում բնության գրկում»։

Լսելով այս պատասխանը ինձ մոտ հարց ծագեց արդյո՞ք արձակուրդները անտառում է անցկացրել, նա ասաց․ «Ծովում բայց ինձ համար ավելի ցանկալի էր անտառը»։

Որպեսզի զրույցը դառնա ավելի հետաքրքիր հարցերս ուրիշ ձև փորձեցի դարձնել և հարցրեցի շրջապատից նրա համար շրջապատի կարծիքի կարևորության մասին նա մի փոքր մտածեց և ասաց․ « Ոչ այդքան ինձ համար կարևորը իմ կարծիքն է »։

Այս պատասխանը իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց, թե ո՞րն է նրա կարգախոսը, նա պատասխանեց գեղեցիկ․«Եթե ունես քո սեփական կածիքը, ապա շրջապատի կարծիքը հաշվի պետք չէ առնել»։

Հետո ես հարցրեցի այն բանը ինչից կհրաժարվեր հնարավորության դեպքում, նա մի փոքր մտածեց և պատասխանեց․ «Չկա այնպիսի բան իմ կյանքում որից կհրաժարվեի»։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.