QUORA-ն՝ որպես հզոր մարքեթինգային գործիք

Աղբյուր՝ mscorpmedia

Ձեզանից շատերը հավանաբար լսել են Quora-ի մասին, բայց ոչ բոլորն են պատկերացնում, որ այն կարող է դառնալ հիանալի մարքեթինգային գործիք՝ թիրախավորված այցելություններ ներգրավվելու և conversion-ը բարձրացնելու համար։

Ես, օգտագործելով Quora-ն կարողացել եմ ամեն շաբաթ հազարավոր այցելություններ ներգրավվել դեպի մեր կայք:

Այս պահին ամենաշատ դիտումներ ունեցող հեղինակներից մեկն եմ կայքում հետևյալ թեմաներում․ Videos, Video Production, Explainer Videos և այլն։

Դիտումների քանակը ներկա դրությամբ շուրջ 2.6 միլիոն է։

Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպե՞ս կարող ես արդյունավետ կերպով օգտագործել Quora-ն բիզնեսի զարգացման համար, շարունակիր կարդալ ։)

Այսօր խոսելու եմ հետևյալ թեմաների մասին․

  1. Ինչպե՞ս ստեղծել հաշիվ Quora-ում,
  2. Ինչպե՞ս գտնել մեր բիզնեսին համապատասխան հարցեր,
  3. Ինչպե՞ս գրել օգտակար և հետևելի պատասխաններ՝ առանց արգելափակվելու Quora-ի թիմի կողմից,
  4. Ինչպե՞ս կարող է Ahrefs-ը օգնել՝ Google-ում բարձր դիրքեր գրավող հարցեր գտնելու հարցում,
  5. Մարքեթինգի ոսկե կանոնը․ տեստավորել, տեստավորել և տեստավորել։

Դե, գնացինք!

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

Ի՞նչ է Quora-ն

Quora-ն հարց-պատասխանների մի օնլայն մի հարթակ է, որտեղ ցանկացած անձ կարող է գրանցվել և տալ իրեն հետաքրքրող հարցը։

Այն շատ պարզ է աշխատում։ Եթե ունեք հարց և չեք կարողանում գտնել դրա պատասխանը, կարող եք մտնել Quora, հարցնել այնտեղի մեծ համայնքին (կայքն ունի շուրջ 674 միլիոն ամսական այցելություն) և Ձեր հարցը տեսանելի կլինի հազարավոր մարդկանց առջև, ովքեր գրանցված են կայքում այլ մարդկանց հարցերին պատասխանելու համար։

Ինչպե՞ս ստեղծել հաշիվ Quora-ում

Եթե արդեն գրանցված եք Quora-ում, ապա ուղղակի անցեք այս պարբերության վրայով։ Ովքեր դեռ նոր են ծանոթանում Quora-ին, եկեք միասին գրանցենք հաշիվ։

Կայքում գրանցվելու համար 3 տարբերակ կա․ Facebook, Google+ կամ էլ․ հասցե։

Գրանցվելուց հետո անհրաժեշտ է լրացնել ձեր մասին ինֆորմացիա, աշխատանքի վայրը և ձեր մասնագիտական իմացությունը։

Ձեր մասին ինֆորմացիան (bio) ցանկալի է, որ լինի կարճ և հստակ։ Այն նախատեսված է նրա համար, որ այլ մարդիկ, երբ մտնեն ձեր հաշիվը, արագ պատկերացում կազմեն ձեր և ձեր մասնագիտության մասին։

Ավելացրեք ձեր անձնական լուսանկարը և մի քանի բառով գրեք Ձեր ով լինելու մասին․ ցանկալի է որ այն լինի հետաքրքիր և չկրի շատ պաշտոնական բնույթ։

Անհրաժեշտ է նաև ավելացնել ինֆորմացիա այն թեմաների մասին, որոնց դուք տիրապետում եք։

Ինչպե՞ս գտնել մեր բիզնեսին համապատասխան հարցեր

Եթե ցանկանում եք գովազդել Ձեր բիզնեսը Quora-ի օգնությամբ, ապա անհրաժեշտ է իմանալ, թե ի՞նչ հարցեր է տալիս ձեր թիրախավորված լսարանը տվյալ ոլորտում։

