Ինչո՞ւ է հենց հիմա Facebook-ում գովազդելու ճիշտ ժամանակը և ինչո՞ւ վաղը կարող է ուշ լինել

Mikael Mikaelyan
Achigo Digital Marketing Agency

--

Եթե Դուք բիզնեսի սեփականատեր եք կամ ցանկանում եք սկսել Ձեր բիզնեսը, ապա մեր այս հոդվածը կարող է անչափ արժեքավոր լինել Ձեզ համար 🤑։

Այսօր խոսելու ենք այս պահին առկա ամենամեծ բիզնես հնարավորության՝ ֆեյսբուքյան գովազդների մասին, և ներկայացնելու ենք պատճառներ, թե ինչու է պետք Ձեր ունեցած ամենավերջին դոլարը ներդնել այստեղ՝ հենց հիմա, եթե ցանկանում եք նվաճել Ձեր բիզնես նպատակները։

Քանի որ ժամանակն ամենաթանկ ռեսուրսն է, միանգամից անցնենք առաջին պատճառին։

1․ Գովազդը կայծակնային արագությամբ թանկանում է 🚀։

Երբ փոքր էի, հայրս խանութ ուներ, որը տարին մեկ TV-ով գովազդում էինք։ Ամբողջ ընտանիքով սպասում էինք, թե երբ է ցուցադրվելու մեր գովազդը և երբ այն ցուցադրվում էր, նույնիսկ երբ վազող տողով կարդում էինք մեր խանութի անունը՝ մե խինդ, մե ուրախություն էր տիրում 😂։

Ցավոք, մոտավորապես նույն բանն է սպասվում բիզնեսներից մեծ մասի համար․

Ֆեյսբուքյան գովազդները «դառնալու են TV գովազդ»․ նկատի ունեմ՝ այդքան անհասանելի և թանկ հաճույք են լինելու շատ բրենդների համար՝ հատկապես փոքր բիզնեսների։

Սոցիալական ցանցերն անհավանական հնարավորություններ են ստեղծել բիզնեսների համար։ Դրանք տալիս են գրեթե հավասար պայմաններ մրցելու իրենցից մի քանի անգամ խոշոր ու կայացած մրցակիցների ու մեծ բրենդների դեմ։ Ու հենց սա է հիմնական պատճառը, որ գովազդը հետզհետե թանկանում է, քանի որ News Feed-ը մեկն է և ամեն օր բացվում են հազարավոր նոր բիզնես էջեր ու գովազդային հաշիվներ, որոնք ցանկանում են ամրագրել Ձեր լրահոսում իրենց տեղը։

Պետք է նաև նշել, որ այստեղ բոլորը մրցում են բոլորի դեմ, քանի որ X սրճարանի թիրախային լսարանին ցանկանում է գովազդ ցուցադրել նաև Y հագուստի բրենդը։ Եվ ինչպես գիտեք՝ ֆեյսբուքյան գովազդային շուկան աշխատում է աճուրդի սկզբունքով․ ով ավելի շատ կվճարի՝ նրա գովազդն էլ կցուցադրվի տվյալ լսարանին։

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան բրենդների պատերազմ իրենց թիրախային լսարանի ուշադրությունը գրավելու համար։ Եվ հենց այս պատերազմն է պատճառը, որ ֆեյսբուքյան գովազդը թանկանալու է ու «դառնա TV», որից շատ-շատ բիզնեսներ հնարավորություն չեն ունենա օգտվել։

Չեմ վարանի ասել, որ հնարավոր է այլևս երբեք մեր կյանքում մենք նման լավ հնարավորություն չունենանք։

Ու սա իհարկե միայն ես չեմ ասում։ Լսե՛ք սոցիալական մեդիա մարքեթինգի գուրու Gary Vaynerchuk-ին։

