10 պատճառ, թե ինչու՞ Ինստագրամ | Skillbattle Overview

Mikael Mikaelyan
Achigo Digital Marketing Agency

--

Օրերս skill.am-ը կազմակերպել էր հերթական skillbattle-ը, որի թեման էր՝ “Facebook VS Instagram”։

Թեման իսկապես շատ արդիական ու հետաքրքիր էր։ Այդ պատճառով որոշեցինք ներկայացնել Ինստագրամի առավելությունները նաև Medium-ի մեր բլոգում՝ բոլոր նրանց համար, ովքեր չկարողացան մասնակցել բաթլին։

Նախ նշենք, որ բաթլի նպատակն այս երկու գիգանտներից ինչ-որ մեկին թերագնահատելը չէր։ Բնականաբար Ֆեյսբուքն ու Ինստագրամը նույնը չեն և նրանք ավելի շատ փոխլրացնող հարթակներ են։ Մենք վստահ ենք, որ պետք է օգտվել և առավելագույնը քաղել երկու հարթակներից էլ։

Սակայն պետք է հասկանալ այն առավելությունները, որոնք այսօր Ինստագրամն ունի Ֆեյսբուքի և մնացած հարթակների նկատմամբ ու հաշվի առնել դրանք ձեր SMM առաջխաղացման ռազմավարությունը կազմելիս։

Եվ այսպես․ 10 պատճառ, թե ինչու՞ Ինստագրամ

1․ Ինստագրամի organic reach-ը շուրջ 10 անգամ մեծ է Ֆեյսբուքից

Մենք թևակոխել ենք սոց․մեդիա մարքեթինգի մի այնպիսի ժամանակաշրջան, որտեղ ականատես ենք լինում սոց․ցանցերի organic reach-ի վախճանի։ Ֆեյսբուքում այն վերջնականապես հանգչեց 2018 թ․-ին՝ ալգորիթմի վերջին փոփոխություններով, որտեղ բիզնես էջերի organic reach-ը նվազեց մինչև 2 %-ի։ Սա նշանակում է, որ եթե բիզնես էջն ունի 1000 հավանում՝ նրա հրապարակումները միջինում տեսնում է ընդամենը 20 հոգի:

Սակայն տխրելու և «լաց լինելու» փոխարեն անհրաժեշտ է գնահատել այն, ինչ ունենք։ Իսկ մենք դեռ ունենք նման հնարավորություն Ինստագրամում։

Ի տարբերություն Ֆեյսբուքի՝ Ինստագրամն անձնական և բիզնես էջերի միջև չի դնում խտրականություն։ Ինստագրամում organic reach-ը շուրջ 20 % է, ինչը նշանակում է, որ 1000 հետևորդի դեպքում ձեր հրապարակումը միջինում տեսնում է 200 հոգի։

2․ Ինստագրամն Engagement King-ն է

Ինստագրամի engagement rate-ը շուրջ 10 անգամ բարձր Ֆեյսբուքից և 84 անգամ Թվիթերից։ Այս պատճառով այն անվանում են engagement king։ Բոլորին է հայտնի, որ engagement-ն անչափ կարևոր է սոցիալական մեդիայում ձեր հաճախորդների հետ հարաբերությունների կառուցման և ձեր բրենդի շուրջ համայնքի ձևավորման հարցում։

Ներքևում ներկայացնում ենք Social Bakers-ի կողմից Ֆեյսբուքի և Ինստագրամի թոփ 500 ամենամեծ էջերի (brand, celebrities և media) engagement-ի ուսումնասիրության արդյունքները 2017թ․ մայիսից 2018 թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Տարբերությունն ակնհայտ է․․․

Աղբյուրը՝ www.socialbakers.com/blog/instagram-engagement
Աղբյուրը՝ www.socialbakers.com/blog/instagram-engagement

