Mikael Mikaelyan
Achigo Digital Marketing Agency
6 min readJan 31, 2019

--

Ի՞նչ է ինֆլուենսեր մարքեթինգը և ինչպե՞ս այն ճիշտ օգտագործել ձեր բրենդի զարգացման համար

(+ 2 գործիք ֆեյսբուքից, որոնց մասին հավանաբար տեղյակ չես։)

Ինֆլուենսեր մարքեթինգ․ վերջերս սկսել ես ավելի հաճախ լսել չէ՞ այս եզրույթը։ Բայց այնպես չէ, որ այն նոր հասկացություն է։ Ինֆլուենսեր մարքեթինգը երկար տարիներ համարվել է մարքեթինգի ամենաարդյունավետ ուղղություններից մեկը։ Պարզապես այն նոր թափով վերելք է ապրում հատկապես հիմա՝ երբ օնլայն հարթակներում բիզնեսների առաջխաղացումը դարձել է նրանց հաջողության գլխավոր նախապայմանը։

Նախ արի հստակեցնենք, թե ինչ է իրականում ինֆլուենսեր մարքեթինգը։

Ինֆլուենսեր մարքեթինգը, պարզ ասած, բրենդի և ինֆլուենսերի միջև համագործակցությունն է, որի շրջանականերում ինֆլուենսերը ուղղակի կամ անուղղակի եղանակով խորհուրդ է տալիս ձեր ապրանքը կամ ծառայությունն իր հետևորդներին։

Արի նաև հասկանանք, թե ովքեր են ինֆլուենսերները և անցնենք առաջ։

Ինֆլուենսերներն (influence-ազդել, ազդեցություն ունենալ) այն մարդիկ են, ովքեր ունեն բավական մեծ թվով հետևորդներ սոց․մեդիա հարթակներում և ոչ միայն։

Նրանք կարող են լինել բլոգերներ, հումորիստներ, ֆիթնես մոդելներ,արտիստներ, բլա բլա բլա, բլա բլա բլա և պարզապես տարբերվող ու “աննոռմալ”, կրեատիվ ու հավեսով դեմքեր։ Այսինքն չկա ինչ-որ սահմանափակում, թե ով է համարվում ինֆլուենսեր։ Սակայն կա որոշակի դասկարգում՝ կախված հետևորդների թվից։

Ինֆլուենսերները բաժանվում են 3 խմբի՝

Միկրոինֆլուենսերներ — < 1000 հետևորդ
Մակրոինֆլուենսերներ — < 100․000 հետևորդ
Սելեբրիթիներ — < 1 մլն հետևորդ

Առաջին կետը կարդալուց հետո ձեզանից շատերը կմտածեն․ուրեմն ես նույնպե՞ս ինֆլուենսեր եմ։ Այո, ումի՞ց ես պակաս որ ։Դ (եթե իհարկե ունես 1000 և ավել հետևորդ)։ Շատ դեպքերում քո այդ փոքրիկ լսարանը կարող է ավելի թիրախային լինել որևէ բրենդի համար, քան 10․000 հետևորդ ունեցող մեկ այլ ինֆլունսերի լսարան։

Ինչու՞ ինֆլուենսեր մարքեթինգ, ո՞րն է նրա առավելությունը

Մեր օրերում արդեն օնլայն մարքեթինգը դարձել է բիզնեսի զարգացման ամենակարևոր գրավականը և անհնար է պատկերացնել որևէ բիզնես, որը ներկայացված չէ օնլայն հարթակներում և չի իրականացնում առաջխաղացում։ Սակայն օնլայն մարքեթինգի զարգացումը հանգեցրել է նրան, որ մենք օրական հանդիպում ենք հարյուրավոր գովազդների և սկսում ենք խուսափել դրանցից։ Հետզհետե շատ դժվար է դառնում գրավել մարդկանց ուշադրությունը։

Բացի այդ՝ օնլայն գովազդն օրեցօր թանկանում է։ Ամեն օր ֆեյսբուքում և ինստագրամում բացվում են հազարավոր բիզնես էջեր, իսկ feed-ը մեկն է։ Դա բերում է մեծ մրցակցություն, որն էլ հանգեցնում է գովազդի թանկացման և արդյունավետության նվազման։

Կարելի է ասել, որ հիմնականում հենց այստեղ է, որ ինֆլուենսեր մարքեթինգը գալիս է մեզ օգնության և դրա ճիշտ իրականացման դեպքում այն կարող է մի քանի անգամ ավելի էֆֆեկտիվ լինել, քան ուղղակի գովազդը։

Ինչու՞

✔ Որովհետև ինֆլուենսերները վայելում են իրենց հետևորդների վստահությունը:

✔ Ինֆլուենսեր մարքեթինգը թանկ չէ։ Իհարկե խոսքը չի գնում celebrity endorsmentների մասին, երբ գործ ունենք աստղերի հետ, որը բնականաբար ավելի թանկ է։ Շատ ժամանակ դուք կարող եք համագործակցել ինչ-որ ինֆլուենսերի հետ՝ պարզապես նրան նվիրելով ձեր ապրանքը կամ ծառայությունը և փոխարենը ստանալ մեկ փոստ կամ սթորի ձեր մասին։ Հա ի՞նչ։

✔ Ինֆլուենսերների հետ համագործակցությունը բրենդին հաղորդում են հեղինակություն, վստահություն և ճանաչվածություն։

✔ Ինֆլուենսերները, որպես կանոն, կրեատիվ են և “վաճառք” իրականացնում են անուղղակի եղանակով` զվարճացնելով իրենց հետևորդներին կամ իրենց հատուկ ինչ-որ այլ ոճով, որն էլ ապահովում է մեծ engagament:

Ինֆլուենսեր մարքեթինգի իրականացման 5 կարևոր քայլեր

Լավ, հասկացանք, ինֆլուենսեր մարքեթինգը լավ բանա, հիմա ասեք տենանք դրան ոնց սատկացնենք։ 😁

Ներքևում անդրադառնում ենք այն հիմնական 5 քայլերին, որոնք անհրաժեշտ են killer influencer marketing campaign իրականացնելու համար։

1․ Կազմեք ստրատեգիա

Գիտենք շատ ծեծված բառ է, բայցդե ի՞նչ անենք՝ կարևոր է։ Նախ սահմանեք բյուջեի այն չափը, որը պատրաստ եք ներդնել մարքեթինգային այս ուղղության համար։ Ապա սահմանեք SMART նպատակներ և պլանավորել քայլերի հերթականություն և ժամանակացույց։ Եվ անպայման հստակեցրեք այն պլատֆորմները, որոնք ավելի առաջնային են ձեր արշավի իրականացման համար։ Արդյոք դա ֆեյսբուքն է, ինստագրամը, YouTubeը, թե առհասարակ ինչ-որ կայք կամ բլոգ։

2․ Գտեք համապատասխան ինֆլուենսերների

1-ին կետը ավարտելուց հետո անցնում ենք ինֆլուենսերների փնտրտուքին։ Շատ կարևոր է, որ նրանք ինչ-որ կերպ առնչություն ունենան ձեր ոլորտի ու թեմայի հետ։ Մի կատարեք ընտրություն՝ ֆիքսվելով միայն հետևորդների քանակի վրա։ Ինչպես վերևում եմ նշել՝ 3647 հետևորդով թիրախային լսարան ունեցող ինֆլուենսերի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ է, քան 51K հետևորդով ինֆլուենսերի հետ, որտեղ դուք չունեք թիրախային լսարան։ Դուք կարող եք փորձել այլ լսարաններին պատմել ձեր բրենդի մասին, բայց միայն այն դեպքում, երբ ձեր արշավի նպատակը brand awarenessն է և իհարկե, եթե ունեք ավելի շատ գումար՝ ավելի մեծ թվով հետևորդներ ունեցող ինֆլուենսերների հետ համագործակցության համար։

3․ Ինֆլուենսերին ծանոթացրեք ձեր բրենդի հետ

Շատ կարևոր է, որպեսզի ինֆլուենսերն իսկապես ծանոթ լինի ձեր բրենդին։ Ուղարկեք նրան ձեր ապրանքներից, ժամանակ հատկացրեք, որպեսզի նա օգտագործի այն, ծանոթանա պրոդուկտին և ուսումնասիրի ձեզ։ Տվեք ամբողջական ինֆորմացիա։ Դա շատ կարևոր է, որպեսզի ամեն ինչ լինի ավելի անկեղծ ու արդյունավետ։

4․ Մի սահմանափակեք

Թողեք որպեսզի ինֆլուենսերը լինի կրեատիվ և մի սահմանափակեք նրան ձեր պահանջներով։ Նա ավելի լավ գիտի իր լսարանը և գիտի, թե ինչպես աշխատել իր հետևորդների հետ։ #թողեքաշխատեն

5․ Վերլուծեք

Վերլուծությունն անչափ կարևոր է։ Չափեք արդյունքները և դրա հիման վրա փորձեք ուղղել ձեր ստրատեգիան։ Վատ չի լինի, եթե լավ արդյունքների պարագայում սահմանեք նաև որոշակի պարգևներ, որը վստահաբար կմոտիվացնի ինֆլուենսերին։

Իսկ ինչպե՞ս չափել արդյունքները։

Այ հենց դրա համար էլ Մարկ Ցուկերբերգը ստեղծել է Branded Content հասկացությունը։ Տեսած կլինես ֆբ-ում ու ինստագրամում։ Բրենդների և ինֆլուենսերների միջև համագործակցությունը կարգավորման կարիք ուներ և ամերիկյան շատ ինֆլուենսերներ նույնիսկ պարբերաբար զգուշացվել են FTC-ի կողմից իրենց կանոնակարգերի տարբեր խախտումների պատճառով։ Եվ այդպես ստեղծվեց branded content հասկացությունը, որը սակայն նույնիսկ շատ ինֆլուենսերներ գուցե առաջին անգամ լսեն՝ հատկապես Հայաստանում։

Branded Content-ը գործիք է, որը կարգավորում է բրենդի և ինֆլուենսերի միջև համագործակցությունը և այն դարձնում է ավելի պրոֆեսիոնալ և թափանցիկ։

Երբ դուք վճարում եք ինֆլուենսերին, որպեսզի նա փոստ կատարի ձեր բրենդի կամ պրոդուկտի մասին՝ նա կարող է նշել ձեր էջը (Համաձայն ֆեյսբուքի և ինստագրամի policy-ի՝ պարտավոր է) և այդ փոստի տվյալները (reach and engagement) ձեզ համար նույնպես կդառնան հասանելի , իսկ հետևորդները կտեսնեն, որ տվյալ հրապարակումը պարունակում է գովազդ։ Ինֆլուենսերի անվան ներքո հայտնվում է paid partnership with և այն բրենդի էջը, որի հետ իրականացվում է համագործակցություն։

Ինստագրամի սթորիում նշված branded content-ի տվյալները ձեզ հասանելի կլինեն Facebookի insights բաժնում 14 օր, որտեղ կարող եք տեսնել սթորիի անալիտիկան՝ reach, taps forward, taps backward, replies, and exits։

Սակայն այս գործիքը դեռևս շատերին է անհասանելի ինստագրամում՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Բայց այն արդեն հասանելի է Ֆեյսբուքում։ Առաջ այն հասանելի էր միայն verified փեյջերին, այժմ բոլորը կարող են օգտվել այդ գործիքից։ Պետք է պարզապես դիմել գործիքը ստանալու համար։ Անցեք այս հղմամբ և դիմեք

https://www.facebook.com/help/contact/1865970047013799

որից հետո մեկ ժամվա ընթացքում ֆեյսբուքը կպատասխանի արդյոք հաստատվել է ձեր requestը, թե ոչ։

Հենց որ notificication ստանաք ֆեյսբուքից your request for access to the branded content tool has been approved բովանդակությամբ՝ անցեք ձեր էջ և նոր փոստ անելիս կտեսնեք ավելացած tag sponsor հնարավորությունը։

Եվս մեկ գործիք․ Ֆեյսբուքը փորձարկում է հատուկ պլատֆորմ բրենդների և creatorների համար՝ Brands Collabs Manager, որը կապող օղակ է հանդիսանալու բրենդների և creatorների, ինֆլուենսերների միջև։

Այս պահին այն հասանելի է միայն սահմանափակ քանակով բրենդների և ինֆլուենսերների՝ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Մեքսիկայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Բրազիլիյայում և Թայլանդում։ Դուք կարող եք գրանցվել կամ որպես բրենդ կամ ինֆլուենսեր և ստանալ պլատֆորմի վերաբերյալ թարմացումները։

Սա իհարկե կարող է օգտակար լինել այն ընկերությունների և ինֆլուենսերների համար, ովքեր ցանկանում են ծավալել կամ ծավալում են միջազգային գործունեություն։

Այս հոդվածում այսքանը։ Հուսով ենք այն օգտակար կլինի ձեր բրենդի զարգացման համար։

Մեր թիմն ուրախ կլինի նաև համագործակցել Ձեզ հետ և զբաղվել Ձեր բրենդի զարգացմամբ թվային տիրությում։ Պարզապես գրեք մեզ ֆեյսբուքում կամ ինստագրամում՝ ավելին իմանալու համար։

Facebook

Instagram

--

--

Mikael Mikaelyan
Achigo Digital Marketing Agency

Marketing & Branding Specialist, Co-founder at Achigo Creative Digital Agency