Հարկավոր է գտնել հենց այդպիսի հարցեր և պատասխանել դրանց։

Հարցել գտնելու մի քանի տարբերակ կա։

Առաջինը բանալի բառերով որոնում կատարելն է։

Օրինակ, ենթադրենք, որ ձեզ հարկավոր է գովազդել ընկերության կողմից անցկացվող մարքեթինգային դասընթացներ։ Այսինքն, հարկավոր է պատասխանել հարցերի, ինչպիսիք են <<որտե՞ղ կարելի է սովորել մարքեթինգ>>, <<ի՞նչ մարքեթինգային դասընթացներ անցկացնող ընկերություններ կան տվյալ քաղաքում>>, <<ինչպե՞ս սովորել մարքեթինգ օնլայն>> և այլն։

Առաջին տողերում կարող եք տեսնել որոնվող բանալի բառին համապատասխան թեմաները և ընտրելով դրանք կտեսնեք բոլոր հարցերը կապված այդ թեմայի հետ։

Այստեղ կարող եք տեսակավորել հարցման պատասխանները ըստ տեսակների (հարց, պատասխան, գրառում կամ Quora-ի հաշիվ), հեղինակների կամ ժամանակի։

Եթե ցանկանում եք տեսնել տրված թեմայի բոլոր հարցերը, ուղղակի սեղմեք այդ թեմայի վրա։

Այստեղից արդեն կարող եք գտնել համապատասխան հարցերը և պատասխանել դրանց։

Իսկ թե ինչպես գրել օգտակար և ոչ շատ գովազդային բնույթ կրող պատասխաններ, կխոսեմ հաջորդ քայլում։

Ինչպե՞ս գրել օգտակար և հետևելի պատասխաններ՝ առանց բլոկավերվելու Quora-ի թիմի կողմից

Սա կարող է մի փոքր բարդ թվալ, որովհետև երբեմն անհրաժեշտ է լինում համատեղել ձեր բիզնեսի գովազդային ակնարկը օգտակար բովանդակության հետ։

Պետք է միշտ հիշել, որ սպամը և հարցերին ոչ համապատասխան պատասխանելը Quora-ում հաջողության հասնելու համար այդքան էլ լավ գաղափար չէ։

Պետք է վստահ լինել, որ նախ և առաջ մեր պատասխանը իրոք լուծում է հարցը գրողի խնդիրը, հակառակ դեպքում՝ ուղղակի գովազդային պատասխանը կարող է բլոկավորվել Quora-ի մոդերացիոն թիմի կողմից։

Ձեր հարցերը էլ ավելի գրավիչ դարձնելու համար, անպայման ուշադրություն դարձրեք նրա տեսքին (formatting): Պատասխանների մեջ ավելացրեք հղումներ հայտնի կայքերից՝ այն ավելի վստահելի դարձնելու նպատակով։

Պատասխանները չպետք է լինեն շատ կարճ և միաժամանակ ոչ շատ երկար։

Վիզուալ էլեմենտները, ինչպիսիք են նկարներ ու վիդեոները միայն խրախուսելի են, որովհետև ավելի գրավիչ են դարձնում ձեր պատասխանները։

Եվ նաև, որպես փոքր հնարք, նկարներրի և վիդեոների առկայությունը << ստիպում է>> պատասխանն ընթերցողին ավելի երկար ժամանակ անցկացնել այն ուսումնասիրելով, որը ազդակ է Quora-ի համար Ձեր պատասխանն ավելի արդյունավետ համարելու և բարձր դիրքեր տալու համար։

Պատասխանները հրապարակելուց որոշ ժամանակ անց կսկսեք ստանալ ձայներ (UpVotes), որոնք նույնպես ազդակ են հանդիսանում Quora-ի համար՝ պատասխանը ավելի բարձր դիրքերում ցույց տալու միտումով։

Եվ ժամանակի ընթացքում, երբ ձեր Quora-ի հաշիվը դառնա էլ ավելի վստահելի, համակարգը ավտոմատ կերպով կհեշտացնի ձեր պատասխանները բարձր դիրքերում ցուցադրելու գործընթացը։

