Ինչպես ստեղծել լոգո օնլայն 5 րոպեում
Լոգոն հանդիսանում է բրենդինգի մի մաս և առանց հիշվող, գեղեցիկ ու գրավիչ լոգոյի բրենդը դժվարությամբ կարող է զարգանալ։
Նորաստեղծ բրենդները բավականին մեծ գումար են ծախսում լոգո պատրաստելու համար, քանի որ այն մի փոքր թանկ հաճույք է։
Բայց կա լոգոներ պատրաստելու ավելի հեշտ տարբերակ․ այն է պատրաստել լոգո օնլայն գործիքների միջոցով։
Այսօր կխոսենք Renderforest-ի լոգոներ պատրաստելու գործիքի մասին, որը թույլ է տալիս ստանալ գեղեցիկ լոգոներ մի քանի րոպեում։
Ժամանակը կարող եք արդեն պահել :)
Նախ հարկավոր է մուտք գործել Renderforest-ի կայք այս հղումով։
Անհրաժեշտ է գրել ձեր բրենդի անունը “Your company name” դաշտում և սեղմել “Create My Log” կոճակի վրա։
Հաջորդ քայլում կտեսնենք մի պատուհան, որտեղ մի քանի բառով անհրաժեշտ է նկարագրել բրենդը։
Օրինակ՝
«Ես ցանկանում եմ ստեղծել լոգո իմ իտալական նորաբաց ռեստորանի համար»։
Պլատֆորմն օգտագործում է արհեստական ինտելեկտ և մեքենայական ուսուցման ալգորիթմներ, որոնց միջոցով ձեր ներմուծած տեքստի հիմա վրա առաջարկելու է գեղեցիկ լոգոների օրինակներ։
Տեքստը գրելուց հետո սեղմենք “Next” կոճակի վրա։
Հաջորդ քայլում անհրաժեշտ է ընտրել մեր լոգոյի ոճը։ Կարող եք ընտրել մեկ կամ մի քանի ոճ միաժամանակ և սեղմել “Next” կոճակի վրա։
Հաջորդ քայլում հայտնվում ենք մեր լոգոյի խմբագրիչում։
Ձախ հատվածում կարող ենք տեսնել լոգոյի պատրաստի տարբերակներ, որոնք բազմազան են և նրանց վրա սեղմելով կարող եք տեսնել վերջնական տարբերակը կենտրոնական։
Այս քայլում կարող ենք փոփոխել առաջարկվող իկոնի գունային համադրությունը՝ սեղմելով դրանցից մեկի վրա։
Սսեղմենք Customize & Finish կոճակի վրա:
Այս պահից սկսած կարող ենք փոփոխել մեր լոգոյի մի քանի էլեմենտ, ներառյալ՝
- տեքստը և գրվածքը (tagline)
- գրված տեքստի ոճը
- գունային համադրությունը
- իկոնը, որը կարող է նաև չլինել (այսինքն կարող եք ստեղծել տեքստային լոգո նույնպես)
- դիրքերը, տեքստի և գրվածքի չափսերը և իկոնի հեռավորությունը տեքստից
Այստեղ ունենք նաև հնարավորություն փոփոխել մեր լոգոյի, տեքստի և գրվածքի դիրքերը սեղմելով Advanced Positioning կոճակի վրա։ Փոփոխություններն անելու համար հարկավոր է սեղմել “Done” կոճակի վրա։
Renderforest-ը առաջարկում է լոգոն ստանալու երկու տարբերակ։ Առաջին տարբերակն ավնճար է․ այն տրամադրում է PNG ցածր որակի լոգո, որը ստանալու համար հարկավոր է սեղմել “Done” և հետո “Download” կոճակների վրա։
Ձեր լոգոն մի քանի վայրկյանից կներբեռնվի համակարգչի մեջ։
Vector և բարձր որակով լոգոն ներբեռնելու համար անհրաժեշտ է վճարել, իսկ արժեքն այդքան էլ թանկ չէ՝ ընդամենը $19: Եթե ցանկանում եք ներբեռնել այն բարձր որակով, սեղմեք “Buy” կոճակի վրա և հետևեք հրահանգներին։
5 րոպեն չանցանք, չէ՞ ։)
Հուսով եմ այս գործիքը օգտակար կլինի նորաստեղծ ընկերությունների համար, ում անհրաժեշտ է լոգո առանց շատ գումար և ռեսուրս ծախսելու։
Եթե հավանեցիր նյութը, չմոռանաս կիսվել այն ընկերներիդ հետ։
Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։