8 արդյունավետ միջոց հղումներ կառուցելու համար | SEO

Աղբյուր՝ http://bit.ly/2SgZEsI

Google-ի վարկանիշային ալգորիթմները ամեն օր դառնում են ավելի խելացի՝ ստիպելով մեզ ավելի խելամիտ լուծումներ փնտրել հղումներ կառուցելու հարցում։

Ո՞ր ռազմավարությունները կարող ենք կիրառել որոնողական համակարգերի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալու և որակյալ հղումներ կառուցելու համար։

Չնայած նրան, որ ես այս հոդվածում չեմ պատրաստվում հեծածնիվ հայտնագործել, այնուամենայնիվ, կխոսեմ հղումներ կառուցելու 9 արդյունավետ ճանապարհների մասին։ Սկսե՞մ։

Սկսեցի :)

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

  1. Հյուրային նյութերը դեռ ակտուալ են։

Նախ, նշեմ, որ հյուրային են կոչվում այն նյութերը (guest posts), որոնք հրապարակվում են այլ կայքերում՝ ձեր կայի SEO դիրքերը ամրապնդելու և նոր այցելություններ ներգրավվելու նպատակով։

Չար լեզուներն ասում են, որ այս տարբերակն արդեն կորցրել է իր ակտուալությունը և այլևս արդյունավետ ճանապարհ չէ՝ հղումներ կառուցելու համար։

Եկեք այսպես անենք․ հաջորդիվ ես կներկայացնեմ նման մտածելակերպ ունեցող մասնագետների տեսակները․

  • Մասնագետներ, ովքեր նույն հաղորդագրությունը copy և paste անելով ուղարկում են հարյուրավոր թիրախների՝ առանց փոփոխելու տարրական էլեմենտները,
  • Մասնագետներ, ովքեր ուղարկում են անորակ հոդվածներ և ստանում մերժում խմբագիրների կողմից,
  • Մասնագետներ, ովքեր մտածում են միայն իրենց հղումը ստանալու մասին և կարելի է ասել՝ թքած ունեն հարաբերություններ ստեղծելու մասին ․․․

Ես կարող եմ շարունակել այս ցանկը բայց դա այժմ այդքան էլ կարևոր չէ։

Դրա փոխարեն, ես կփորձեմ ներկայացնել այն քայլերը, որոնք կօգնեն ձեզ հյուրային գրառումների ռազմավարությունը մաքսիմալ արդյունավետ կիրառել։

Քայլերի հաջորդականությունը բավականին պարզ է, բայց մինչ սկսելը, եկեք հստակ արձանագրենք հետևյալը․ մենք չենք պատրաստվում ստեղծել հղումներ, բայց պատրաստվում ենք ստեղծել հարաբերություններ։

Ո՞ր հարցն է ըստ ձեզ ամենաշատը անհանգստացնում ինչ որ կայքի տիրոջը։ Իհարկե, ճիշտ եք․ կայքում տեղադրվող բովանդակության որակը։

Ուրեմն, առաջին բանը, որ պետք է անենք՝ որակյալ ռեսուրս գտնելն է, որի միջոցով կստեղծենք որակյալ բովանդակություն։ Իմ կարծիքով մենք ունենք ընդամենը երեք տարբերակ․

  • Կարող եք աշխատանքի ընդունել հմուտ մասնագետի ձեր թիմում,
  • Վարձակալել ֆրիլանսերի,
  • Ինքներդ գրեք այն։

Երբ լուծեք այս դժվար, բայց լուծելի թվացող խնդիրը, անհրաժեշտ է հասկանալ, թե հաջորդ քայլով ինչպե՞ս պետք է գտնել կայքեր՝ հյուրային նյութերը տեղադրելու համար։

Feedly-ն օնլայն գործիք է, որտեղ կարող եք գտնել շատ կայքեր, որոնք ունեն բլոգ․ ուղղակի անհրաժեշտ է ընտրել անհրաժեշտ բնագավառը։

Ես, իմ Feedly-ի hաշվում առանձնացրել եմ շուրջ 100 մարքեթինգային բլոգ, որը նշանակում է, որ, եթե ինձ մի օր անհրաժեշտ լինի մարքեթինգային թեմայով հյուրային նյութ գրել, ես արդեն աչքի տակ կունենամ 100 թիրախ ում կարող եմ դիմել։

