Օֆելյա Գաբրիելյանը և նրա անկատար երազանքը

Օֆելյան Թումոյի ուսանողներից է, ապրում է Գյումրիում: Նրա հետ ծանոթացել եմ հենց Թումոյում, Նոր մեդիա դասընթացի ժամանակ։ Այդ ժամանակ նա ինձ օգնեց հարցազրույց վերցնեմ նրանից։ Արագ կարողացանք լեզու գտնել և միանգամից ընկերացանք։

Նա ունի բազմաթիվ նախասիրություններ, ապագա թարգմանչուհի է:

Նա պատմեց ինձ իր մանկության չարաճճի հիշողություններից․ «Մանկությունից հիշում եմ, որ մի անգամ թաքուն վերցրել էի մայրիկիս շպարի պարագաները և ինքնուրույն դիմահարդարվել։ Այդ ժամանակ հայրիկս տեսել էր ինձ և ծիծաղել էր, այնուհետև տեսահոլովակ էր նկարել»:

Երբ խոսեցինք երազանքնեի մասին նա ասաց, որ ցանկանում է հանդիպել Մայքլ Ջեքսոնինին։ Իհարկե նա գիտի, որ դա հնարավոր չէ։

Ազատ ժամանակը հիմնականում Օֆելյան անցկացնում է ընկերների հետ, սիրում է նաև երգ լսել և զբաղվել սպորտով:

Այն հարցին, թե ինչ կաներ, եթե շատ գումար ունենար, նա պատասխանեց. «Կմեկնեի Հավայան կղզիներ, ավտոմեքենա և ծովի մոտ տուն կգնեի»:

Նրա ամենամեծ վախը «բարձությունից ընկնելն է»: Նա չի ցանկանում կյանքում մեծ հաջողությունների հասնի և կրկին վերադառնա այնտեղ, որտեղից սկսել է:

Օֆելյան իր խոսքը այսպես է ավարտում. «Այս կյանքում ես հպարտանում եմ իմ ծնողներով, ուզում եմ նրանց նմանվել և բոլորին խորհուրդ կտայի, որ հարգեն, սիրեն ու ցանկանան նմանվել իրենց ծնողներին»:

Like what you read? Give Վարդուհի Կողպեցյան a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.