Խոսենք նաև հետևելի հղումների մասին (trackable links):

Ինչպես գիտենք, թվային մարքեթինգի առավելություններից մեկը համեմատած ավանդական մարքեթինգի՝ նրա արդյունավետության չափելիության հնարավորությունն է։ Quora-ում նույնպես կա այդ հնարավորությունը։ Հարկավոր է օգտվել Google-ի UTM պարամետրերից, որը թույլ կտա մեզ հասկանալ, թե դեպի կայք եկած այցելություններից որո՞նք են եկել հենց Quora-ից։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

Իսկ Google-ի UTM պարամետրեր-ով հղում ստեղծելու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղմամբ:

Այստեղ պարտադիր լրացման դաշտերն են Website URL-ը և Campaign Source-ը։ Campaign URL-ում ներմուծեք ձեր կայքի հղումը, source-ում՝ quora բառը (սա կարող է փոփոխվել ըստ Ձեր պահանջների և կարող եք գրել ինչ կցանկանաք), իսկ մնացած դաշտերը կարող եք թողնել դատարկ կամ լրացնել ըստ անհրաժեշտության։

Դաշտերը լրացնելուց հետո արդեն կարող եք տեսնել պարամետրերով հղումը, որն անհրաժեշտ է տեղադրել Quora-ի պատասխաններում՝ ձեր կայքի հղումների փոխարեն։

Իսկ այսպիսի հղումների ստատիստիկան կարող եք տեսնել Google Analytics-ի Campaigns բաժնում։

Ընտրում ենք quora campaign-ը տրված ցուցակից և արդեն կարող ենք տեսնել Quora-ից ստացված արդյունքները։

Օգտագործել Ahrefs-ը Google-ում բարձր դիրքեր գրավող հարցեր գտնելու նպատակով

Այո, շատ ճիշտ կարդացիք։ Ahrefs-ը, որը SEO ուսումնասիրությունների համար նախատեսված օնլայն գործիք է, կարող է օգնել այս հարցում։

Բայց, ինչպե՞ս։

Օրինակ, ենթադրենք, որ ուզում ենք գտնել Google-ում բարձր դիրքեր գրավող հարցերի պատասխաններ Quora-ում, որոնք կապված են մարքեթինգի հետ։

Եվ, քանի որ, Quora-ի հարցերի հղումները կազմվում են հենց հարցի բառերի հիման վրա, օրինակ՝ quora.com/What-is-traditional-marketing, ապա մեզ հետաքրքրող հարցերը, շատ հավանական է, որ պարունակեն տարածված բանալի բառեր (տվյալ դեպքում marketing բառը):

Դրա համար բացում ենք Ahrefs-ի Position Explorer գործիքը, URL-ի հատվածում գրում ենք quora.com հասցեն և հարցումների ֆիլտրման հատվածում` Including դաշտում գրում ենք մեր բանալի բառը։

Ներքևի հատվածում արդեն կտեսնենք միայն այն արդյունքները, որոնք իրենց հղման մեջ պարունակում են տրված բանալի բառը (այս դեպքում՝ marketing-ը):

Այս քայլով մենք կարող ենք պատասխանել հենց այն թիրախավորված հարցերին, որոնք բարձր դիրքեր են զբաղեցնում որոնողական համակարգերում և նման կերպ մեծացնում ենք հավանականությունը, որ մեր պատասխանները շատ մարդ կարող է տեսնել։

Օրինակ traditional marketing բանալի բառով Google-ում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Quora-ի հետևյալ հարցը․ What is traditional marketing?:

Եվ այն միայն ԱՄՆ-ում ունի ամսական 1900 որոնում։ Վատ արդյունք չէ։

Եվ բացի marketing բանալի բառից, պատկերացրեք թե ինչքան շատ հոմանիշ բանալի բառերով կարելի է կատարել նման որոնումներ և գտնել Google-ում բարձր դիրքեր զբաղեցնող հարցերը։

