Սեւանի պետական քոլեջ

1966թ. հուլիսի 1-ին Սևան քաղաքում բացվեց ինդուստրիալ- տեխնոլոգիական տեխնիկումը: Տեխնիկումի առաջին տնօրեն է նշանակվել Գառնիկ Գևորգի Բարեղամյանը: Բացվելու օրից այն գործել է նախկին ոստիկանության շենքում: Տեխնիկումին հատկացրել են լսարաններ՝ դասերը անցկացնելու համար: 1976թ. տնօրեն նշանակվեց Վազգեն Նիկոլայի Կիրակոսյանը: Բացվեցին նոր բաժիններ: Այս տարիներին եղան նորանշանակ դասախոսներ, շրջանավարտներից շատերը ընդունվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ: Հիմնադրման օրից երեք տարի հետո տեխնիկումը տեղափոխվել է Սևանի շրջկոմի նախկին շենք և մինչ օրս գործում է այդտեղ: 1998թ. հուլիսի 24-ին տնօրեն նշանակվեց Ռուբիկ Հրանտի Գևորգյանը: 2002թ. սեպտեմբերի 16-ին տեխնիկումը ՀՀ կրթության և գիտության նախարարության հրամանով վերանվանվեց «Սևանի պետական քոլեջ» ՊՈԱԿ: Այդ տարիների ընթացքում քոլեջը տվել է շուրջ 5765 շրջանավարտ: Ներկայումս քոլեջում սովորում է 351 ուսանող:

22.11.2016թ-ին Սևանի պետական քոլեջում մեծ շուքով նշվեց կրթահամալիրի գործունեության 50 ամյակը: