Mikael Mikaelyan
Achigo Digital Marketing Agency
8 min readFeb 17, 2019

--

Սթորիթելլինգը բիզնեսում։ Ինչպե՞ս առանձնանալ մրցակիցներից և դառնալ այնպիսի բրենդ, որը կլինի ավելին, քան բիզնեսը։

“The most powerful person in the world is the storyteller. The storyteller sets the vision, values, and agenda of an entire generation to come.” — Steve Jobs

“Entrepreneurs who make a difference relate to and interact with other people — they are, in effect, professional storytellers.” — Richard Branson

Այսօր ուզում եմ խոսել մի շատ կարևոր թեմայի մասին, որը կարծում եմ հաղորդակցության բնագավառում N1 հմտությունն է, որը ձևավորում է խորը կապեր, փոխանցում էմոցիաներ, ազդում մարդկանց զգացմունքների վրա և օգնում դառնալ հիշարժան, հուզում է, համոզում և բարձրացնում վստահելիությունը։

ՍԹՈՐԻԹԵԼԼԻՆԳ․ Պատմություններ պատմելու արվեստը

Գուցե անգլերեն անվանմամբ այն լսես առաջին անգամ, սակայն վստահ եմ՝ այն մեծ դեր ունի բոլորիս կյանքում դեռ մանկությունից։

Իսկ ո՞վ չէր սիրում լսել հեքիաթներ, լեգենդներ ու միֆեր։ Դրանք մեզ պարգևում էին մեծ էմոցիաներ, զարգացնում հետաքրքրասիրությունը, օգնում ստեղծագործել։

Տարիքի հետ մեկտեղ փոխվում է սթորիթելլինգի ձևաչափը, սակայն իմաստը մնում է անփոփոխ։ Մենք լսում ենք հեքիաթներ, դիտում մուլտֆիլմեր, ապա ֆիլմեր ու հեռուստասերիալներ, ապրում ենք մեր պատմությունը, լսում ուրիշների պատմությունը։

Մենք սիրում ենք պատմություններ, որոնք մեզ զվարճացնում են՝ անեկդոտներ, հումորներ։ Մենք սիրում ենք պատմություններ, որոնք մեզ ոգեշնչում ու հուզում են։ Այլ կերպ ասած՝ պատմություններ, որոնք մեզ փոխանցում են էմոցիաներ և ազդում զգացմունքների վրա։

Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը բիզնեսի հետ

Շատ անմիջական․ բիզնեսի հաճախորդները մարդիկ են չէ՞ և բիզնես սթորիթելլինգը կենտրոնանում է բրենդի և մարդկանց հարաբերությունների վրա՝ ձևավորելով բրենդի ընկալումը հասարակությունում, բարձրացնում վստահությունը և խթանում վաճառքները։

Եվ հատկապես թվային մարքեթինգի բուռն զարգացման հետ մեկտեղ՝ այն բրենդները, որոնք կարողանում են օգտվել այս գործիքից՝ ստանում են անգերազանցելի առավելություն իրենց մրցակիցների նկատմամբ, ձևավորում են ամուր հարաբերություններ իրենց հաճախորդների հետ, որոնք դառնում են իրենց պատմության մի մասնիկը։

Ինչու՞ է կարևոր սթորիթելինգը բիզնեսում

✔ Փաստերը գործ ունեն մտքի հետ, իսկ պատմությունները սրտի, էմոցիաների։ (Heart vs Mind)

✔ Պատմությունները գրավում են մարդկանց ուշադրությունը և մինչև 22 անգամ ավելի հիշվող են, քան փաստերը։

✔ Պատմություններն ապահովում են լսարանի ավելի մեծ ներգրավվածություն։ (Engagement)

✔ Նրանք ստեղծում են բրենդի և լսարանի ընդհանրություն։

Եվ ցանկանում եմ հատուկ ընդգծել վերջին կետը

✔ Մարդիկ գնում են ոչ թե պրոդուկտն ու ծառայությունները, այլ այն էմոցիաները, որոնք պարգևում են դրանք։ Իսկ պատմությունները դիպչում են մարդկանց էմոցիաներին։

Եվ կան բազմաթիվ հետազոտություններ, թե ինչպես են մարդիկ որոշում կայացնում, հատկապես երբ կանգնած են երկընտրանքների առջև։

Հայտնի է, որ մարդիկ որոշումներ հիմնականում կայացնում են հիմնվելով ուղեղում գործող երկու ՝ ռացիոնալ և էմոցիոնալ կողմերի վրա։ Ուսումնասիրություններն ապացուցել են, որ երկընտրանքների ժամանակ էմոցիոնալ կողմը միշտ ունենում է առավելություն։

Առաջարկում եմ դիտել այս կարճ տեսահոլովակը, որը նկարահանվել է Purple Feather Copywriting & Online Marketing Agency-ի կողմից և դիպուկ կերպով ներկայացնում է, թե ինչ ազդեցություն ունի սթորիթելլինգը։

Այս ամենը ուսումնասիրով մենք հասկանում ենք, թե ինչու են շատ բիզնեսներ ձախողվում, ինչու են ամեն օր ծախսվում միլլիոնավոր դոլլարներ գովազդների վրա, որոնք չեն տալիս որևէ արդյունք և ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի խուսափենք այդ ամենից։

Գիտե՞ք, որ բրենդների կողմից ուղարկվող 75 % էլեկտրոնային հաղորդագրությունները երբեք չեն բացվում, բաններային գովազդների 95%-ը ոչ մի քլիք չեն ունենում և այլն, և այլն։

Այս ամենը գիտակցելով մենք պետք է մի պահ կանգ առնենք և հարց տանք մեզ՝

Գուցե ժամանա՞կն է փորձել մարդկանց հետ ձևավորել իրական հարաբերություններ՝ նրանց շարունակ անհանգստացնելու փոխարեն։

Գուցե ժամանա՞կն է դիտարկել բիզնեսը ոչ թե զուտ գումար աշխատելու միջոց՝ այլ մարդկանց արժեք տվող և նրանց խնդիրները լուծող մեխանիզմ։

Եվ գուցե ժամանա՞կն է դադարել ամեն օր հայտնվել մարդկանց սոց․ցանցերի feedերում` «Մենք ամենալավն ենք, մեր ապրանքը վերջն է, գնեք մեզանից, գնեք, գնեք» տեքստերով և փոխարենը փորձել նրանց հետ ձևավորել անկեղծ հարաբերություններ և երբեմն նույնիսկ խոսել նաև ձեր թերությունների ու սխալների, անկատար կողմերի մասին։

Մարդիկ կատարյալ չեն և նրանք սիրում են լսել անկեղծ պատմություններ՝ սխալների ու բացթողումների մասին

Այն բրենդները, որոնք մենք իսկապես սիրում ենք, հավատում են, որ իրենք գոյություն ունեն ավելի մեծ ու կարևոր առաքելությամբ, քան միայն շահույթ ստանալն ու շրջանառության ծավալները մեծացումը։ Նրանք հավատում են, որ կարող են փոփոխություն բերել աշխարհում և այն մարդկանց կյանքում, ում նրանք ծառայում են։

Ներկայացնում եմ մի քանի ընկերություններ, որոնք իմ կարծիքով լավագույնս օգտագործում են սթորիթելլինգն ու առնանձնանում բոլորից։

1․Airbnb

Իհարկե հասկանալի է, որ աշխարհահռչակ այս ընկերությունը ամբողջովին մարդկանց մասին է, քանի որ այն չունի ֆիզիկական ապրանք և կապող օղակ է հանդիսանում մարդկանց միջև՝ հյուրընկալներ և հյուրեր, սակայն այն անգերազանցելի է այս ոլորտում և բավական է մեկ անգամ այցելել նրա Instagram-ի էջ և ձևավորվում է այն բոլոր ասոցիացիաները, որոնք ներդրված են այս բրենդի գաղափարախոսության մեջ։

Airbnb-ի հաջողությունը մեծապես հիմնված է սթորիթելլինգի վրա։
Հետևեք նրանց Instagram-ում, Facebook-ում, YouTube-ում, գոնե մեկ անգամ այցելեք նրանց կայք և կհամոզվեք ինքներդ։

2. Dove

Այս բրենդը փոխում է աշխարհը և գեղեցկության մասին բոլոր պատկերացումները։ Իր գովազդային հոլովակները կոտրում են կարծրատիպեր, պատճառում մարդկանց երջանկություն, վերադարձնում գեղեցիկ զգալու և ինքնավստահ լինելու իրավունքը, որը սոց․մեդիան խլում է մեզնից ամեն օր։ Եվ այս ամենը իհարկե հիմնված է սթորիթելինգի վրա։ Միայն ընկերության Instagram-ի բիոն արդեն ասում է ամեն ինչ։

Պարզապես դիտեք իրենց բազմաթիվ viral հոլովակներից մեկը և ամեն ինչ պարզ կլինի։

3. The North Face

Այս բրենդը նույնպես իրական ոգեշնչում է։ Նրա գաղափարախոսության և առաքելության մեջ ներդրված են այնպիսի գաղափարներ, որի պատմության մի մասնիկն է ցանկանում լինել յուրաքանչյուր մարդ։

People appreciate and preserve the outdoors.

Ընկերությունը հավատում է, որ յուրաքանչյուր մարդու ներսում ապրում է
ճամփորդելու և ուսումնասիրելու ոգին։ Երբ վախը, զբաղվածությունը կամ վարանումները խանգարում են մարդկանց ապրել այդ կյանքով, ընկերությունը ոգեշնչում է նրանց չհանձնվել։ #neverstopexploring

Եվ այդ ամենը ընկերությունն անում է հիմնականում սթորիթելինգի միջոցով` ներկայացնելով ոգեշնչող պատմություններ։

4. GoPro

Խոսելով exploration ու outdoor activityների մասին չեմ կարող չանդրադառնալ GoPro-ին։ Նրա ամբողջ քոնթենթը իր տեսախցիկներն օգտագործող մարդկանց մասին է և արված է հենց նրանց կողմից։ Լեռներում, օվկիանոսում, ամպերում․․․ամեն ուր, որտեղ մարդիկ ապրում են իրենց արկածներն ամեն օր՝ տարվա 4 եղանակներին։
Նրա էջերի բովանդակությունը ամբողջովին էմոցիա է ու արկածներ։

5.Kswiss

Շատերդ գուցե առաջին անգամ լսեք այս բրենդի մասին։ Այն արտադրում է սպորտային կոշիկներ, բայց բացի նրանից, որ այն տարբերվում է իր որակյալ արտադրանքով և գեղեցիկ դիզայնով՝ այն ամբողջովին նվիրված է երիտասարդ ձեռներեցներին (young entrepreneurs) և կոշիկների մեջ մի այնպիսի պատմություն է ներդրված, որ յուրաքանչյուր երիտասարդ ձեռներեց ցանկանում է ունենալ գոնե մեկ զույգ։ Եվ եթե դու GaryVee-ի երկրպագուն ես՝ ինչպես ես, ապա անպայման ծանոթ ես նրա և Kswiss-ի համագործակցության արդյունքում ստեղծված Clouds & Dirt կոշիկներին, որի նպատակն է ոգևորել ձեռներեցներին աշխատել ավելի շատ (#Hustle), չհանձնվել ծանր օրերին, երբ սև ամպեր են կուտակված։

Իսկ ո՞վ է ասել, որ սթորիթելլինգը պետք է լինի միայն մարդկանց մասին։ Ո՞վ չգիտի, որ մարդկանց մեծ մասը խենթանում է կենդանիների ու հատկապես շների համար։

Google ընկերությունն ունի առանձին ինստագրամի էջ նվիրված ընկերության մշակույթին ու ամենօրյա կյանքին՝ @lifeatgoogle. Եթե անցնեք այդ էջ կտեսնեք, թե ինչքան փոստեր կան ընկերության աշխատակիցների շների ու այլ կենդանիների մասին։ Միգուցե դու՞ք էլ ներկայացնեք ձեր աշխատակիցների շունիկներին: 😁

«Ինչու՞»-ն հասկացանք, հիմա անդրադառնանք «ինչպե՞ս» հարցին։
Ինչպե՞ս օգտագործել սթորիթելլինգը բիզնեսում։

Նախ ասեմ, որ չկա հստակ ձև, մեկ տեսակետ, թե ինչպիսին պետք է լինի սթորիթելլինգը։ Տարբեր մասնագետներ արտահայտում են տարբեր տեսակետներ։ Ես կարծում եմ, որ պետք է պարզապես լինել անկեղծ
(Speak the truth) և զուգորդել դրանք կրեատիվ ու որակյալ քոնթենթով։ Եվ պետք է հաշվի առնել, որ ի վերջո մարդիկ չեն հիշելու, թե դուք ինչ արեցիք կամ ասացիք։ Նրանք հիշելու են, թե ինչ ստիպեցիք նրանց զգալ։