Մարքեթինգի ոսկե կանոնը․ տեստավորել, տեստավորել և տեստավորել

Եվ այսպես, քանի որ արդեն տեղադրել ենք հետևելի հղումներ մեր կայքին , ապա անհրաժեշտ է ուսումնասիրել այցելությունների քանակը, օգտատերերի՝ կայքում անցկացրած միջին տևողությունը և այլ կարևոր ստատիստիկա, որ տրամադրում է Google Analytics-ը ։

Բարձր bounce-ի տոկոսը (bounce-ի տոկոսը հաշվարկվում է հետևյալ կերպ․եթե Ձեր կայք ինչ-որ աղբյուրից մտել է 100 այցելու, և նրանցից 50-ը առանց որևէ այլ էջ մտնելու միանգամից փակել է կայքը, ապա դուք ունենում եք 50% bounce rate և հետևաբար ինչքան ցածր լինի Bounce rate-ի տոկոսը, այնքան լավ) և ձեր կայքում կարճ ժամանակ անցկացնելը նշանակում է, որ այն մարդիկ ովքեր գալիս են ձեր կայք, չեն գտնում իրենց խնդրի պատասխասնը։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

Միգուցե սխալ թիրախավորում եք կատարել կամ կայքի բովանդակությունը այդքա՞ն էլ լավը չէ։

Նման իրավիճակներում խորհուրդ է տրվում վերանայել թիրախավորումն ու կայքի բովանդակության որակը, ինչպես նաև պատասխանի ներկայացումը հենց Quora-ում։

Տեստավորում, Տեստավորում և տեստավորում։

Միայն դա կօգնի Ձեզ բարելավվել Quora մարքեթինգի արդյունավետությունը։

Կարող եք տեստավորել պատսախանների formatting-ը, տարբեր հղումների տեղադրումը կամ թիրախավորումը։ Դա արդեն կախված է ձեր պրոդուկտից կամ սերվիսից։

Եվ նաև, չմոռանաք թարմացնել ձեր պատասխանները, եթե ունեք նորություն կամ տեղադրված պատասխանի մեջ ինֆորմացիան այլևս արդիական չէ։

Ամփոփում

Ամփոփումը սկսեմ ամենակարևորից։ Միշտ կատարեք տեստավորումներ։ Տեստավորեք այն ամենը, ինչ հնարավոր է։

Փոխեք ձեր bio-ն և պարզեք, արդյո՞ք դա ազդում է նոր հետևորդների ավելացման վրա, թե ոչ։

Փոփոխեք պատասխանների formatting-ը, ներառեք նկարներ կամ վիդեոներ և պարզեք, արդյո՞ք դա ազդում է պատասխանների ավելի շատ դիտումներ հավաքելու վրա։

Օգտագործեք հետևելի հղումներ՝ օգտագործելով Google-ի URL builder գործիքը և համեմատեք այցելությունների քանակը ամեն շաբաթը մեկ անգամ։

Կիսվեք ձեր պատասխաններով սոցցացներում։ Միգուցե, դուք ունեք այն լսարանը, որը կօգնի ձեզ ունենալ ավելի շատ ձայներ (UpVote-եր) ձեր պատսախաններին։

Ձեր հաշվի հեղինակությունը բարձրացնելու համար պատասխանեք ոլորտի այլ հարցերին նույնպես։ Փորձեք մաքսիմալ օգուտ տալ նաև Quora-ի համայնքին, միաժամանակ գովազդելով ձեր բիզնեսը։ Հակառակ դեպքում՝ հաշվի արգելափակումը կարող է անխուսափելի լինել։

Եվ ուղղակի, եղեք համբերատար։ Առաջին հարցերը հնարավոր է չհավաքեն շատ դիտումներ կամ ձայներ։ Դա նորմալ երևույթ է և չարժե հիասթափվել միանգամից։

Եվ, չմոռանանք, որ Quora-ի կայք ամսական այցելում է 674 միլիոն մարդ և այն համարվում է ամենամեծ հարց-պատասխանի համայնքներից մեկը։

Դեռ չե՞ս կիրառում Quora-ն քո մարքեթինգային ռազմավարության մեջ։

Սկսիր հենց հիմա և չմոռանաս կիսվել այս նյութով ընկերներիդ հետ :)

Ինձ կարող ես հետևել նաև Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում և Linkedin-ում։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

--

--