Ինչպե՞ս վերականգնել 425․000 լայք ունեցող գողացված Facebook էջը

Ի՞նչ անել երբ հաքերները խարդախությամբ գողացել են ձեր Facebook էջը։

Ո՞ր քայլերը կօգնեն ձեզ մաքսիմալ կարճ ժամանակահատվածում վերականգնել գողացված էջը և հանգիստ շունչ քաշել։

Այս նյութում կխոսեմ այն մասին, թե ինչպես կարողացա վերականգնել
426․000 լայք ունեցող էջս և նաև կկիսվեմ օգտակար խորհուրդներով, որպեսզի խուսափեք հաքերների հաջորդ զոհը դառնալուց։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

1․ Մի տրվեք գայթակղություններին

Հաքերները միշտ փորձում են տարբեր ձևերով գայթակղել էջերի ադմինիստրատորներին և վերջիններից կորզել ինֆորմացիա։ Ոչ մի պարագայում չի կարելի տրվել ոչ մի գայթակղիչ առաջարկի, որովհետև կարող եք ուղղակի անվերադարձ կորցնել էջը։

Մեծամասամբ, հաքերները ուզում են, որպեսզի դուք իրենց տաք Administrator-ի դերը ձեր էջում։ Պատճառը ակնհայտ է․Administrator-ները ունեն իրավասություն անելու այն ինչ ուզում են։ Այսինքն, երբ հաքերը լինի Administrator, նա հեշտությամբ ձեզ կարող է ջնջել էջից և անել այն ինչ ցանկանում ։

Ձեզ կարող են առաջարկել, որ կկիսվեն ձեր էջը ինչ-որ հայտնի էջում և դուք կունենաք շատ լայքեր։ Հնարավոր է դուք ստանաք նման առաջարկ նաև այն մարդկանց կողմից, ովքեր չեն ցանկանում գողանալ էջը։

Բայց մի բան պետք է միշտ հիշել․ չի կարելի տրվել լավ թվացող առաջարկների և վստահել ձեր էջի Administrator-ի դերը անվստահելի մարդու։
Հետևանքները կարող են շատ տխուր լինել :)

2․ Տարբերեք Ֆեյք և չՖեյք օգտատերերին

Մի օր, ես նամակ ստացա ֆեյք թվացող օգտատիրոջ կողմից։ Իմ պատկերացմամբ, ես կարողանում էի տարբերակել ֆեյք և չֆեյք օգտատերերին 1-ին հայացքից։

Պարզվեց, որ այդքան էլ լավ չեմ կարողանում։

Ֆեյք օգտատերերը կարող են այնքան լավ <<զինված>> լինել, որ կարողանան զարմացնել նույնիսկ ամենազգոն մարդկանց։