Բացի նրանից, որ կարող ենք ընտրել բնագավառը տարբեր բլոգեր հայտնաբերելու համար, կայքում հնարավորություն կա նաև գտնել կայքեր՝ որոնելով բնագավառի բանալի բառերը։ Օրինակ՝ “SEO”, “content marketing”, “SMM” և այլն։

Մեկ այլ հնարավորություն՝ թիրախային կայքեր գտնելու համար, մեզ տալիս է SEMrush SEO գործիքը։

Ենթադրենք, անհրաժեշտ է գտնել բլոգեր, որոնք ունեն SEO ուղղվածություն և մենք գիտենք, որ moz.com-ը բավականին հայտնի է նմանատիպ կայքերի շարքերում։ Անհրաժեշտ է ավելացնել տվյալ կայքի հղումը SEMrush-ի Competitor Analyzing գործիքի մեջ, որը ցույց կտա այդ կայքի օրգանական մրցակիցներին։

Թույն է! Երբ արդեն գիտենք, թե ինչպե՞ս գտնել թիրախներին, ժամանակն է պարզել, թե ինչպես կարելի է հավաքել նրանց մի տեղում՝ մինչ կապի դուրս գալը։

Google Spreadsheets-ը հիանալի տարբերակ է սկսելու համար, և ես ձեզ համար պատրաստել եմ մի ֆայլ, որը ուղղակի կարող եք կրկնօրինակել և օգտագործել։

Եթե այդ ֆայլում լրացնեք նշված դաշտերը ձեր թիրախի և գործընթացի մասին, ապա ամեն ինչ կլինի ձեր վերահսկողության տակ։

Առանց հետևման մոդելի աշխատելը (այն է ոչ մի տեղ չգրանցել թիրախների մասին ինֆորմացիան և ընթացքը) այդքան էլ լավ գաղափար չէ, որովհետև հիշելը, թե ամեն թիրախի հետ ինչ խոսակցություն եք ունեցել, գրեթե անհնար է։

Թիրախներին ֆայլի մեջ հավաքելուց հետո, ժամանակն է դիմել նրանց իմեյլի կամ Linkedin-ի միջոցով։

Եթե Google-ում որոնենք “guest posting outreach template”, ապա կարող ենք մեյլերի սցենարների հարյուրավոր օրինակներ գտնել, որտեղ նշվում է որ վերջիններս 100%-անոց դրական պատախան են ապահովելու ձեր դիմումներին։ Ուզում ե՞ք իմանալ ճշմարտությունը։

Չկա իդեալական սցենար, որը copy paste անելով դուք կկարողանաք գրավել թիրախի սիրտը և համագործակցություն սկսել վերջինիս հետ։

Նախ, անհրաժեշտ է ստուգել, արդյոք կայքը ունի “Write for us”, “Apply for becoming a Contributor” կամ նմանատիպ անվանումով էջ։ Եթե գտնեք նման էջ, ապա արդեն անհրաժեշտ է շարժվել հենց այդտեղ գրված կանոններով։ Հակառակ դեպքում անհրաժեշտ է կայքում փնտրել և գտնել նրանց էլ․ հացեն։

Երբ ձեր թիրախը բաց անի ձեր կողմից ուղարկված մեյլը, նա պետք է ունենա զգացողություն, որ դուք իրոք ժամանակ եք ծախսել իր կայքը ուսումնասիրելու համար և անհատական մոտեցում եք ցուցաբերել։

Իսկ ինչպե՞ս ցուցաբերել անհատական մոտեցում մեյլի միջոցով։

Մեյլի հենց առաջին նախդասության մեջ ներառեք այդ մարդու անունը, իսկ երկրորդում արդեն կարծիք արտահայտեք իր կայքում հրապարակված վերջին նյութերից մեկի մասին։ Կարծիքը չպետք է արհեստական բնույթ ունենա։ Հավատացեք, ինչքան մեծ լինի անհատական մոտեցման տոկոսային ցուցանիշը ձեր մեյլի մեջ, այնքան մեծ կլինի դրական պատասխան ստանալու հավանականությունը։

Եվ իհարկե, չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել։

Այդ պարբերությունից հետո արդեն անհրաժեշտ է ասել, որ մենք ցանկանում ենք իրենց կայքի համար հյուրային նյութ գրել։ Առաջարկեք միանգամից մի քանի նյութի թեմա, որոնք ամբողջովին համապատասխանում են կայքի թեմատիկային։ Այսինքն, անհրաժեշտ է ուսումնասիրել կայքը՝ հասկանալու համար, թե որ թեմաներն ամենաշատը կսազեն կայքին։