Եկե՛ք խոսենք փաստերով ու նայենք պատմությանը։

2009 թվականին, երբ ֆեյսբուքում դեռ նոր էր ներդրվել գովազդելու հնարավորությունը, այդ տարի նրա շահույթը կազմել է 777$ միլլիոն։ Պատկերացրեք՝ ինչեր կարող էիք անել այն ժամանակ։ Ու տեսեք, թե ինչպիսի արագությամբ է աճում ֆեյսբուքի շահույթը․ (Տե՛ս դիագրամ 1)

2010-ին՝ 1․9$ միլիարդ, 2011-ին՝ 3․7$ միլիարդ, 2012-ին՝ 5$ միլիարդ, այդպես մինչև 2015-ից սկսվում է բումը, միանում է նաև ինստագրամը, շահույթը դառնում է 18$ միլիարդ, 16-ին՝ 28$ միլիարդ, 17-ին՝ 40$ միլիարդ, 18-ին՝ 56$ միլիարդ, 19-ին՝ 70$ միլիարդ: Կռահում եք չէ՞՝ այս թիվը 2020-ի համար ինչքան է լինելու։

Չմոռանա՛ք հաշվի առնել նաև Covid_19-ի հետևանքները, երբ բոլորը թվայնացման են գնում։

Դիագրամ 1. (Աղբյուր՝ Statista.com)

Նույն պատմությունը նաև վերաբերվում է Google-ի գովազդներին, որի ոսկե ժամանակաշրջանը վաղուց արդեն անցել է։ Google Adwords-ը (այժմ՝ Google Ads) հասանելի է 2001 թվականից։ Գործունեության առաջին տարում Google Adwords-ի շահույթը կազմել է ընդամենը 7$ միլլիոն, իսկ արդեն 2019-ին՝ շուրջ 135$ միլիարդ: (Տե՛ս դիագրամ 2)

Դիագրամ 2․(Աղբյուր՝ Statista.com)

Այն բրենդները, որոնք ի սկզբանե հասկացել էին Google Adwords-ի կարևորությունը, այսօր արդեն կայսրություններ են։ Այդ թվականներին Google-ի ամենամեծ գովազդատուներից էր Amazon-ը։ Այն, վստահաբար, չէր լինի այն, ինչ հիմա կա՝ առանց Google-ի գովազդների։

Սակայն շտապեմ Ձեզ ուրախացնել․ Հայաստանի Հանրապետությունն այս պահին ֆեյսբուքյան գովազդների «դրախտավայր» է։ Մենք դեռ ունենք շանս օգտվելու այս հնարավորությունից՝ լավ պայմաններով։

Անկախ նրանից, թե ինչ ոլորտում եք Դուք գործում` Ձեր միջազգային գործընկերներն իրենց բիզնեսը ֆեյսբուքում գովազդելու տասնապատիկ ավելի վատ պայմաններ ունեն։

Զարգացած երկրներում ֆեյսբուքյան գովազդների ոսկե դարաշրջանի մայրամուտն է🌅։

Ամենավատ պայմաններում են գտնվում այսպես կոչված Big Four-ը` ԱՄՆ, Կանադա, Միացյալ Թագավորություն ու Ավստրալիա։ Գովազդի գներն այս երկրներում կարելի է ասել տասնապատիկ, եթե ոչ ավել թանկ են, ի տարբերություն Հայաստանի, քանի որ ուշադրության պատերազմն այս երկրներում շատ թեժ է։

Եվ այսօր շատ ընկերություններ հասկանում են, որ հնարավորությունն անցնում է ու նրանք «քամում են» այն, քանի դեռ կա։ Եթե դուք ընդամենը մեկ-երկու գովազդ եք միացնում ամսական, ապա տեսեք, թե շատ ընկերություններ ինչ են անում․

Հոլովակում ներկայացված են որոշ գովազդատուների այս պահին ունեցած ակտիվ գովազդները։

․․․Գովազդներ լայն թարգեթինգով, նեղ թարգեթինգով, ռեթարգեթինգ գովազդներ, նույն մեսիջը 15 տարբեր ձևակերպումներով, տարբեր վիզուալներով, հաճախորդի ուղու ամեն փուլի համար համապատասխան գովազդներ ներկայացնելով և այլն, և այլն։

