Zoom-ով դասեր. ACA-ի փորձը

Elen Gabrielyan
Armenian Code Academy
3 min readApr 6, 2020

Մենք՝ Armenian Code Academy-ն, ինչպես շատ այլ կրթական հաստատություններ, հանգամանքներից և հասարակական պատասխանատվությունից ելնելով, մեր օֆֆլայն դասերը ստիպված եղանք անորոշ ժամանակով տեղափոխել օնլայն հարթակներ։ Դա մեր համար նոր փորձ էր և մենք էլ ամբողջովին չէինք պատկերացնում, թե ինչ սպասել։ Ուսանողներից ոմանք դեմ էին, յուրաքանչուրն իր պատճառներով՝ կուրսերն այլ ֆորմատով պատկերացնելուց(Udemy, SoloLearn), մթնոլորտի բացակայությունից մինչ տնային աղմուկ։ Մենք ունեցանք փորձնական դասեր, որպեսզի եւ՛ մենք, եւ՛ ուսանողներն ավելի լավ պատկերացում կազմենք օնլայն դասապրոցեսի վերաբերյալ։

Այստեղ առանձնացրել ենք այն խնդիրները, որոնց բախվել են մեր ուսանողներն ու նշել մեր թիմի եւ դասախոսների կողմից առաջարկվող ու կիրառվող լուծումները

(դասախոսների մեծ մասն օգտագործում է Zoom հավելվածը եւ այս նյութը հիմնված է այդ հարթակի առաջարկած առավելությունների վրա).

Օնլայն խմբային քննարկումներ.

  • Դժվար է հարց տալ և հասկանալ,թե ում խոսելու հերթն է
  • Չկա eye contact/տեսողական շփում
  • Աղմուկ միացված միկրոֆոններից

Փորձնական դասերից հետո մեր ուսանողները մեծամասամբ գանգատվել են վերոնշյալ կետերից՝ կապված խմբային քննարկումների հետ։ Մեր դասախոսներն առաջարկում ենք հետևյալ լուծումները.

  1. Բարձրացնել ձեռք. ինչպես դպրոցում:)

Zoom հավելվածն ունի raise a hand հնարավորություն և բոլորի «ձեռքերը» դասախոսը կարողանում է տեսնել։

2. Միացնել տեսախցիկները.

Այո, դա միշտ չէ հարմար, բայց հարմարավետության համար կարող եք փոխել ձեր background նկարը հենց հավելվածի միջից։

3. Ներբեռնել krisp հավելվածը.

Հայկական հավելված շրջակա աղմուկի վերացման համար (հայ օգտատերերի համար այն անվճար է վեց ամիս)

Հարցադրումներ և «տետ-ա-տետ» կապ.

  • Դասախոսին հարցեր տալ՝ առանց ընդհատելու մտավախության
  • Օֆլայն դասերի ժամանակ կարող ես «փոքր» հարցերը տալ կողքի մարդկանց

Հարցեր տալու հնարավորությունն օֆֆլայն դասերի ամենամեծ առավելություններից է. դու կարող ես ինքնուսուցման տարբեր օնլայն հարթակներով լավագույն դասախոսությունները լսել ամբողջ աշխարհից, բայց հարցեր տալ, այլ ուսանողների հետ քննարկելն ու մարդկային շփման միջոցով գիտելիք ստանալն այդ հարթակները չեն կարող ապահովել։ Ահա մի քանի «աշխատող» տարբերակ մեր դասախոսների կողմից.

  1. Դասախոսի խոսքին զուգահեռ առաջացող հարցեր.

Դրանք կարելի է գրել հենց Zoom-ի կամ որևէ այլ չատում, որտեղ տեղի է ունենում խմբի շփումը եւ դասախոսը կանդրադառնա դրան, երբ վերջացնի իր ասելիքը։

2. Ընդհանուր հարցադրումներ.

Կարելի է օգտագործել shared google docs, որտեղ իրար հարցերին կկարողանան պատասխանել նաեւ ուսանողները։

3. Դասապրոցեսից հետո տրվող հարցեր.

Շատ դասախոսներ հասանելի են նաեւ դասերից հետո։ Պարզեք, թե որ հարթակներում են ավելի ակտիվ կամ եթե ունեք խմբային workplace, գրեք այնտեղ (մենք օգտագործում ենք slack)։

Ուսանողների ներգրավվածություն/engagement.

  • Կենտրոնանալու խնդիր
  • Ուսանողների ակտիվ մասնակցություն

Պետք է հաշվի առնել, որ ներկայիս ստեղծված իրավիճակում շատերն աշխատում են տանից ու օրվա մեծ մասն անց կացնում նույն միջավայրում, որը հաճախ կարող է լինել հոգնեցուցիչ և պատճառ հանդիսանալ ուշադրության և զգոնության կորստի։ ACA դասախոսներն առաջարկում են դասապրոցեսի արդյունավետության այս մեթոդները.

  1. «Անսպասելի հարցեր».

Դասապրոցեսի յուրաքանչյուր պահին, դասախոսը կարող է պատահականության սկզբունքով ընտրված ուսանողին հարց տալ՝ ներգրավվածությունը պահպանելու համար։

2. Հարցեր, որոնց պետք է պատասխանել արագ.

Դասախոսը, վերոնշյալ սկզբունքով տալիս է հարց, որին, ուսանողները պիտի կարողանան արագ պատասխանել չատում։ «Հաղթում» է ամենաարագը։

Գործնական աշխատանքներ ու քննություններ.

  • Պրոցեսի դժվար կառավարում
  • Արդյունքների օբյեկտիվ գնահատում

Մեզ համար, ACA-ում, թերևս ամենից մեծ տեխնիկական մարտահրավերը եղել է վերոնշյալ երկու պրոցեսների օնլայն կազմակերպումը, որոնց, դասախոսների անհատական ջանքերի ու ընդհանուր քննարկումների արդյունքում տրվեց նշված լուծումները.

  1. Google Sheets.

Ուսանողներն իրենց գործնական աշխատանքների կարգավիճակները կարող են ինքնուրույն ընտրել ու թարմացնել dropdown list-ից (started, in progress, done կամ այլ)։ Այսպես պրոցեսն արագանում է և խնայվում դասաժամանակ։

2. HackerRank քննությունների համար.

Հարթակը նվազեցնում է արտագրելու հավանականությունը, սահմանափակում քննության ժամանակը։ Կարող եք օգտվել HackerRank-ի բազայում առկա պատրաստի քննություններից կամ ավելացնել նորերը։

3. Screen Sharing.

Ցանկացած մասնակից կարող է կիսվել իր էկրանի պատկերով, տալ այն հեռահար կառավարելու և մասնակիցներից յուրաքանչյուրին վրան նշումներ անելու հնարավորություն, որը, գործնական աշխատանքները կարող է դարձնել առավել արդյունավետ։

Վերջին խորհուրդ մեր դասախոսներից.

Ցանկալի է, վերոնշյալ կետերի հիման վրա, ունենալ և ուսանողների շրջանում համաձայնեցնել որոշ «կանոններ», որոնք հիմք կնպաստեն դասապրոցեսի հանգիստ և արդյունավետ ընթացքին։

--

--

Elen Gabrielyan
Armenian Code Academy

Product Manager, AI. Tech enthusiast. Founder of HYE Box.