Նաև, եթե արդեն հրապարակել եք նյութեր այլ կայքերում, դրանք նույնպես կցեք ձեր մեյլին․ այն միայն կավելացնի վստահությունը ձեր հանդեպ և կմեծացնի դրական պատասխան ստանալու հավանականությունը։

Կրկնեք այդ գործընթացն այնքան, մինչ կհասնեք ձեր կողմից սահմանված նպատակին։

Հյուրային գրառումները դեռ ակտուալ են և կլինեն բավականին երկար ժամանակ, ուղղակի անհրաժեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել հաջողության հասնելու համար։

2. Ստուգեք մրցակիցների հղումները.

Երբ ստեղծում եք հղումներ ձեր կայքի համար, մրցակիցները հաստատ տանը նստած սերիալ չեն նայում։ Եվ դուք կարող եք լրտեսել նրանց օգտագործելով հենց իրենց թիրախները։

Ahrefs-ի Backlink Analyzer-ը հրաշալի գործիք է՝ մրցակիցների հղումներն ուսումնասիրելու համար։

Ընդամենը հարկավոր է տեղադրել մրցակցի կայքի դոմենը Ahrefs-ում և ստուգել նրանց հղումները։

Այդ հատվածում կարող եք տեսնել այն բոլոր հղումները, որ ձեր մրցակիցը ստեղծել է և շարունակում է ստեղծել։

Այս հղումները հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է հավաքել կայքերը Google Spreadsheet-ի մեջ։

Այս ճանապարհով հղումներ կառուցելը հեշտ չէ և պահանջում է ավելի անհատական մոտեցում, քան նախորդ ճանապարհով շարժվելիս։

Դուք չեք կարող ինչ-որ մեկին մեյլ ուղարկել, ասելով՝ «Գիտես ինչ կա, ես տեսել եմ որ դու հղում ես տվել իմ մրցակիցներից մեկին։ Կարո՞ղ եմ քեզ խնդրել իմ կայքին նույնպես տաս այդ հղումը»։ Այդ ժամանակներն վաղուց անցել են և կայքի խմբագիրը ուղղակի չի պատասխանի նմանատիպ մեյլերին, կամ առանց մեյլի բովանդակությունը ստուգելու կջնջի այն։

Ուղղակի անհրաժեշտ է ինչ-որ բան տալ դիմացինին՝ մինչ նրանից մեկ այլ բան սպասելը։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

Եվ, քանի որ միանգամից չենք կարող կապվել նրանց հետ և դեպի մեր կայք հղում խնդրել, անհրաժեշտ է նախ ստեղծել հարաբերություն անձի հետ` տալով ինչ-որ օգտակար բան, որը կարող է լինել, օրինակ, ձեր կարծիքը վերջինիս նյութի վերաբերյալ։

Եկեք մի քանի տարբերակներ դիտարկենք, երբ դուք կարող եք դիմացինին արժեքավոր ինչ-որ բան տալ։

  • Դուք տեսնում եք որ այդ կայքում ինչ որ բան լավ չի աշխատում։
  • Դուք հայտնաբերում եք կոտրված հղումներ նրանց կայքում։
  • Դուք ստուգում եք նրանց կայքը մոբայլ սարքավորման վրա և նկատում, որ կայքի վրա որոշ էլեմենտների դիրքը խառնված է (responsive չէ):
  • Դուք ստուգում եք նրանց սոցցանցերի ընդհանուր գործունեությունը և կարծիք հայտնում, թե ինչպե՞ս կարող են լավացնել իրենց աշխատանքը։

Ես կարծքում եմ, որ հասկացաք, թե խոսքն ինչի մասին է գնում։ Դիմացինին անհրաժեշտ է տալ ինչ-որ արժեքավոր բան՝ մինչ վերջինից այլ բան պահանջելը։

3. Վերականգնեք կորցրած հղումները

Մեր կյանքում ոչինիչ անվերջ չէ՝ այդ թվում մեր կայքին տրված հղումները։

Ձեր կայքի կորցրած / հեռացված հղումները հայտնաբերելը և քայլեր ձեռնարկելը լավ սովորություն է։ Եվ հիմա կպարզենք, թե ինչպե՞ս է տեղի ունենում այդ գործընթացը։

