Facebook-ի հոլովակներ. ինչ է պետք իմանալ

Համաձայն Quintly-ի ուսումնասիրության Facebook-ի (native) հոլովակներով օգտատերերը միջինում 4.7 անգամ ավելի շատ են կիսվում քան Youtube-ի հոլովակներով: Սա ենթադրելի էր, քանի որ Facebook-ն իր հոլովակները մեկնարկելուց հետո փոքրացրեց Youtube-ի հոլովակների նկարների (thumbnail) չափսը, հետևաբար և փոքրացրեց օգտատերերի հոլովակի հղման վրա սեղմելու հավանականությունը: Նաև ներդրեց Facebook-ի հոլովակների ավտոմատ միանալու ֆունկցիան, որը օգտատերերի ուշադրությունը գրավելու հիանալի հնարավորություն է:

Աղբյուրը՝ Quintly

Ակնհայտ է դառնում, որ Facebook-ում անհրաժեշտ է օգտագործել իր (native) հոլովակները, ոչ թե Youtube-ի հղում դնել Facebook-ում: Facebook-ի հոլովակներն ունեն առանձնահատկություններ, որոնց հետևելով Ձեր հոլովակներն ավելի արդյունավետ կլինեն: Այժմ դիտարկենք այդ առանձնահատկությունները:

1. Կարճ հոլովակներ:

Հնարավորինս կարճ, բայց այնպես, որ բովանդակությունը չտուժի: Այսպես ասած՝ մարդավարի կարճ: 8–15 վայրկյան, կարելի է նաև մինչև 30 վայրկյան: Առանձին դեպքերում նաև ավելի երկար: Սակայն Facebook-ում խորհուրդ են տալիսպատրաստել մինչև 15 վայրկյանանոց հոլովակներ:

2. Ուշադրություն գրավել հենց սկզբում:

Մարքեթրներն ունեն 2–3 վայրկյան միայն, որպեսի օգտատիրոջ ուշադրությունը գրավեն: Հենց հոլովակի սկզբում է պարզ լինում օգտատերը կդիտի հոլովակը, թե ոչ: Հեշտ է ասել, իսկ ինչպե՞ս ապահովել.

  • Ամենահետաքրքիր, հիշվող կադրերը՝ սկզբում:
  • Ուժեղ, գրավիչ հաղորդագրությունները սկզբում: Օրինակ՝ Անվճար ստացե՜ք, Անվճար ներբեռնե՜ք կամ ինչպես ներքևի օրինակում՝ Շահե՜ք iPhone 8:
  • Առաջին կադրերի ֆոները լինեն կտրուկ տարբերվող վառ գույներ:

3. Հասկանալի լինի նաև ձայնն անջատած:

Facebook-ի հոլովակների 85%-ը դիտվում են ձայնն անջատած: Հոլովակը պատրաստելիս կենտրոնանալ անձայն դիտելու դեպքում, որ լինի արդյունավետ: Լավ, իսկ ինչպե՞ս.

  • Օգտագործել տեքստեր: Լավ կլինի ունենալ մի էկրան, մի հաղորդագրություն կոնցեպտը, այսինքն՝ մի screen-ի վրա լինի առավելագույնը 3 բառ: Տառերը լինեն թավ, մեծ շրիֆտով գրված:
  • Օգտագործել վիզուալներ հաղորդագրությունն օգտատիրոջը հասցնելու նպատակով:
  • Օգտագործել subtitle-ներ (caption):

4. Հաղորդագրությունը լինի պարզ:

Եթե նպատակը կոնվերսիան է, ապա տանի գործողության, AIDA կանոնինհամապատասխան: Սկզբում ուշադրություն գրավի, հետաքրքրություն և ցանկություն առաջացնի, իսկ վերջում տանի գործողության: Call-to-action լինի հոլովակի վերջում: Բովանդակությունից ելնելով դեպքերում կարելի է նաև մեջտեղում: Wistia-ն պնդում է, որ CTA-ն ավելի արդյունավետ է հոլովակի մեջտեղում: Ինձ համար կարևոր է, որ CTA-ը լինի ոչ ամենասկզբում և ոչ ամենավերջում, դրա արանքում երբ օգտատերն ամենահետաքրքրվածն է հոլովակով: Այստեղ կարևոր է հիշել, որ պետք է հոլովակը տանի միայն մի գործողության, որը որ կարծում եք ամենահետաքրքիրն է օգտատիրոջը: Մի քանի տարբերակ առաջարկելու պարագայում engagement-ի նվազման ռիսկ կարող է առաջանալ:

5. Պատրաստված լինի փոքր էկրանի համար:

Սմարթֆոնի, պլանշետի էկրանը շատ ավելի փոքր է հեռուստացույցի էկրանից, հետևաբար այստեղ պետք են մեծ շրիֆտով, թավ տեքստեր, մեծ պատկերներ, մեծ CTA և այլն: Գործողությունները պետք է կատարվեն արագ: Երբ հոլովակը թեսթավորում եք, անպայման նայեք փոքր չափսով, այնպես ինչպես դիտելու են ձեր օգտատերերը:

6. Չափսերը:

Facebook-ի օգտատերերի 75%-ն օգտագործում է մոբայլ սարքով: Քառակուսի և ուղղահայաց վիդեոների համեմատ, հորիզոնական վիդեոներն ունեն շատ ավելի փոքր տեսանելիության մակերես, այսինքն՝ հորիզոնական վիդեոյի դեպքում ունենում ենք գովազդային տարածքի կորուստ, հետևաբար և ավելի քիչ engagement: Ցանկալի է օգտագործել քառակուսի (1:1) կամ ուղղահայաց (4:5) հոլովակներ:

7. Համապատասխան վերնագիր, նկար (thumbnail):

Wochit-ը պարզել է, որ որոշակի վերանգրով հոլովակներն ավելի շատ են դիտվում, քան մյուսները: Նկարը պետք է լինի ուշադրություն գրավող, հետաքրքիր: Նաև պետք է համապատասխանի Facebook-ի 20% տեքստի կանոնին, եթե պատրաստվում եք գովազդ միացնել:

Աղբյուր՝ Wochit

Այսքանը: Դե ինչ, կիսվե՛ք Ձեր տեսակետով. ուրախ կլինեմ քննարկել:

--

--