Սովորիր թվային մարքեթինգ դասընթացների միջոցով

ՀՀ-ում թվային մարքեթինգ սովորելու երկու տարբերակ կա։

Առաջինը ինքնակրթությամբ՝ օնլայն կուրսերի կամ վիդեո դասընթացների միջոցով գիտելիք ստանալն է, որի մասին անդրադարձել եմ իմ նախորդ նյութերից մեկում. 47 Օնլայն և Անվճար Ռեսուրսներ Թվային Մարքեթինգ Սովորելու Համար։

Երկրորդ տարբերակը դասընթացների մասնակցելն է։ Բնականաբար այդ դասընթացները վճարովի են և ի տարբերություն անվճար դասընթացների, տեսական գիտելիքների հետ մեկտեղ կարող եք ստանալ միաժամանակ պրակտիկ փորձառություն։

Այսօր ձեզ կներկայացնեմ այն ընկերությունները, որոնք կազմակերպում են մարքեթինգային դասընթացներ ՀՀ-ում։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

1. Smartology Digital Marketing Academy

Ընկերությունը կազմակերպում է թվային մարքեթինգի դասընթացներ սկսնակների և արդեն իսկ մասնագետների համար։ Այն նաև առաջարկում է տարբեր մարքեթինգային ծառայություններ ընկերությունների համար։

Ուսուցանվող ուղղվածություններն են .

  • Թվային մարքեթինգ,
  • Թիրախային լսարանի բացահայտում և վերլուծում,
  • Առաջխաղացումը սոց․ ցանցերում,
  • Գովազդը սոց․ ցանցերում,
  • E-mail մարքեթինգ,
  • Mobile Messenger մարքեթինգ, չատբորի պատրաստում և այլն։

Ավելին իմանալու համար այցելեք ընկերության կայք։

2. DMS — Digital Marketing Services

Ընկերությունը առաջարկում է դասընթացներ և կրթական ծրագրեր, որոնց օգնությամբ դուք կգնահատեք թվային մարքեթինգի առավելությունները և կհասնեք մեծ հաջողությունների՝ գրանցելով նոր վաճառքներ և առաջընաց:

Ուսուցանվող ուղղվածություններն են .

  • Մարքեթինգ և հանրության հետ կապեր թվային հեղաշրջումից առաջ և հետո,
  • Անմիջական կապ հաճախորդների հետ. սոց. ցանցեր,
  • Անմիջական կապ հաճախորդների հետ. բլոգ,
  • Թվային մարքեթինգի և հանրության հետ կապերի պլանավորում,
  • Մարքեթինգ բջջային սարքավորումների միջոցով,
  • Բովանդակություն,
  • Նորություններ համացանցում,
  • Մարքեթինգ որոնողական համակարգերի միջոցով:

Ավելին իմանալու համար այցելեք ընկերության կայք։

3. Targeting

Ընկերությունը կազմակերպում է ինչպես բաց և անվճար դասեր ու վեբինարներ, այնպես էլ վճարովի դասընթացներ, որոնց ավարտին տրվում է հավաստագիր, իսկ լավագույն ուսանողները հնարավորություն են ունենում պրակտիկա ձեռքբերել մեզ մոտ կամ գործընկեր կազմակերպություններում։

Ուսուցանվող ուղղվածություններն են .

  • Անհատական և խմբային SEO Դասընթացներ,
  • Անհատական և խմբային SMM Դասընթացներ։

Ավելին իմանալու համար այցելեք ընկերության կայք։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

4. Skillrocks

Ընկերությունը անցկացնում է մասնագիտական դասընթացներ ամենատարբեր մասնագիտություններ ձեռք բերելու և այդ ոլորտներում հմտությունները զարգացնելու համար։ Նրա առաքելությունն է Հայաստանում ստեղծել այլընտրանքային կրթության համար լավագույն պայմանները և բարելավել կյանքի որակը։

Ուսուցանվող ուղղվածություններն են .

  • Նախագծերի կառավարում,
  • Աշխատանքի արդյունավետ կազմակերպում,
  • Մարդկային ռեսուրսների կառավարում,
  • Մարքեթինգային հաղորդակցություն,
  • Սոցցաների մարքեթինգ։

Ավելին իմանալու համար այցելեք ընկերության կայք։

5. Quick Start

Ընկերությունը անցկացնում է դասընթացներ (նաև Գյումրիում)այն երիտասարդների համար, ովքեր աշխատանք են փնտրում, ցանկանում են վերապատրաստվել կամ նեղ մասնագիտացում ստանալ: Նախագիծը կապող օղակ է հանդիսանում աշխատաշուկայի և գործատուների միջև:

Ուսուցանվող ուղղվածություններն են .

  • Թվային մարքեթինգ,
  • Սոց ցանցերի մարքեթինգ,
  • Միջոցառումների պլանավորում,
  • Մարդկային ռեսուրսների կառավարում։

Ավելին իմանալու համար այցելեք ընկերության կայք։

6. Slice Consulting

Ընկերությունն անցկացնում է դասընթացներ, որոնք նախատեսված են մարքեթինգի մասնագետների, մարքեթինգ ու PR մենեջերների, սթարթ ափ և մանր, միջին բիզնեսի հիմնադիրների և ղեկավարների համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր ունեն գիտելիքներ մարքեթինգի, PR-ի, տնտեսագիտության կամ IT-ի ոլորտում և ցանկանում են խորանալ թվային մարքեթինգի բնագավառում:

Ուսուցանվող ուղղվածություններն են .

  • Թվային բրենդինգ և Positioning,
  • Վեբ կայքեր և SEO,
  • Փնտրողական համակարգի մարքեթինգ,
  • Սոցիալական Մեդիա Մարքեթինգ,
  • Թվային գովազդ,
  • Email մարքեթինգ,
  • Բջջային մարքեթինգ,
  • Վերլուծություններ Digital Marketing-ում,
  • Էլ առևտուր/e-commerce։

Ավելին իմանալու համար այցելեք ընկերության կայք։

Թվային մարքեթինգ սովորելու ո ՞ր տարբերակն է քեզ համար ավելի հարմար։

Թող մեկնաբանություն ստորև և չմոռանաս կիսվել նյութով ընկերներիդ հետ :)

Ինձ կարող ես հետևել նաև Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում և Linkedin-ում։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

--

--