Ahrefs-ի հղումներ ստուգող գործիքը մեզ շատ է օգնում այս հարցում։

Հարկավոր է ավելացնել դոմենը հղման դաշտում և ձախ հատվածից ընտրել Lost բաժինը։

Ահա այստեղ կարող եք տեսել թե քանի հղում է կորցրել այդ կայքը տրված ժամանակահատվածում։

Եվ այս պահին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու՞ է տվյալ կայքը հեռացրել ձեր հղումը։

Սրանք են հիմնական 3 պատճառները․

  • Հոդվածը կամ վեբ էջը, որտեղ ձեր հղումը տեղադրված էր, հեռացվել է կամ փոփոխվել է նրա հղումը (url-ը),
  • Կայքի խմբագիրը գտել է որ ձեր հղումը չի համապատսխանում կայքին և հեռացրել է այն,
  • Դուք վճարել էիք այդ հղման համար և խմբագիրը ինչ-ինչ պատճառներով հեռացրել է այն։

Այլ պատճառներ նույնպես կարող են լինել, օրինակ, դոմենի օգտագործման ժամկետն է լրացել կամ կայքը փոխել է իր ուղղվածությունը։ Անհրաժեշտ է ուսումնասիրել ձեր հղումի հեռացման պատճառը և քայլեր ձեռնարկել այն վերականգնելու համար։

4. Փնտրել մրցակիցների կոտրված հղումները.

Կոտրված հղումների օգնությամբ հղումներ կառուցելը հրաշալի ռազմավարություն է, բայց ժամանակ առ ժամանակ մարքեթինգ մասնագետները թերագնահատում են այն։ Ես չեմ խոսում մի քանի տարի առաջ տարածված կոտրված հղումների օգնության հղումներ պատրաստելու մասին, երբ կարող էինք ուղղակի կապվել տվյալ կայքի խմբագրի հետ և խնդրել, որպեսզի նա տեղադրի մեր հղումը՝ կոտրվածի փոխարեն։

Ժամանակները փոխվել են և սպամ մեյլերի քանակը կտրուկ շատացել է։ Դա նշանակում է, որ այն շատ վատ տարբերակ է արդյունքների հասնելու համար և անհրաժեշտ է այլ մոտեցում ցուցաբերել։

Նախ, եկեք առանձացնենք մեր մրակիցներին Google Spreadsheets-ի մեջ՝ ամեն ինչ համակարգված անելու համար։

Հետո, եկեք սահմանենք, թե ի՞նչ ինֆորմացիա է պետք ունենալ մեր թիրախի մասին՝ մինչ կապ հաստատելը։

Մեզ անհրաժեշտ է՝

  • Կոտրված հղումը,
  • Թիրախի իմեյլը կամ Linkedin-ի հաշիվը՝ կապ հաստատելու համար,
  • Մեկնաբանության դաշտ՝ գործընթացի մասին գրելու համար,
  • Կարգավիճակ՝ առանձնացնելու համար հաջողված և մերժված համագործակցությունները։

Ընտիր է! Հիմա, եկեք բացենք Ahrefs-ի broken link ստուգող գործիքը, տեղադրենք մեր մրցակցի հղումը և ներկայացված կոտրված էջերի հղումներն ավելացնենք մեր ֆայլի մեջ։

Դրանից հետո մոր ֆայլը կունենա մոտավորապես այս տեսքը․

Շատ լավ։ Մինչ կապ հաստատելը, եկեք կրկնենք ոսկե կանոնը։ Մինչ դիմացինից ինչ-որ բան պահանջելը՝ անհրաժեշտ է նախ նրանց տալ արժեքավոր բան։ Այս կանոնը հիշելով սկսեք կառուցել հղումներ՝ օգտվելով ձեր մրցակիցների սխալներից։

5. Կապի մեջ եղեք ձեր բոլոր նախորդ թիրախների հետ.

