Ինչո՞ւ և ինչպե՞ս սկսել օնլայն բիզնես
* Կարդա՛ մինչև վերջ և ստացիր անակնկալ
Գաղտնիք չէ, որ ձեր բիզնեսի բացակայությունը օնլայն տիրույթում կարող է հանդիսանալ պատճառ բիզնեսի անկմանը և հետագայում միգուցե անգամ այն կորցնելուն։ Անցյալում մարդիկ դժվարանում կամ վախենում էին առցանց գնումներ կատարել, հիմա պատկերը լրիվ այլ է։ Առաջին առցանց գնումը կատարելուց հետո, շատերի համար վերջինս դառնում է սովորություն։
Երևի նկատել եք, որ բոլորը անցում են կատարում օնլայն բիզնեսի, ոմանք freelancer են, ոմանք էլ իրենց բիզնեսի համար են հոգ տանում։ Պատճառն այն է, որ մարդիկ հոգնել են փոքր մասշտաբներից և ցանկանում են որսալ ավելի մեծ հնարավորություններ՝ տեղափոխելով իրենց բիզնեսը օֆլայնից օնլայն տիրույթ։
Ահա օնլայն բիզնես ունենալու մի քանի առավելությունները՝
- 24/7 ակտիվ։ Էլեկտրոնային առևտրի կայք ունենալը հնարավորություն է տալիս գնորդներին զննել արտադրանքը և որոշում կայացնել ցանկացած պահի՝ գիշեր և ցերեկ։
- Անսահման տարածություն։ Ֆիզիկական խանութը ունի սահմանափակ տարածք, իսկ էլեկտրոնային էջը կարող է հասանելի լինել ամբողջ երկրով կամ ամբողջ աշխարհով մեկ՝ ընդարձակելով հաճախորդների բազան և հնարավոր եկամուտները:
- Գնման funnel-ի պարզություն։ Ներկայումս գրեթե անհնար է հետևել, թե որքան հաճախ է միայնակ հաճախորդը գնում կատարում ֆիզիկական խանութից՝ ուսումնասիրելով ապրանքները նախքան գնման որոշում կայացնելը։ Այնուամենայնիվ, առցանց խանութը կարող է հետևել հաճախորդի յուրաքանչյուր կտտոցին ՝ արժեքավոր պատկերացում կազմելով գնման գործընթացի թերի և լավ կողմերի մասին։
Լավ նորությունն այն է, որ հիմա ավելի հեշտ է սկսել օնլայն բիզնես, քան նախկինում։ Ահա օնլայն բիզնես սկսելու հստակ քայլերը՝
1․ Գրանցեք ձեր բիզնեսը սոցցանցերում։
Ignoring online marketing is like opening a business but not telling anyone.
Ուսումնասիրեք շուկան և հասկացեք, թե որ սոցիալական կայքերում են գերակշռում ձեր հետևորդները։ Պետք չէ բոլոր տեղերում ակտիվություն ցուցաբերել, ավելի արդյունավետ կլինի գտնել հիմնական պլատֆորմները և ձեր գումարները կենտրոնացնել այդտեղ, օրինակ՝ Facebook, Instagram:
2․ Ունեցեք կայք (Պարտադիր Չէ)։
Իհարկե ցանկալի է ունենալ բազմաֆունկցիոնալ կայք, բայց դրա պատրաստումը կարող է տևել միջինում 2 շաբաթ։ Սկզբնական փուլում կարող եք ունենալ ոչ շատ մեծ հնարավորություններով կայք, իսկ հետո անցում կատարել բազմաֆունկցիոնալի։
Կայքի միջոցով հաճախորդի համար ամեն ինչ ավելի պարզ կլինի և անհամեմատ կընդլայնվեն վաճառքի ծավալները, կհեշտանա վաճառքի պրոցեսը և ավելի բարձր վստահություն կունենաք։
3․ Առաքումը և կապը հաճախորդի հետ։
Հստակեցրեք կամ ստեղծեք հաճախորդի հետ վաճառքի լիարժեք funnel-ը՝ վճարման համակարգ, առաքում, հեռախոսակապ և այլն։
1․ Առաքում։ Եթե առաքման համար չունեք սեփական միջոցներ, սկզբնական փուլում կարող եք համագործակցել GG կամ այլ նմանօրինակ առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։
2․ Հեռախոսակապ։ Սկզբի համար ընդամենը անհրաժեշտ է մեկ հեռախոս, որը կարող է լինել նաև ձեր անձնականը։
3․ Վճարման համակարգ։ Կարող եք ընտրել կանխիկ, կամ անկանխիկ վճարման եղանակը։ Ձեր հաշիվը պարզապես կցեք Idram-ին կամ այլ օնլայն վճարման համակարգին և ստացեք փոխանցումները մինչև պատրաստ կլինի կայքը։
4. Մեծ ուշադրություն դարձրեք թվային մարքեթինգին։
Որպեսզի ամեն ինչ սկսի աշխատել և հաճախորդների հոսք ունենաք, պահելով նաև հաճախորդի կենսացիկլը, կրկնվող վաճառքները և հավատարմությունը, պետք է օգտագործեք թվային մարքեթինգ։
- Հասկացեք, թե ով է ձեր թիրախային լսարանը։
- Ստեղծեք բովանդակություն, որը կարծում եք կհետաքրքրի ձեր թիրախային լսարանին, նախքան վաճառք կիրականացնեք։ Կարող եք խոսել թրենդային ապրանքների և զեղչերի մասին։
- Գովազդ միացրեք։ Եթե կարծում եք, որ ունեք հետաքրքիր քոնթենթ, որը կարող է պատճառ հանդիսանալ ձեզ հետևելու համար, ապա գովազդի միջոցով սկսեք հավաքել ձեր լսարանը։
- Անցում կատարեք վաճառքին։ Այս ամենը կատարելուց հետո կարող եք սկսել ձեր ապրանքի վաճառքը։
- Ուղարկեք անհատականացված e-mail-եր, թիրախավորելով հաճախորդի նախասիրությունները, առաջարկեք հենց իրենց հետաքրքրող ապրանքները։
- Ավտոմատացված նամակների միջոցով մշտապես կապի մեջ եղեք ձեր հաճախորդների հետ։
Մեր թիմը Ecommerce-ի բավականին մեծ փորձ ունի և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։ Մենք կարող ենք օգնել ձեզ այս ոլորտի բոլոր փուլերում, սկսած 0-ից՝ մարքեթինգ, կայքերի պատրաստում, առաքման կազմկերպում և այլն։
Իսկ հիմա անակնալի մասին․
Դուք հնարավորություն ունեք ամրագրել 30 րոպե ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն մեր թիմի հետ, որի ժամանակ սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին և կօգնենք Ձեզ սկսել Ձեր բիզնեսն օնլայն տիրույթում։
Անակնկալն ամրագրելու համար լրացրեք ձեր տվյալները այստեղ՝
https://forms.gle/1oZWwxz4PDF3LHyJ8 :
Կամ ընտրեք մեզ հետ կապ հաստատելու Ձեզ ավելի հարմար տարբերակ՝
Email: hello@achigo.com
Facebook: https://www.facebook.com/weareachigo/
Website: https://achigo.com
Դե, կապի մեջ։