3. Ինստագրամն ունի ավելի լավ discovery հաշթագերի և գեոթագերի շնորհիվ

Գաղտնիք չէ, որ Ինստագրամն ընձեռում է էջի օրգանիկ զարգացման և բացահայտման ավելի մեծ հնարավորություններ՝ հաշթագերի և գեոթագերի շնորհիվ։ Ճիշտ հաշթագերի միջոցով հնարավոր է անվճար կերպով դուրս գալ թիրախային լսարանի վրա, իսկ գեոթագերն օգնում են դա անել թիրախային տարածաշրջանում։

4․ Ինստագրամի սթորիներն այս պահին սոց․մեդիայի ամենաարդյունավետ գործիքներից են

Սթորիներն առաջին անգամ հայտնվել են Snapchat-ում, սակայն ամենամեծ զարգացումն ապրել և շարունակում են ապրել Ինստագրամում։ Այսօր Ինստագրամի սթորիներն ունեն օրական ավելի քան 500 մլն ակտիվ օգտատեր։ Այո, ֆեյսբուքը նույնպես ունի սթորիներ, սակայն այն դեռևս ակտիվ տարածում չի գտնում օգտատերերի մոտ և անցնում է ադապտացիայի լուրջ փորձություններ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ Ֆեյսբուքի ինտերֆեյսն այս առումով բարենպաստ չէ, իսկ օգտատերերն այնքան անմիջական չեն, որքան Ինստագրամում։

Շատերն այսօր թերագնահատում են սթորիների իրական հզորությունը և քոնթենթ պլանավորում իրականացնում են միայն հրապարակումների համար։ Մինչդեռ շատ կարևոր է ունենալ հենց սթորիների պլանավորում և ռազմավարություն։

5․ Ինստագրամում ամսական ակտիվ գովազդատուների թիվը 3 անգամ քիչ է ֆեյսբուքից

Ֆեյսբուքում ամսական ակտիվ գովազդատուների թիվն ավելի քան 6 մլն է, Ինստագրամում այն կազմում է 2 մլն։ Այս թիվը մեծ արագությամբ աճում է։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2017 թ․-ի փետրվարի 1-ից մինչև 2018 թ․-ի մարտի 31-ը Ads Manager-ից տեղադրված գովազդների Instagram placement-ն աճել է 43 %-ով։ Եթե 2017 թ․-ին Ինստագրամի գովազդային շահույթը կազմում էր 4 մլրդ $, ապա 2019 թ․-ի ավարտին այն ակնկալվում է, որ կանցնի 10 մլրդ $-ը։

Սա նշանակում է, որ մրցկացությունն Ինստագրամում ավելի թեժ է դառնում և ճիշտ պահն է օգտվել այս հնարավորությունից, քանի դեռ այն չի անցել։

6․ Ինստագրամն ավելի պոզիտիվ և ժամանցային հարթակ է

Մարդիկ սոցիալական մեդիայում են առաջին հերթին ժամանցի համար։ Ինստագրամը մարդկանց փախուստի վայրն է դարձել ֆեյսբուքից։ Այստեղ քաղաքականությունն այնքան էլ տեղ չունի, իսկ օգտատերերը keyboard activist-ներ չեն։

Ֆեյսբուքի լրահոսն այսօր խեղդված է լրատվականների հրապարակումներով, որոնք պարզապես մրցակցությունից դուրս են հանում բրենդներին։ Ինստագրամում մեդիա ընկերություններն ակտիվ չեն, քանի որ այն բարենպաստ չէ նրանց համար։ Ինստագրամում երկար հոդվածներն ու տեքստերը տեղ չունեն։ Այստեղ գնահատվում է գեղեցիկ վիզուալ բովանդակությունը։ Կյանքն Ինստագրամում ավելի fun է, ինչը ենթադրում է, որ օգտատերերի հոգեվիճակն այստեղ ուրիշ է և ճիշտ բովանդակության պարագայում հնարավոր է ոգեշնչել ցանկալի գործողություն։

