Boost արված գրառումնե՞ր, թե Ads Manager-ով միացված գովազդներ

Facebook-ում բիզնես էջ ունենալը դեռ բավական չէ զգալի արդյունք գրանցելու համար։ Դեռ մեկ տարի առաջ Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ բիզնես էջերի գրառումները ավելի քիչ մարդկանց հասանելի կլինի օրգանիկ կերպով։ Այս մեկ տարվա ընթացքում դրա ազդեցությունը զգացին շատ կազմակերպություններ, միևնույն ժամանակ աճեց նաև գովազդ տեղադրելու անհրաժեշտությունը։

Ահա այստեղ է, որ շատերը կանգնում են հետևյալ խնդրի առաջ՝ BOOST անել գառումը, թե օգտվել Ads Manager գործիքից։ Եկեք հասկանանք, թե որն է այս երկու գործիքների տարբերությունը։

BOOST կոճակը կարելի է տեսնել գրեթե բոլոր գրառումների ներքևի հատվածում։

Այս կոճակով գրառման գովազդումը հնարավորություն է տալիս հասնել 2 արդյունքի՝
- Ունենալ ավելի շատ Like-եր, մեկնաբանություններ և տարածումներ
- Կապվել և հաղորդակցության մեջ մտնել պոտենցիալ հաճախորդների հետ անձնական հաղորդագրությունների միջոցով։

Առաջինի պարագայում մենք կարող ենք ընտրել և ավելացնել առաջարկվող call-to-action կոճակներից որևէ մեկը, իսկ քանի որ երկրորդի պարագայում call-to-action կոճակն արդեն հայտնի է, մնում է ընտրել այն հարթակը, որի միջոցով ցանկանում եք կապվել Ձեր հաճախորդների հետ՝ Messenger կամ WhatsApp Business:

Հաջորդ քայլում կա հնարավորություն ընտրելու մեր թիրախը։ People you choose through targeting-ի պարագայում, կարելի է կատարել սեռային, տարիքային, գտնվելու վայրի և հետաքրքրությունների վրա հիմնված թիրախավորում։ Բացի այս տարբերակից առաջարկվում է նաև թիրախավորել այն մարդկանց, ովքեր հավանել են Ձեր էջը, ինչպես նաև թիրախավորել նրանց ընկերներին, որի դեպքում Դուք չեք կարող վստահ լինել, թե արդյոք նրանք էլ են հանդիսանում Ձեր թիրախը, թե ոչ։

Գովազդային հարթակներից հնարավորություն է տրվում գրառումը ցուցադրել հետևյալ վայրերում՝

Boost կոճակով գովազդ միացնելիս առաջարկվում է ֆիքսել ընդհանուր բյուջե՝ ընտրված օրերի համար։

Սրանք այն հիմնական կետերն են, որոնց առկայությունը պետք է ֆիքսել գովազդի այս եղանակի օգտագործման պարագայում։

Իսկ ի՞նչ հնարավորություն է մեզ տալիս Ads Manager-ը: Սկսենք այս հարթակում առկա գովազդի տեսակներից՝

Ինչպես կարելի է տեսնել, այստեղ առկա են 11 տեսակի գովազդներ, որոնք ամբողջովին կարող են համապատասխանել մարքեթինգային Ձեր նպատակներին։ Դրանց միջոցով կարելի է բարձրացնել Ձեր բրենդի ճանաչելիությունը, ապահովել մարդկանց հոսքը դեպի կայք, ավելացնել հավելվածի ներբեռնումների քանակը, բարձրացնել գրառումների ներգրավվածության մակարդակը, ավելացնել Ձեր կողմից տեղադրված տեսանյութի դիտումների քանակը, նամակների միջոցով կապ հաստատել Ձեր պոտենցիալ հաճախորդների հետ, ինչպես նաև մեծացնել կոնվերսիան։

Ads Manager-ի գլխավոր առավելությունը թիրախային լսարանի ստեղծման բազմապիսի հնարավորություններն են։

Custom Audience-ը հնարավորություն է տալիս թիրախավորել այն մարդկանց, ովքեր՝
- այցելել են Ձեր կայք կամ կայքի որևէ էջ,
- օգտագործել են Ձեր հավելվածը կամ կատարել որևէ գործողություն,
- դիտել են Ձեր կողմից ներբեռնված հոլովակը,
- ովքեր Ձեր կողմից տվյալների հավաքագրման գովազդի միջոցով բացել են հայտը կամ գրանցում են կատարել,
- առնչություն են ունեցել Ձեր Instagram բիզնես հաշվի հետ,
- որոշակի հետաքրքրություն են ունեցել Ձեր կողմից կազմակերպված միջոցառումներից երևէ մեկի նկատմամբ(Going, Interested),
- Հավանել, մեկնաբանել կամ որևէ այլ տեսակի առնչություն են ունեցել Ձեր էջի հետ և այլն։

Բացի վերը նշված թիրախավորման հնարավորություններից, Դուք կարող եք համակարգ վերբեռնել Ձեր ունեցած հեռախոսահամարների կամ էլեկտրոնային փոստի հասցեների բազան՝ ստեղծելով հատուկ թիրախային խումբ։

Բացի Custom Audience-ից կարող եք ստեղծել նաև Lookalike Audience: Իսկ ի՞նչ է դա իրենից ներկայացնում։ Այս գործիքի միջոցով Դուք կարող եք գովազդ ցուցադրել Ձեր կառավարած էջի հետևորդների նման վարքագիծ ունեցող մարդկանց։

Բացի այս ամենից Դուք կարող եք թիրախավորել մարդկանց՝ ըստ իրենց գործածած լեզվի:

Հաջորդ առավելությունը, որ գործում է Ads Manager-ում, դա այն է, որ կարող եք ընտրել, թե գովազդը երևա համակարգիչների էկրաններին, թե մոբայլ էկրաններին, կարելի է ընտրել նույնիսկ մոբայլ սարքերի օպերացիոն համակարգերը՝ iOS կամ Android։ Բացի այդ, այս պարագայում ավելի շատ են գովազդի ցուցադրման հարթակները՝

Ads Manager-ում բյուջեն կարող եք ֆիքսել կամ ամբողջ գովազդային ժամանակաշրջանի համար, կամ ամեն օրվա համար։ Բացի այդ, այստեղ Դուք կարող եք ընտրել, թե գովազդները կոնկրետ որ ժամին ցուցադրվեն՝

Սրանք գրառումը Boost անելու և Ads manager հարթակի միջոցով գովազդ տեղադրելու այն հիմնական տարբերություններն են, որոնք պետք է իմանալ Facebook-ում գովազդային արշավ պլանավորելիս, իսկ վերջում այս ամենը կարող ենք ամփոփել հետևյալ աղյուսակում՝

Իսկ Դուք ո՞ր տարբերակը կընտրեք: 😅

--

--