Կապի մեջ լինելը անցյալում համագործակցություն ունեցած անձանց հետ, կարող է օգնել ձեզ ավելի հեշտորեն կառուցել նոր հղումներ՝ երբ ունենաք նոր բովանդակություն։

Անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ կապվել նրանց հետո մեյլով և ուղղակի իմանալ թե ինչպե՞ս է նա, ի՞նչ նորություններ կան իրենց ընկերությունում։

Արհեստականությունը ընդհանրապես չի խրախուսվում այս պարագայում․ արեք ամեն բան բնական ճանապարհով, որոհվետև մենք հղումների փոխարեն ստեղծում ենք հարաբերություններ։ Եվ այդ հարաբերություններ թարմ պահելը միշտ լավ գաղափար է, որովհետև չգիտենք, թե մեր նախորդ թիրախներից ինչ-որ մեկը երբ կարող է պետք գալ մեզ՝ հետագա մարքեթինգային արշավներում։

Այս գաղափարը ավելի պրակտիկ դարձնելու համար կարող եք անել հետևյալը։

Բնականաբար, ինչ-որ մի տեղ պահում եք ձեր թիրախների մասին ինֆորմացիա, ում հետ ինչ-որ պահի կապի մեջ եք եղել։ Եթե չեք անում այդպես, ապա խորհուրդ եմ տալիս այսօրվանից պահպանել տվյալները վերջիններիս մասին։

Մինիմալ ինֆորմացիանմ, որ անհրաժեշտ է պահել, նրանց մեյլն է և կարճ մեկնաբանություն տեղի ունեցած համագործակցության մասին։

Ամսական մեկ անգամ կարող եք խոսել նրանց հետ և մեյլային բարև ուղարկել նրանց։ Եվ ցանկալի է, որ այս առաջադրանքը կատարեք ամիսը մեկ անգամ։

6. Հաճախակի ստուգեք HARO-ն նոր թիրախներ հայտնաբերելու համար

HARO-ն (help a reporter out) մի պլատֆորմ է, որը լրագնողների համար ինֆորմացիայի աղբյուր՝ իրենց ապագա նյութերը և պատմությունները ստեղծելու համար։

Բիզնեսի սեփականատերերը կամ մարքեթինգի մասնագետներն էլ իրենց հերթին կարող են պաասխանել լրագրողների հարցերին և ունենալ ակնարկներ տարբեր մեդիա կայքերում (միաժամանակ ստեղծելով բարձր որակի հղումներ իրենց կայքի համար):

Եվ այս ամենը շատ պարզ է աշխատում ու հարկավոր է՝

  • Գրանցվել կայքում,
  • Ստուգել ձեր մեյլը նոր հայտերի համար,
  • Դիմել լրագրողին։

Գրանցումից և ձեր հետաքրքրությունները լրացնելուց հետո, ինչպիսիք են՝ “Բիզնես”, “Մարքեթինգ”, “Բժշկություն” և այլն, դուք արդեն ամեն օր կստանաք մեյլեր՝ տվյալ հետաքրքրությունների շրջանակներում նյութեր պատրաստող լրագրողների հարցերով։

Բոլոր հայտերը ունեն որոշակի պահանջներ, ինչպիսիք են բառերի քանակը և պատասխանի ոճը։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

Համոզվեք, որ ձեր պատասխանը համապատասխանում է նշված պահանջներին, քանի որ հակառակ դեպքում այն չի դիտարկվի տվյալ լրագրողի կամ բլոգերի կողմից։

Պատկերացրեք, որ New York Times-ը հարց է տեղադրել HARO-ում և մի քանի հարյուր պատասխան ստացել տարբեր մարդկանց կողմից։ Քանի որ ընտրելու լայն հնարավորություն ունի, նշանակում է, որ վերջինս միանգամից կհեռացնի պահանջներին չհամապատասխանող պատասխանները և կանցնի առաջ։ Նման հնարավորությունը չի կարելի բաց թողնել և պետք է լինել մաքսիմալ ուշադիր։

7․ Պատրաստեք մասնագիտական զեկույցներ

Երբ պատրաստում ենք մասնագիտական զեկույցներ կամ իրական հիմքերի վրա աշխատություններ (case stury), ապա պետք է մաքսիմալ դետալային և պարզ ներկայացնել այն ամենը, ինչի մասին որ գրում ենք։

Մի կարծեք, թե սա հղումներ կառուցելու հերթական ճանապարհն է, որովհետև դա այդպես չէ։ Բայց վստահ եղեք, որ եթե ստեղծեք արժեքավոր բովանդակություն և այնպես անեք, որ այլ մարդիկ իմանան վերջինիս տեղը, ապա նրանք հաստատ կներառեն ձեր հղումը իրենց բլոգերում կամ կայքերում։

