ԻՍԿ ԻՆՉ, ԵԹԵ ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
Mercedes-Benz-ը կարդում է վարորդի մտքերը
Մյունխենում կայացած IAA Mobility 2021 ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է նոր Vision AVTR մեքենան, որը կարողանում է կարդալ վարորդի մտքերը: Վերջինս առաջին անգամ ներկայացվել էր 2020թ.-ին՝ CES 2020-ի ժամանակ: Որպես նորարարություն՝ գործ ունենք սաղավարտի հետ, որը կառավարում է մտքի ուժի որոշ գործառույթներ:
Տեսողական ընկալման շնորհիվ մենք կարող ենք որոշ գործողություններ կատարել առանց ձեռքերն օգտագործելու. Վահանակի վրա տեղադրվում են հատուկ լուսային ցուցիչներ, իսկ BCI հետևող սարքը (brain computer interface) ամրացվում է վարորդին, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց այն կա8ող է չափել ու արձանագրել ուղեղի ակտիվությունը: Երբ վարորդը կենտրոնանում է վահանակի (dashboard) լուսային հատվածների վրա, համակարգն սկսում է որոշակի գործողություններ կատարել՝ հիմնվելով վարորդի կենտրոնացվածության աստիճանի վրա:
Ի դեպ՝ համակարգի ստեղծման գաղափարը եկել է բոլորիս հայտնի Ավատար ֆիլմից:
Կարո՞ղ ենք այսքանից հետո վստահ լինել, որ մեր գործողությունները չեն կառավարվում:
Նյութի աղբյուրը՝ Автомобиль Mercedes-Benz научился читать мысли водителя