Նշեմ մի քանի կարևոր կետ, թե ինչպե՞ս կարելի է տարբերել ֆեյքերին․

  • Պրոֆիլի նկարը իրական չէ։ Ֆեյքերը հիմնականում չեն օգտագործում պրոֆիլի նկարներ կամ էլ օգտագործում են հայտնի անձանց և մարդկային դեմք չպարունակող նկարներ,
  • Ամբողջովին գաղտնի (private) Facebook-ի հաշիվ ունեն։ Բնականաբար, մարդիկ կան, ովքեր ցանկանում են հրապարակային (public) չդարձնել իրենց գրառումները և ակտիվությունը Facebook-ում։ Այս պայմանի ճշտությունը փոքր-ինչ բարդ է պարզել, բայց ոչ անհնար։ Ուղղակի անհրաժեշտ է փոքր ինչ լրտեսել ֆեյք թվացող մարդու էջում։
  • Պատի վրա կիսվում են ցածրորակ գրառումներով։ Ցածրորակ գրառումները հիմնականում չեն հավաքում լայքեր կամ էլ շատ քիչ արձագանք են ունենում։ Գրառումների օրինակներից են միայն մեկ աղբյուրից ինֆոյի , ֆեյսբուք խաղերի հղումների , անորակ լրատվական նյութերի տարածումը և այլն։
    Այդքան էլ միանշանակ չէ, թե ի՞նչ տեսակի գրառումներով կարելի է պարզել հաշվի ֆեյք լինել/չլինելը, բայց հաշիվը զննելը ճիշտ քայլ է։
  • Կատարում են գրառումներ շատ հազվադեպ կամ շատ շատ հաճախակի։ Ֆեյքերին ավելի բնորոշ է քիչ գրառումներ կատարելը: Մեծամասնությունը չի սիրում ակտիվ լինել կամ հնարավոր է ուղղակի ալարում է գրառումներ կատարել։ Կան նաև ֆեյքերի այլ տեսակներ, ովքեր փորձում են պահել գրառումներ կատարելու բալանսը և փորձում են ձևանալ որպես իրական օգտատեր։ Լրտեսելուց հետո արդեն կկարողանաք մոտավոր պատկերացում կազմել։
  • Facebook-ի Username-ը և ներկայացված անունները չեն համընկնում։ Հնարավոր է ֆեյքերի մոտ նկատեք, որ գրված անվանումը և Facebook.com-ի URL դաշտում գրված անվանումը տարբեր են։
    Խորհուրդ է տրվում ստուգել նաև այդ դաշտերը։
  • Տարածվող քոնթենթի թեմաները կարող են խիստ տարբեր լինել։ Սա կարելի է շատ հեշտ բացահայտել մի քանի րոպե օգտատիրոջ պատով ներքև իջնելուց։

Շատ հաճախ վերը նշված կետերին գումարվում է նաև սեփական զգացողությունը, թե արդյո՞ք տվյալ անձը ֆեյք է թե ոչ։ Այդ մասին չեմ կարող ոչինիչ ասել։ Պետք է զգաք :)

3․ Ձեր էջը երբեք մի ավելացրեք ուրիշ Facebook Business Manager-ում և ոչ ոքի մի տրամադրեք Facebook հաշվի էլ․ հասցեն

Այն, ինչ տեղի ունեցավ իմ էջի հետ հետևյալն էր։ Ինձ առաջարկեցին թեմատիկ վիդեոներ տեղադրել էջում, որի դիմաց, ինձ վճարելու էին որոշակի գումար։

Թերահավատորեն մոտենալու հետ մեկտեղ, ես շատ անզգույշ գտնվեցի և որոշեցի քայլ առ քայլ հետևել ու տեսնել թե ի՞նչ է պահանջվում ինձանից։

Այն մարդը, ով գրում էր էջին, ինձ վրա թողել էր կիսաֆեյքոտ տպավորություն։ Ի վերջո, որոշեցի վստահել։

Իմ բանավոր համաձայնությունը ստանալուց հետո, նա խնդրեց ինձ, որպեսզի ես ուղարկեմ իրեն այն էլ․ հասցեն, որով որ ես գրանցված ես որպես Administrator էջում։ Մի փոքր կասկածելուց հետո, այնուամենայնիվ, որոշեցի անել իր ասածը։

Մի քանի րոպեից նամակ ստացա Facebook-ից, որ ես հրավիրված եմ իմ էջը ավելացնելու անհայտ Facebook Business Manager-ում։ Կասկածեցի միանգամից և գրեցի տվյալ անձին։

Նա ասաց, որ դա վերջին քայլն է և մենք կսկսենք համագործակցել։ Դե, մինչ այդ պահը, ես գիտեի, որ մինչ քո ձեռքով Facebook-ի կարգավորումներից այլ մարդու չես ավելացնում որպես Administrator, ոչ ոք չի կարող հենց այնպես Administrator-ի դեր ստանձնել էջում։

Եվ դա եղավ իմ ամենամեծ սխալը։ Ես իմ էջն ավելացրեցի անհայտ Business Manager-ում, առանց ուսումնասիրելու հավանական հետևանքները և 1 րոպե հետո էլ․ հասցեիս ստացա հաղորդագրություն, որ հեռացված եմ էջից հետևյալ բովանդակությամբ․

1 րոպե անց էլ էջը ուղղակի գոյություն չուներ․․․

4․ Մի խառնվեք իրար և սովորեք սթափ որոշումներ կայացնել

Այն պահին, որ ստացա իմ հեռացման հաղորդագրությունը, միանգամից screenshot արեցի իմ հաղորդագրությունները տվյալ անձի հետ և ինձ մոտ առանձին պահեցի նրա Facebook-ի հաշվի հղումը։