Օրինակ, 2018թ․-ին, մենք, Renderforest-ում կատարեցինք մեծ հարցում մոտ 1000 վիդեո ստեղծող անձանց հետ՝ պարզելու համար վիդեո մարքեթինգի կիրառելությունը նրանց մոտ։

Հետո ստեղծեցինք գեղեցիկ ինֆոգրաֆիկա և հրապարակեցինք մեր բլոգում։

Անհատական ոչ մի բլոգի հետ չենք կապվել այն տարածելու համար, բայց գիտեինք, որ այն կարող է մեծ տարածում գտնել և ունենալ հղումներ որակյալ կայքերից, որովհետև՝

  • Բովանդակությունը օրիգինալ էր,
  • Այն ներկայացված էր գեղեցիկ պատրաստված ինֆոգրաֆիկայի տեսքով,
  • Հարմարեցված էր SEO-ի պահանջներին։

Socialmediatoday-ը, որը համարվում է սոցցանցերի մարքեթինգի մասին գրող ամենահայտնի բլոգերից մեկը, հրապարակեց մեր ինֆոգրաֆիկան իր կայքում՝ հղում տալով օրգինալ բովանդակությանը, այսինքն, մեր կայքին։

Արդյունքում մենք ունեցանք անվճար հղում 81 DA և 1․2 միլիոն ամսական այցելություն ունցող կայքից։

Որպես ամփոփում, մենք չենք հայտնագործել նոր հեծանիվ, այլ ուղղակի հրապարակել ենք որակյալ և գրավիչ բովանդակություն՝ հիմնված 1000 օգտատիրոջ կարծիքների վրա։

8․ Ուսումնասիրեք ձեր բրենդի օնլայն ակնարկները

Օգտագործելով օնլայն ակնկարկներ ստուգող ինչ-որ գործիք, դուք հեշտությամբ կարող եք հայտնաբերել ձեր բրենդի օնլայն ակնարկները և փոխարկեք դրանք իրական հղումների։

Սա աշխատող ճանապարհ է հղումներ կառուցելու համար, որովհետև ոչ բոլոր կայքերն են իրենց մոտ տեղադրում հղումներ, երբ ակնարկում են ձեր բրենդի մասին։

Ակնարկներին հետևելու համար կարող եք օգտագործել Ahrefs-ի ակնարկների գործիքը։ Ուղղակի հարկավոր է ավելացնել ձեր բանալի բառերը նշված էջում՝ սեղմելով + New alert կոճակի

Բացված popup-ում հարկավոր է լրացնել պահանջվող ինֆորմացիան․

  • որոնվող բանալի բառը՝ որպես ձեր բրենդի անվանում,
  • որտեղ եք ցանկանում, որ վերջինս երևա (բովանդակության մեջ, վերնագրում, կամ հղման մեջ),
  • ակնարկող կայքի լեզուն,
  • դոմենները, որոնցում ակնարկվելու պարագայում չեք ցանկանում ստանալ հաղորդագրություն,
  • մեյլ, որին ցանկանում եք ստանալ ակնարկի մասին հաղորդագրությունը,
  • ուղարկվող մեյլերի ուղարկման հաճախականությունը (օրական, շաբաթական)։

Նշված ինֆորմացիան ներմուծելուց հետո, Ahrefs-ն արդեն ավտոմատ կուղարկի ձեզ մեյլ, որտեղ նշված կլինի, թե որ կայքում է ակնարկվել ձեր բրենդը։

Սրանից հետո մնում է ուղղակի կապվել ակնարկած կայքերի հետ և խնդրել ավելացնել հղում ձեր բրենդին, որպեսզի նրանց այցելուները ավելի հեշտ կարողանան գտնել ձեր կայքը։

Ամփոփում

Որպես ամփոփում, նշեմ, որ հղումների կառուցումը գրեթե միշտ նման գործընթաց է իրենից պահանջում, ուղղակի մոտեցումներն են տարբեր լինում։

Միակ բանը որ պետք է միշտ հիշել այն է, որ պետք է դիմացինին արժեքավոր բան տալ և միայն հետո պահանջել։ Միայն դա կօգնի ձեզ կառուցել հուսալի և բարձր որակի հղումներ ձեր կայքի համար։

Ինձ կարող ես հետևել նաև Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում և Linkedin-ում։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

--

--