Այնումենայնիվ ներկայացնեմ 5 քայլեր ու կանոններ, որոնք իմ կարծիքով կարող են օգտակար լինել սթորիթելլինգի բովանդակությամբ քոնթենթ ռազմավարություն կազմելիս։

1․ Կարծում եմ առաջին քայլը պետք է լինի ձեր բրենդի առաքելության ու նպատակների հստակեցումը։

Փորձեք վերանայել և եթե կարիք կա՝ վերաձևակերպել այն՝ զերծ մնալով «պաթոսից» և «մեծ ու կեղծ» խոսքերից։ Վերևում ներկայացված բրենդները շատ վառ օրինակներ են։ Վստահ եմ ձեր բրենդը նույնպես տալիս է ինչ-որ արժեք, լուծում է խնդիր։ Դիտարկեք այն հաճախորդի տեսանկյունից և կազմեք երազկոտ, նույնիսկ անհնարին թվացող առաքելություն ու տեսլական։


2․ Հստակեցրեք, թե ինչ խնդիրներ ունեն ձեր հաճախորդները, լուծեք դրանք և կիսվեք այդ մասին սոց․ցանցերում։

Պատմեք հաջողության պատմություններ, հետաքրքրաշարժ դեպքեր, ներկայացրեք նաև ձեր ընկերության աշխատակիցներին, նրանց առօրյան, պատմեք նրանց մասին, ներկայացրեք ձեր ընկերության «ներքին խոհանոցը»։ Հատկապես Instagram-ը նման նպատակների համար իդեալական հարթակ է, իսկ IGTV-ն վիդեոքոնթեթի համար շատ լավ գործիք է։


3․ Սական հաշվի առեք, որ ձեր պատմության հերոսը պետք է հիմնականում լինեք ոչ թե դուք, այլ ձեր լսարանը, ձեր հաճախորդը, իսկ դուք այն «մարդը», ով օգնում է նրանց դառնալ հերոս։

4․ Վիդեոն ավելի էֆֆեկտիվ միջոց է

Քանի որ այն փոխանցում է ավելի շատ էմոցիաներ, սակայն հասկանալի է, որ այն ավելի թանկ է։ Այդ պատճառով, երբ նոր եք սկսում՝ կարող եք կենտրոնանալ միայն տեքստերի և նկարների վրա։

5․ Պատմությունը պետք է սկսվի CTA-ով

Սակայն, այն այս դեպքում չունի Call to Action իմաստը: Այստեղ այն բացվում է, որպես Call to Adventure: Այն ուշադրություն է գրավում և դարձնում հետաքրքրաշարժ։ Իսկ Call to Action-ի հետ կապված ասեմ, որ այն կարող է լինել թաքնված և արտահայտված չլինել ինչ-որ տեղ։ Սակայն պատմությունն ինքնին ոգեշնչի մարդկանց ու դրդի գործողության, ինչպես օրինակ վերևում ներկայացված վիդեոն՝ The power of words:

Այս հոդվածում այսքանը։ Հուսով եմ օգտակար էր։ Սթորիթելլինգի մասին դեռ շատ կխոսեմ և կանդրադառնամ տարբեր հարթակների միջոցով ու տարբեր ձևաչափերով։ Այն ինձ անչափ հոգեհարազատ թեմա է և ինքս սիրում եմ ստեղծել պատմություններ ու խոսել մարդկանց էմոցիաների հետ, ոչ թե միայն ինֆորմացիա տրամադրել։ Այս հոդվածը հիմնականում ինֆորմատիվ էր, սակայն կարող եք ծանոթանալ նաև իմ կողմից գրված պատվածքներից մեկին, որը կոչվում է «Մինչ հանդիպում, Բրեյվի/ See you Bravie» և նվիրված է անօթևան մի երիտասարդի ու իր խիզախ ու հավատարիմ շանը։

Ուրախ կլինեմ լսել կարծիքներ։😊

Ուրախ կլինեմ նաև ընկերնալ քեզ հետ ֆեյսբուքում և ինստագրամում ու լսել քո պատմությունը։✨ Եթե հետաքրքրված ես թեմայով՝ կարող եմ քեզ ուղարկել բազմաթիվ օգտակար նյութեր։

--

--

Mikael Mikaelyan
Achigo Digital Marketing Agency

Marketing & Branding Specialist, Co-founder at Achigo Creative Digital Agency