Ինչքան էլ որ ինձ համար շատ ծանր պահ էր, քանի որ 5 տարի ամեն օր հետևում ես քո էջին, նրան դարձնում ես քո կյանքի անբաժան մասնիկը և մի անուշադիր սխալի պատճառով կորցնում նրան, որոշեցի սթափվել ու արագ լուծումներ փնտրել։

Սա շատ կարևոր վարվելակերպ է ցանկացած հարցի դեպքում։ Նախ պետք է արագ հասկանալ խնդիրը ու լուծումների մասին մտածել։

5․ Դիմեք Facebook-ի Օնլայն Support թիմին

Ի զարմանս ինձ, լուծումներ փնտրելու ժամանակ, իմացա, որ Facebook-ը ունի support թիմ, որը ՀՀ ժամանակով աշխատում է 11:00-ից 19։00-ն։

Այն հասանելի է այս հղմամբ։ Կապվելու համար անհրաժեշտ է ընտրել այն կատեգորիան, որին ձեր հարցը պատկանում է իջնել ներքևի հատված և սեղմել Still Need Help սեկցիայի Get Started կոճակի վրա․

Այնւոհետև անհրաժեշտ է սեղմել բացված էջի ստորին հատվածում գտնվող “Chat with a representative” կոճակի վրա։

Այդ քայլից հետո արդեն կհայտվնեք Facebook-ի Messenger-ում, որտեղ նշված րոպեներից ձեզ կմիանա support-ի թիմի անդամներից մեկը։ Անհրաժեշտ է ներկայացնել խնդիրը և հասկանալ թե ի՞նչ լուծումներ կան։

Որոշեցի միանգամից դիմել նրանց։ Պատմեցի թե ինչ է եղել և ստացա պատասխան, որ դեպքը “հաքերության” հետ կապ չունի և այն ինչ եղել է, արվել է միմիայն իմ կամքով։

Իրականում նրանք ճիշտ էին ասում։ Այսինքն ես իմ ձեռքով էջն ավելացրել էի այլ Facebook-ի business manager-ում, որը տալիս է նրանց հնարավորություն լինելու Administrator իմ էջում։ Եվ խնդիրն այստեղ իմ ինֆորմացիային չտիրապետելն էր։

Եվ հարցիս, թե ի՞նչ կարող ենք անել, որպեսզի վերականգնեմ իմ դերը էջում, ասացին, որ պետք է ուղարկեն մի հարցաշար, որտեղ ես պետք է նկարագրեմ, թե ի՞նչ հարցով եմ դիմում, ներկայացնեմ անձը հաստատող փաստաթղթի լուսանկար և ապացուցեմ նրանց, որ էջը իրոք պատկանում է ինձ։

Եվ ամենազարմանալի նորությունն այստեղ ինձ համար այն էր, որ այդ ամեն պետք է պարտադիր կերպով հաստատված լիներ ՀՀ նոտարի կողմից։

Հավաքելով անհրաժեշտ ինֆորմացիան, դիմեցի նոտարական գրասենյակ։ Մի քանի օր համապատասխան թղթաբանական աշխատանքներով զբաղվելուց հետո, հավաքեցի այն բոլոր անհրաժեշտ նյութերը, որ ինձանից պահանջվել էին Facebook-ի կողմից։

Իրենց ներկայացնելուց հետո, մոտ մեկ ամիս անց ես վերականգնեցի իմ դերը էջում և էլ երբեք իմ կյանքում չեմ վստահի,ինչքան էլ գայթակղիչ առաջարկ ստանամ։

Հուսով եմ իմ սեփական փորձը և խորհուրդները ինչ-որ չափով օգտակար կլինեն ու այնպես կանեն, որ հաքերների զոհը երբեք չդառնաք :)

Հաքերներից պաշտպանվելու համար անպայման հետևեք Սամվել Մարտիրոսյանի բլոգին։ Շատ օգտակար ու հետաքրքիր ինֆո կգտենք։

Ինձ կարող ես հետևել նաև Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում և Linkedin-ում։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

--

--