7․ Ինստագրամն ինֆլուենսեր մարքեթինգում բացարձակ առաջատար է

Գովազդային տեղատարափի պայմաններում մարդիկ անտեսում են իրենց feed-ում հայտնվող գովազդների ճնշող մեծամասնությունը և գովազդի նկատմամբ ձևավորվել է նեգատիվ վերաբերմունք։ Հենց այստեղ է, որ օգնության է գալիս ինֆլուենսեր մարքեթինգը։ Այն նոր կոնցեպտ չէ, սակայն մեծ զարգացում է ապրում հատկապես վերջին շրջանում։ Մարդիկ վստահում են մարդկանց ավելի շատ, քան բրենդներին։ Իսկ ինֆլուենսերները վայելում են իրենց հետևերոդների սերն ու վստահությունը։

Hashoff-ի կողմից 180․000 ինֆլուենսերների հետ անցկացված ուսումնասիրության արդյունքում նրանց 91,9 %-ն Ինստագրամն ընտրել է, որպես N1 պլատֆորմ, որտեղ նրանք անցկացնում են ամենաշատ ժամանակը, վաստակում ամենաշատ գումարը։

Վերջերս տեղի ունենած Facebook-ի F8 ամենամյա կոնֆերանսի ժամանակ էլ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Ինստագրամի CEO Ադամ Մոսսերին ներկայացրեցին այն նորությունները, որոնք Ինստագրամը շատ շուտով պատրաստվում է գործարկել այս ոլորտում։ Մասնավորապես՝ այսուհետ հնարավոր է լինելու գնումներ կատարել հենց ինֆլուենսերներից՝ առանց հավելվածը լքելու։ Բրենդները նաև հնարավորություն կունենան գովազդել իրենց հետ համագործակցող ինֆլուենսերների այն հրապարակումները, որտեղ նշված է իրենց բրենդը։

8․ Ինստագրամը shopping inspiration հարթակ է

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ինստագրամի օգտատերերի 80%-ից ավելին Ինստագրամի միջոցով կատարում է գնումներ: Օգտատերերի 50 %-ից ավելին հետևում է առնվազն 1 բրենդի։ Ինստագրամն առաջատար է fashion, beauty, ecommerce, retail ու նման ոլորտներում։

9․ Ինստագրամը վիզուալ պլատֆորմ է, իսկ վիզուալ բովանդակությունն ավելի տպավորիչ և հիշվող է

Մենք հիշում ենք մեր տեսածի 80 %-ը, կարդացածի 20 %-ը և լսածի 10 %-ը։
Վիզուալ բովանդակությունը միջինում 40 %-ով բարձրացնում է engagement-ը։ Ինստագրամում տեղ չունեն երկար տեքստերն ու հոդվածները, միայն կրեատիվ ու ոգեշնչող վիզուալն է այստեղ հաջողության հիմնական գրավականը։

10․ Ինստագրամն ունի ավելի լավ mobile user experience

2018 թ․-ի տվյակներով արդեն ամբողջ ինտերնետում բովանդակության
80 %-ի սպառումը տեղի է ունենում mobile տարբերակով։ Աշխարհը գնում է mobile-ի։ Սա փաստ է։ Իսկ Ինստագրամը միշտ էլ եղել է ավելի mobile-friendly ի տարբերություն մյուս հարթակների։

10 հիմնական առավելություններն այսքանն էին։ Կարծում ենք դրանք բավարար են, որպեսզի ավելի մեծ ուշադրություն հատկացնեք Ինստագրամին ձեր գործունեության ընթացքում։

Մեկնաբանություններում կարող եք ավելացնել այն առավելությունները, որոնք տեղ չեն գտել այս հոդվածում։

Ի դեպ՝ մեր թիմը պատրաստ է իրականացնել ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն Ինստագրամում ձեր բրենդի զարգացման նպատակով։

Անցի՛ր հղմամբ և արի՛ խոսենք 😊

https://m.me/achigoarmenia?ref=w6446991

--

--

Mikael Mikaelyan
Achigo Digital Marketing Agency

Marketing & Branding Specialist, Co-founder at Achigo Creative Digital Agency