Եվ ինչպես Բիլ Գեյթսն է ասել․

Եթե ես սնանկանայի և ունենայի ընդամենը 1 դոլար՝ այն կներդնեի PR-ի մեջ։

(Որը ժամանակակից պայմաններում կարելի է ասել վերաբերվում է հենց SMM-ին)։

2․ Հաջորդ պատճառը վերաբերում է հենց մեզ՝ Հայաստանին։

Ուշադրություն 📢

Հայաստանում դեռևս չկա գովազդի հարկ

Հայկական գովազդային հաշիվները դեռևս չեն հարկվում Ֆեյսբուքի կողմից։ Օրինակ, Ռուսաստանում 2019 թվականի հունվարից գործում է 20% ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ)։ Կախված երկրի օրենսդրությունից, այս տոկոսը կարող է փոփոխվել։

ՀՀ ՊԵԿԸ-ը այս պահին ակտիվ քայլեր է ձեռնարկում Ֆեյսբուքին ու նրա նման տեխնոլոգիական այլ գիգանտ ընկերություններին (Google, LinkedIn, Airbnb և այլն) հարկելու ուղղությամբ։ Եվ երբ դա տեղի ունենա՝ այդ ժամանակ գովազդատուներն էլ պարտավորվելու են հարկեր վճարել տվյալ հարթակներին։

Այս երկու պատճառը բավարար է, որ նույնիսկ, եթե դեռ չունեք բիզնես՝ միայն այս հնարավորությունը չկորցնելու համար սկսեք զբաղվել բիզնեսով, քանի որ հետագայում շատ ավելի բարդ է լինելու զբաղվել Ձեր բիզնեսի մարքեթինգով։

Ու մինչ ես պատրաստում էի այս հոդվածը՝ պարզվեց, որ LinkedIn-ը սահուն կերպով մուտք գործեց ՀՀ հարկային դաշտ ու սույն թվականի օգոստոսի 21-ից նրա գովազդային ծառայություններից օգտվելու համար բոլորս վճարելու ենք 20% ԱԱՀ։

Կարծում եմ՝ կռահում եք, թե որ սոց․ցանցն է կանգնած հերթում․․․

Եթե դուք գովազդներ եք միացրել և դրանք անարդյունավետ են եղել, գուցե պատճառն այն է, որ ոչ պրոֆեսիոնալ մասնագետներ են զբաղվել դրանցով։ Ֆեյսբուքյան արդյունավետ գովազդային արշավներ իրականացնելու համար պետք են խորը գիտելիքներ ու մեծ փորձ, որպեսզի Ձեր ներդրած ամեն դոլարն արդարացված լինի։

Եթե ցանկանում եք, որ մեր փորձառու ու կրեատիվ թիմը զբաղվի Ձեր բիզնեսի առաջխաղացմամբ, ապա ներքևում թողնում եմ հղում, որը սեղմելով կարող եք ամրագրել 30 ր․ տևողությամբ ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն, որի ընթացքում մանրամասն կծանոթանանք Ձեր նպատակներին ու խնդիրներին և կառաջարկենք համապատասխան լուծումներ։

Առաջին 5 ընկերություններին, որոնք կօգտվեն մեր ծառայություններից, սպասվում է հատուկ ՆՎԵՐ՝ գովազդային հոլովակ կամ լոգո, Ձեր ընտրությամբ։

Շտապե՛ք ամրագրել հեռախոսազանգ և եկե՛ք միասին նվաճենք Ձեր բիզնես նպատակները։

https://m.me/weareachigo?ref=free_consultation

▶ Բաժանորդագրվե՛ք մեր YouTube-յան ալիքին մարքեթինգի ու բրենդինգի մասին օգտակար էպիզոդներ դիտելու համար․

--

--

Mikael Mikaelyan
Achigo Digital Marketing Agency

Marketing & Branding Specialist, Co-founder at Achigo Creative Digital Agency